Գիրք` 29. Գիրք Սիրաքայ

Գլուխ 5

   
1. Եւ ի վերայ ընչից քոց մի ծանրանար:

2. Մի երթար զհետ անձին եւ զաւրութեան քո, եւ մի հպարտանար ի գանձս քո: Մի լինիր յանձնապաստան` եւ ասեր, եթէ բազում են ինչք իմ:

3. Մի ասեր, թէ չար ինձ ո՞վ առնէ, զի Տէր խնդրեսցէ զվրէժս ի քէն:

4. Մի ասեր, թէ չար գործելով մեղայ, արդ զի՞նչ եղեւ ինձ. զի Տէր երկայնամիտ է

5. վասն դարձի քո եւ քաւութեան.

7. զի ողորմութիւն եւ բարկութիւն ի ձեռին նորա է, եւ ի մեղաւորս յագեցուցանէ զսրտմտութիւն իւր:

8. Որդեակ` մի յապաղիցես դառնալ ի մեղաց առ Տէր,

9. զի մի առ մեղս քո սատակիցիս:

10. Մի յանիրաւ գանձս յուսար, զի ոչ աւգնեսցեն քեզ յաւուր բարկութեան:

11. Մի առ ամենայն շաւիղս առներ զգնացս քո, զի այս մեղաւորի բաժին եւ երկխաւս մարդոյ է:

12. Խորհուրդ բարի հաստատեսցի ի միտս քո, եւ նոյն բան կացցէ ի բերան քո:

13. Լեր դու երագ լսելեաւք, եւ երկայնամիտ ի պատասխանիս:

14. Եթէ իմաստութիւն եկեսցէ ի քեզ` տուր պատասխանի ընկերին քում, ապա թէ ոչ` ափ ի բերան լիցիս:

15. Փառք եւ անարգանք ի ձեռս լեզուի, եւ կործանումն մարդոյ ի ձեռն անարգ լեզուի իւրում:

16. Մի սիրեր լինել բանսարկու, եւ լեզուաւ մի գայթագղեր:

17. Խրատ, ամաւթ, եւ անարգանք են ի վերայ գայթագղութեան, եւ քան զայս ի վերայ երկխաւս լեզուի: