Գիրք` 29. Գիրք Սիրաքայ

Գլուխ 23

   
1. Տէր Հայր կենաց իմոց ՝ եւ Աստուած իմ, մի թողուր զիս ի խորհուրդս նոցա։
2. Եւ ի վերայ խորհրդոց իմոց ո՞ կացուսցէ խրատ սաստից, եւ ի վերայ սրտի իմոյ հանճար իմաստութեան.
3. մի յաճախեսցեն տգիտութիւնք իմ, եւ մեղք իմ ի վերայ իմ մի բազմասցին. եւ մի ընդ ոտիւք գտայց անկեալ թշնամեաց իմոց։
4. Տէր Հայր եւ Աստուած կենաց իմոց, զբաղումն աչաց ինձ մի տար,
5. եւ զցանկութիւն աչաց եւ սրտի հեռացո յինէն։
6. մարմնոյ եւ ցանկութիւն գիջութեան ինձ մի յաղթեսցէ, եւ բանս անձին ժպրհութեան ինձ մի պատրաստեր։
7. Զխրատ իմաստութեան լուարուք, եւ որ պահեսցէ զնա ՝ մի կործանեսցի շրթամբք։
8. Հպարտն եւ հայհոյիչն եւ անաւրէնն կործանեսցին։
9. Զբերան քո մի ընդելացուսցես յերդումն ՝ զի կործանումն մեծ է ի նմանէ։
10. եւ յանուն սրբոյն երդմամբ մի սովորիր,
11. որ յաճախէ երդնուլ ՝ ի մեղաց ոչ ազատի.
13. թէ ստիցէ ՝ մեղք նորա ի վերայ նորա, եւ թէ անցցէ ընդ երդումն ՝ կրկին վնաս.
14. եւ թէ ի տարապարտուց երդուաւ ՝ սակայն ոչ արդարանայ։
15. ե են բանք երդման ՝ որ հաւասար են մահու, մի գտցին այսոքիկ ի ժառանգութեան արդարոց.
16. եւ ի մեղս անաւրինաց մի գնասցես,
17. եւ զբերան քո մի սովորեցուսցես յերդումն ընդ նոսա,
19. մի յեյ բացցես զաչս, եւ զաւր ծննդեան քո նզովեսցես։
21. րկու իրք են որ յաճախեն ի մեղս, եւ երրորդն հասուցանէ զբարկութիւն։
22. Բարկ անձն իբրեւ զհուր ՝ զի այրի եւ ոչ շիջանի, մինչեւ կլանէ ինչ.
23. եւ մարդ պոռնիկ անդամաւք մարմնոյն ՝ ոչ դադարէ, մինչեւ հուր բորբոքի.
24. մարմին նորա քաղցր է, եւ ի չարեաց ոչ դադարէ մինչեւ մեռցի։
25. զի ասէր ի կենդանութեան իւրում,
26. ես յումմէ երկնչիմ,
27. եւ զմեղս իմ բարձրեալն ո՞ւր իշե։
28. գիտաց ՝ թէ աչք Տեառն տեսանէ զգաղտնիս, եւ զվախճան նորա նա սահմանեաց.
30. մէջ քաղաքաց պարտաւորեսցի այնպիսին,
31. եւ ուր ակն ոչ ունիցի ՝ կալցին զնա։
32. Սոյնպէս կին որ թողու զայր իւր, եւ ստանայ ժառանգ յաւտարէ.
33. նախ ՝ աւրէնս բարձրելոյն անարգեաց, երկրորդ անգամ ՝ յայր իւր մեղաւ, երորդ անգամ մ շնութեամբ պոռնկեցաւ
34. Զայնպիսին յաեան մատուսցեն, եւ որդւովքն հանդերձ դատապարտեսցեն.
35. արմատք որդւոցն մի հաստատեսցին, եւ ոստք նոցա պտուղ մի բերցեն.
36. զի յիշատակ նոցա յանէծս հասցէ ՝ եւ մի ջնջեսցի,
37. անիցեն մնացեալքն ՝ թէ չիք ինչ լաւ ՝ քան զերկիւղ Տեառն, եւ չիք այլ քաղցր ՝ քան զհայել ի պատուիրանս
Աստուծոյ։