2. Որդեակ` ի կին մարդ զանձն քո մի համարձակեր, զի մի հասցէ ի վերայ զաւրութեան քո:
3. Յերեսս կնոջ պոռնկի մի լկնիր` զի մի յորոգայթս նորա անկցիս:
4. Առ կանայս երգեցիկս մի կանխիր, զի մի ըմբռնիցիս ի ցաւս:
5. Ընդ կոյս մի պշնուր` զի մի գայթագղեսցիս ի գեղ նորա:
6. Զանձն քո պոռնկութեան մի մատներ, զի մի զժառանգութիւն քո կորուսցես:
7. Ընդ փողոցս քաղաքաց մի շրջիր, եւ ի գնացս ճանապարհաց նորա ոչ մոլորիս:
12. Որդեակ` ընդ առնակնոջ ամենեւին մի ընդելանար, եւ ընդ նմա ի գինի մի հանգանակիր,
13. զի մի սիրտ քո խոտորեսցի, եւ անձամբ կործանեսցիս:
14. Զբարեկամ հին մի թողուր, գուցէ որ նորն է` չիցէ նմա հաւասար:
15. Նոր գինի բարեկամ նոր եթէ հնասցի` ուրախութեամբ արբջիր:
16. Ընդ փառս առն մեղաւորի մի նախանձիր, զի զկատարած նորա ոչ գիտես:
17. Ընդ հաճոյս ամբարշտաց մի միաբանիր, զի ոչ արդարասցիս:
18. Որոյ ի ձեռս իւր է իշխանութիւն սպանանելոյ` հեռի լեր ի նմանէ, եւ եթէ մեձենաս` մի մեղանչեր:
21. Զաւրութեան քում չափ առ` եւ ըստ կարի քում կշռեա զբանս քո. եւ զմերձաւորս, եւ զխորհուրդս քո ընդ հանճարեղս արասջիր:
22. Արդարք եղիցին հացակիցք քո, եւ երկիւղածք Տեառն պարծանք քո:
24. Ի ճարտարութեան ձեռաց գովեսցին գործք, եւ որ իմաստուն է բանիւք, առաջնորդէ ժողովրդեան, ահեղ է ի մէջ ընկերաց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: