1․ Եւ յաւո՛ւրն երրորդի, հարսանի՛ք էին ի Կանա գալիլեացւոց. եւ ա՛նդ էր մայրն Յիսուսի:
2․ Կոչեցա՛ւ եւ Յիսուս եւ աշակերտքն նորա ի հարսանիսն:
3․ Եւ ի պակասել գինւոյն, ասէ մայրն ցՅիսուս. Գինի՝ ո՛չ ունին:
4․ Եւ ասէ ցնա Յիսուս. Զի՞ կայ ի՛մ եւ քո՝ կի՛ն դու, չե՛ւ է հասեալ ժամանակ իմ:
5․ Ասէ մայրն նորա ցսպասաւորսն. Որ զինչ ասիցէ ձեզ՝ արասջի՛ք:
6․ Ա՛նդ էին թակոյկք կճեայք վեց՝ ըստ սրբութեանն հրէից. տանէին մի՛ մի ի նոցանէ մա՛րս երկուս կամ երիս:
7․ Ասէ ցնոսա Յիսուս. Լցէ՛ք զթակո՛յկսդ ջրով: Եւ լցի՛ն զնոսա մինչեւ ի վեր:
8․ Եւ ասէ ցնոսա. Արդ՝ առէ՛ք՝ եւ բերէ՛ք տաճարապետիդ: Եւ նոքա՝ բերին:
9․ Եւ իբրեւ ճաշակեաց տաճարապետն զջուրն գինի՛ եղեալ, եւ ո՛չ գիտէր ուստի իցէ. բայց սպասաւորքն՝ գիտէին որք արկին զջուրն: Խաւսի՛ ընդ փեսային տաճարապետն,
10․ եւ ասէ. Ամենայն մարդ՝ զանոյշ գինի յառաջագո՛յն պաշտէ. եւ յորժամ արբենան, յա՛յնժամ զյոռին. դու՝ պահեցեր զանո՛յշ գինիդ մինչեւ ցայժմ:
11․ Զա՛յս արար սկիզբն նշանաց Յիսուս ի Կանա գալիլեացւոց, եւ յայտնեա՛ց զփառս իւր. եւ հաւատացի՛ն ի նա աշակերտքն նորա:
12․ Յետ այսորիկ է՛ջ Յիսուս ի Կափառնաում, ինքն եւ մա՛յր իւր, եւ եղբարք իւր. եւ ա՛նդ լինէր՝ ո՛չ բազում ինչ աւուրս:
13․ Եւ էր՝ մե՛րձ Զատիկն հրէից, եւ ե՛լ Յիսուս յԵրուսաղէմ:
14․ Եւ եգիտ ի տաճարին՝ զի վաճառէին զարջառս եւ զոչխարս եւ զաղաւնիս, եւ զլումայափողսն որ նստէին:
15․ Եւ արար խարազան չուանեայ, եւ եհա՛ն զամենեսին ի տաճարէն, զոչխարսն եւ զարջառս, եւ զպղինձս հատավաճառացն՝ ցրուեա՛ց, եւ զսեղանսն կործանեա՛ց:
16․ Եւ որ զաղաւնիսն վաճառէին՝ ասէ ցնոսա. Առէ՛ք զայդ աստի, եւ մի՛ առնէք զտուն հաւր իմոյ՝ տուն վաճառի:
17․ Ապա յիշեցին աշակերտքն նորա՝ թէ գրեալ Նախանձ տան քո կերիցէ զիս:
18․ Պատասխանի՛ ետուն հրէայքն՝ եւ ասեն ցնա. Զի՞նչ նշան ցուցանես դու մեզ՝ զի զայդ առնես:
19․ Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնոսա. Քակեցէ՛ք զտաճարդ զայդ, եւ զերիս աւուրս կանգնեցի՛ց զդա:
20․ Ասեն ցնա հրէայքն. Զքառասուն եւ զվե՛ց ամ շինեցաւ տաճարս այս, եւ դու՝ զերիս աւուրս կանգնե՞ս զդա:
21․ Բայց նա՝ ասէր վասն տաճարի՛ մարմնոյ իւրոյ:
22․ Իսկ յորժամ յարեաւն ի մեռելոց, յիշեցին աշակերտքն նորա, թէ ա՛յս է զոր ասացն. եւ հաւատացի՛ն գրոյն՝ եւ բանին զոր ասաց Յիսուս: Ա գևկ
23․ Եւ իբրեւ էր Յերուսաղէմ ի Զատկին ի տաւնի, բազումք հաւատացին յանուն նորա. զի տեսանէին զնշանսն՝ զոր առնէր:
24․ Բայց ինքն Յիսուս ո՛չ հաւատայր զանձն նոցա. քանզի ինքն գիտէր զամենայն.
25․ եւ զի ո՛չ էր պիտոյ՝ եթէ ոք վկայեսցէ վասն մարդոյ. զի ինքն իսկ՝ գիտէր զինչ կրէր ի մարդն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: