Յաղագս իմաստութեան և պէսպէս խրատուց
1.Իմաստութիւն զամենայն խոր բան քննեսցէ, և մարգարէութիւն ստէպ արասցէ։
2.Զպատգամս անուանի արանց պահեսցէ,
3.և յառակս օրինաց նոցա շրջեսցի”: ՞Զսիրտ իւր տացէ կանխել առ Տէր, և առաջի Բարձրելոյն /բացցէ զբերան իւր, և քաւեսցին մեղք նորա:
10.Զբանս անհաս քննեսցէ,
11.և զխրատ վարդապետական յայտնեսցէ, և հանապազ յօրէնս կտակարանաց Տեառն պարծեսցի։
12.Զիմաստութիւն նորա տեսցեն բազումք, և յաւիտեանս յաւիտենից օրհնեսցեն զնա.
13.և անուն նորա կեցցէ՝ և մի՛ ջնջեսցի յիշատակ նորա:
17.Լուարո՛ւք ինձ որդիք սուրբք՝ և բղխեցէք զծաղիկս վարդի տնկեալ ՛ի գնացս ջուրց։
19.Օրհնեցէ՛ք զՏէր յամենայն գործս նորա,
20.յերգս շրթանց՝ և ՛ի քնարս ձայնից։
19.Տո՛ւք անուան նորա մեծվայելչութիւն
25.զի յաւիտենից մինչև յաւիտեանս հայեցաւ. և ո՛չինչ է զարմանալի յաչս նորա:
27."Օրհնութիւն նորա իբրև գետք ծաւալեցան",
28.սոյնպէս բարկութիւն նորա զհեթանոսս ժառանգեսցէ:
31.Սկիզբն ամենայն պիտոյից մարդկան՝ ջո՛ւր և հա՛ց, հո՛ւր և երկա՛թ, կա՛թն և մե՛ղր, գինի և ձէթ. յա՛րկ և ձո՛րձ`:
32.Այս ամենայն բարեգործաց ՛ի բարիս՝ և անսրբոց ՚ի չարիս:
34.Զսրտմտութիւն Արարչին կարճեսցեն
35.հո՛ւր և կարկուտ՝ սով և մահ.
36.և այս ՚ի վրէժխնդրութիւն և ի սատակումն ամբարշտաց:
38.Ահա զայս ամենայն խորհեցայ ՚ի միտս իմ, և գրով արարի զամենայն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: