1. Որդեակ` ընտրութեամբ արա բարի մարդոյ, զի ի նմանէ շնորհս բարեաց գտցես:
2. Բարի արա բարեաց` զի փոխարէն լիցի քեզ. եւ թէ ի նմանէ ոչ` սակայն ի բարձրելոյն:
5. Բարի արա խոնարհին` եւ մի ձեռն տար ամբարշտին.
7. զի մի կրկին չար փոխարէն բարեացն ի նմանէ գտցես: Ահա եւ բարձրեալն ատեաց զմեղաւորս, եւ ամբարշտի հատուցանէ հատուցումն:
8. Ի վերայ բարեաց բարեկամ ոչ երեւի, եւ ի վերայ չարեաց թշնամի ոչ թագչի:
9.
10. Մի հաւատար թշնամւոյ քո ամենեւին` զի որպէս պղինձ զունողաց ձեռս ժանգոտէ:
11. Զգոյշ լեր` զանձն քո պահեա ի նմանէ, եւ եղիցիս դու անձին քում որպէս հայելի ջնջեալ:
12. Յաջմէ քո մի նստուցաներ զնա` զի մի խնդրեսցէ զտեղի քո. եւ յետոյ յիշեսցես զբանս իմ:
13. Զի զթովիչ աւձահար` ո՞վ ապաշաւէ. եւ կամ զայն` որ մխէ զձեռն իւր ի բերան գազանաց. սոյնպէս եւ որ մերձենայ յանաւրէն` թաթաւի ի մեղս նորա.
14. եւ թէ առ ժամ մի խոյս տայ գործոյն, կամակիցն ոչ համբերէ:
15. Նոյնպէս թշնամի քաղցր է շրթամբք, եւ ի սրտի իւրում խորհի կործանել զքեզ:
16. Մզէ զարտասուս առաջի քո, այլ թէ ժամ գտանէ` արեամբ քո ոչ յագի:
17. Եթէ քեզ չար դիպի` առաջի քո չար գտանես զնա: Կարծիս տայ աւգնել քեզ,
18. եւ շարժէ զգլուխ իւր` թէ երբ գտից ժամանակ կործանել զբարեկամս:
19. Եւ զերեսս իւր շրջէ յոգւոց հանելով, այլ ոչ եւս տեսանել զքեզ կենդանի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: