1. Զի եւ մշակ արբշիռ ոչ հասցէ ի մեծութիւն։ Որ անարգէ զսակաւն՝ առ փոքր փոքր կործանեսցի։
2. Կանայք եւ գինի կործանեն զիմաստութիւն։
3. յանդուգն յանձն սատակեսցի։
4. Որ վաղվաղկոտ է ի հաւատալ՝ թեթեւ է սրտիւ, եւ որ յանցանէ՝ յանձն իւր մեղանչէ։
5. Որ լիրբ է մտաւք՝ ըստգիւտ լիցի բազմաց։
7. Ի բարեկամն եւ ի թշնամին մի յաւժարեր երկրորդել զբան։
8. Եթէ մեղք ոչ իցեն ի ներքս՝ բնաւ եւ յայտներ մի,
9. զի լուաւ նա՝ եւ զգուշացաւ ի քէն։
10. Լուար ինչ բան՝ մեռցի ի սրտի քում, պինդ կաց՝ ոչ հերձու եւ ելանէ արտաքս։
12. Իբրեւ նետ հարեալ ի մարմին մարդոյ, այսպէս բան ի սրտի անմտի։
13. Յանդիման արա զբարեկամն՝ թերեւս չիցէ իսկ յանցուցեալ, ապա թէ իցէ մեղուցեալ, դարձեալ զգուշացո՝, զի բարեկամութիւնն հաստատեսցի։
16. Բազում են բանսարկութիւնք, եւ դու ամենայն բանից մի հաւատար։
17. Է ոք որ գթէ՝ եւ ոչ մտաւք, զի ո՞վ է՝ որ ոչ յանցեաւ մտաւք կամ լեզուաւ։
18. Ամենայն իմաստութիւն երկիւղ Տեառն։
19. Չէ իմաստութիւն խրատ չարեաց, եւ ոչ ի խորհուրդ մեղաւորաց իմաստութիւն։
21. Լաւ է պակասամիտն երկիւղած, քան որ լի է մտաւք, եւ յանդգնի անցանել ըստ աւրէնս։
22. Է խորագիտութիւն ճշմարիտ, եւ լի է ապիրատութեամբ եւ անիրաւութեամբ։
23. Եւ է որ կորուսանէ զշնորհս՝ զի յայտնի արասցէ զիրաւունս։ Եւ է խորամանկ խոնարհ՝ շրջի ի ծածուկ, եւ փոր նորա լի է նենգութեամբ։
26. Մարդ յականէ իսկ երեւի, եւ ի պատահել երեսաց ճանաչի իմաստութիւն։
27. Հանդերձ մարդոյ եւ ծաղր երեսաց եւ քայլ ոտից պատմէ զնմանէ։
28. Է յանդիմանութիւն՝ որ ոչ է բարի. եւ է լռութիւն՝ որ է իմաստութիւն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: