1. Որդեակ՝ մի՛ ցանկար բազմութեան անպիտան որդւոց. եթէ առ նոսա երկիւղ Աստուծոյ ո՛չ է, ՞զկեանս քո մի՛ հաւատար ՚ի նոսա, և ո՛չ զմասն հոգւոյ քո, այլ դու տո՛ւր յաւանդ պահեստի.
4. և լաւ համարեսջիր լինել անորդի, քան ստանալ որդիս ամբարիշտս:
7." Ի ժողովս մեղաւորաց հուր բորբոքեսցի, և յազգ անօրէն բարկութիւն վառեսցի։
13. Զայր ՚ի գործս իւր դատեսցի.
14. զի մեղաւորն ի յափշտակութեան իւրում ո՛չ ապրեսցի, և արդարն ի համբերութեան իւրում ո՛չ սպառի”:
9. Ի պանդխտութիւնս Ղովտայ խնայեաց.
11. և զվեց հարիւր հազարսն սատակեաց,
12. զի ՛ի նմանէ է արդարութիւն և ողորմութիւն: Քաւել կարօղ է,
13. և կշտամբանս բազմապատիկս հատուցանել:
15. Ամենայն ողորմած ողորմութիւն գտցէ, զի հատուցանօղն արդար ըստ գործոց դատեսցի: Զսիրտ փարաւոնի Տէր խստացոյց, զի ՛ի ներքոյ երկնից երևեսցին գործք նորա: Որդեակ՝ ամենայն արարածոց յայտնի է ողորմութիւն նորա, մինչ զի զլոյս և զխաւար բաշխեաց ի մէջ մարդկան՚:
16. Մի՛ ասիցես. Ի Տեառնէ թագեայց, և զիս ՛ի բարձանց ո՞վ յիշեսցէ։
17. Եւ կամ զի՞նչ է անձն իմ ՛ի մէջ այսչափ արարածոց։
18. Զայս գիտասջի՛ր՝ զի երկինք և երկնից երկինք, և երկիր ամենայն անդընդոց հաստատութեամբ,
19. միանգամայն ՛ի հայել նորա դողացեալ շարժի․ զի բազում են գործք նորա կամելն միայն, որ ՛ի ծածուկ մեծ սքանչելեօք. որպէս զի և զարժանապէս օրհնութիւնն յիւրմէ օրհնի, զի ՛ի մերմէ նուաստ օրհնութենէս՝ ո՛չ թերանայ և ո՛չ լիանայ՝:
24. Որդեակ՝ լո՛ւր ինձ, և ընկալ զխրատ իմ.
25. զի յայտնեցից
26. զգործս Տեառն իսկզբանէ արարածոց իւրոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: