1. Որ խնդրէ իրաւունս ի Տեառնէ՝ գտցէ վրէժխնդրութիւն։
2. Զվնաս ընկերի քո թող, եւ ապա թողցին քեզ մեղք քո։
3. Զի եթէ ոխս ընկերին պահեսցես, զիա՞րդ ի Տեառնէ խնդրեսցես թողութիւն։
6. Յիշեա զվախճան քո, եւ դադարեա ի թշնամութենէ։
7. Զմտաւ ած զմահ ապականութեան, եւ պահեա զպատուիրանս։
9. Ած զմտաւ զուխտ բարձրելոյն, եւ թող ի բաց զանմտութիւն քո։
10. Հեռացո ի քէն զմարտ եւ զկագ, եւ նուաղեսցին ի քէն մեղք։
11. Այր բարկացաւղ բորբոքէ զմարտ, եւ այր մեղաւոր խռովէ զբարեկամս, զի ի մէջ խաղաղութեան արկանէ բանսարկութիւն։
14. Եթէ փչես ի կայծակն՝ բորբոքի նա, եւ եթէ թքանես ի վերայ՝ շիջուցանես զնա. եւ սոքա երկոքեան ի բերանոյ քումմէ ելանեն։
15. Զքսուն եւ զերկխաւսն առհասարակ նզովեցէք, զի զբազումս ի խաղաղութեան սատակեցին։
16. Լեզու երեքդիմի արար հալածական զազգս յազգաց,
17. եւ զքաղաքս հզաւրս կործանեաց, եւ զապարանս մեծամեծս քակեաց։
20. Որ զայնպիսի լեզու սիրէ՝ ոչ գտանէ խաղաղութիւն, եւ ոչ կարէ բնակել ի խաղաղութեան։
22. Բազումք են որ անկեալ են ի սուր սուսերի, այլ ոչ այնպէս որպէս անկեալքն ի ձեռն լեզուի։
25. Մահ չարաչար մահ նորա, եւ լաւ են դժոխք քան զնա։
26. Զարդարս նա մի յաղթահարեսցէ, եւ ի հուր նորա նոքա մի այրեսցին։
27. Որք թողին զՏէր՝ նոքա անկցին ի ձեռս նորա. ի վերայ նոցա անկցի իբրեւ ինծ ապականիչ նոցա։
28. Որդեակ՝ զգոյշ լեր, ապրեցո զանձն քո, եւ դիր դուռն բերանոյ քո։
29. Զարծաթ եւ զոսկի քո ծրարեա, եւ բանից քոց առնիջիր չափ եւ կշիռ։ Բերանոյ քո կացո դուռն։
30. եւ զգոյշ լեր զի մի գայթակղեսցիս լեզուաւ քո։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: