1. Եւ յետ այսորիկ շրջէ՛ր Յիսուս ի Գալիլեա. քանզի ո՛չ կամէր ի Հրէաստանի շրջել, զի խնդրէին զնա հրէայքն սպանանե՛լ:
2. Եւ էր մե՛րձ տաւնն հրէից տաղաւարահարա՛ց:
3. Ասեն ցնա եղբա՛րքն նորա. Գնա՛ աստի եւ ե՛րթ ի Հրէաստան, զի եւ աշակերտքն քո տեսցեն զգո՛րծսդ քո զոր գործես:
4. Զի ո՛չոք է որ ի ծածուկ ինչ գործէ, եւ խնդրէ ինքն համարձակ լինել. եթէ զայդ գործես, յայտնեա՛ զանձն քո աշխարհի:
5. Քանզի եւ եղբարքն իսկ՝ չէի՛ն հաւատացեալ ի նա։
6. Ասէ ցնոսա Յիսուս. Ժամանակ իմ չե՛ւ է հասեալ. բայց ձեր ժամանակ՝ յամենայն ժամու պատրա՛ստ է:
7. Ո՛չ կարէ աշխարհ ատել զձեզ. բայց զիս ատեա՛յ. զի ես վկայե՛մ վասն նորա՝ եթէ գո՛րծքն իւր չարութեան են:
8. Դո՛ւք երթայք ի տա՛ւնն յայն, ես ո՛չ երթամ՝ ի տա՛ւնն յայն. զի իմ ժամանակ՝ չե՛ւ է լցեալ:
9. Զա՛յս իբրեւ ասաց, ինքն մնա՛ց անդէն ի Գալիլեա:
10. Իբրեւ ելին եղբարքն նորա, ապա՝ եւ ի՛նքն ել ի տաւնն՝ ո՛չ յայտնի, այլ իբրեւ ի ծածո՛ւկ:
11. Եւ հրէա՛յքն խնդրէին զնա ի տաւնի անդ՝ եւ ասէին, ո՞ւր իցէ նա:
12. Եւ քրթմնջի՛ւն էր զնմանէ ի ժողովուրդսն կէսքն ասէին՝ թէ բարւո՛ք է: Այլք ասէին՝ ո՛չ, այլ մոլորեցուցանէ՛ զժողովուրդն:
13. Եւ ո՛չ ոք համարձակ խաւսէր զնմանէ վասն երկիւղին հրէից:
14. Իբրեւ տաւնն ընդմիջեցաւ, ե՛լ Յիսուս ի տաճարն եւ ուսուցանէ՛ր:
15. Զարմանային հրէայքն եւ ասէին. Զիա՞րդ զգիրս գիտէ սա, զի ուսեա՛լ բնաւ չի՛ք:
16. Պատասխանի ետ նոցա Յիսուս՝ եւ ասէ. Ի՛մ վարդապետութիւնս չէ՛ իմ. այլ այնորիկ որ առաքեացն զիս:
17. Եթէ ոք կամի զկամս նորա առնել, գիտասցէ՛ վասն վարդապետութեանս, յԱստուծո՞յ իցէ արդեւք՝ եթէ ե՛ս ինչ յանձնէ իմմէ խաւսիմ:
18. Որ յանձնէ իւրմէ խաւսի, փառս անձին իւրում խնդրէ. իսկ որ խնդրէ զփառս ա՛յնորիկ որ առաքեացն զնա՝ նա ճշմարի՛տ է, եւ անիրաւութիւն ո՛չ գոյ ի նմա:
19. Ոչ Մովսէս ետ ձեզ զաւրէնսն, եւ ո՛չ ոք ի ձէնջ առնէ զաւրէնսն:
20. Զի խնդրէք զիս սպանանել: Պատասխանի ետ ժողովուրդն՝ եւ ասէ. Դե՛ւ գոյ ի քեզ. ո՞վ խնդրէ զքեզ սպանանել:
21. Պատասխանի ետ նոցա Յիսուս՝ եւ ասէ. Գործ մի գործեցի, եւ ամենեքին զարմացեալ էք:
22. Վասն այնորիկ Մովսէս ետ ձեզ թլփատութիւն. զի ո՛չ եթէ ի Մովսիսէ էր, այլ ի հա՛րց անտի. եւ ի շաբաթու թլփատէ՛ք զմարդ:
23. Իսկ արդ՝ եթէ թլփատութիւն՝ առնու մարդ ի շաբաթու, զի մի՛ աւրէնքն Մովսիսի լուծցին. ընդ իս ցասուցեա՛լ էք՝ զի ողջո՛յն իսկ մա՛րդ բժշկեցի ի շաբաթու:
24. Մի՛ ըստ ա՛չս դատիք, այլ ուղի՛ղ դատաստա՛ն արարէ՛ք: եևբ
25. Ասէին ոմանք յԵրուսաղէմացւո՛ց անտի. Ո՞չ նա է սա զոր խնդրէինն սպանանել.
26. եւ ա՛ւասիկ՝ յայտնապէս խաւսի, եւ չասե՛ն ինչ ընդ դմա. գուցէ՛ արդեւք եւ իշխա՛նքն գիտացին՝ թէ սա՛ իցէ Քրիստոսն:
27. Այլ՝ զսա գիտե՛մք ուստի իսկ Քրիստոսն յորժամ գայցէ, ո՛չոք գիտէ ուստի՛ է:
28. Աղաղակեա՛ց Յիսուս ի տաճարին, ուսուցանէր՝ եւ ասէր: Եւ զի՛ս գիտէք, եւ ուստի ե՛մ գիտէք. եւ յանձնէ իմմէ ո՛չ եմ եկեալ, այլ է ճշմարի՛տ որ առաքեացն զիս. զոր դուքն ո՛չ գիտէք:
29. Ես գիտե՛մ զնա. զի ի նմանէ՛ իսկ եմ, եւ նա՛ առաքեաց զիս:
30. Խնդրէին զնա ունել, եւ ե՛լ ի ձեռաց նոցա. եւ ո՛չոք արկ ի նա ձեռն, զի չե՛ւ էր հասեալ ժամ նորա:
31. Եւ բազո՛ւմք ի ժողովրդենէն հաւատացին ի նա, եւ ասէին. Քրիստոսն յորժամ գայցէ՝ մի՞թէ՝ աւելի՞ ինչ նշանս առնիցէ՝ քան զոր սա՛յս առնէ:
32. Եւ լուան փարիսեցիքն զտրտունջ ժողովրդեանն զնմանէ: Եւ առաքեցին քահանայապետքն եւ փարիսեցիքն սպասաւորս՝ զի կալցին զնա:
33. Ասէ Յիսուս. Փոքր մեւս եւս ժամանակ ընդ ձե՛զ եմ. եւ երթա՛մ առ ա՛յն՝ որ առաքեացն զիս:
34. Խնդրիցէք զիս՝ եւ ո՛չ գտանիցէք. եւ ուր եսն երթամ՝ դուք ո՛չ կարէք գալ:
35. Ասեն հրէայքն ընդ միմեանս. Իսկ յո՞ երթայցէ դա՝ զի մեք ո՛չ գտանիցեմք զդա. մի՞թէ՝ ի սփիռս հեթանոսա՞ց երթիցէ՝ եւ ուսուցանիցէ՛ զհեթանոսս:
36. Զի՞նչ է բանն այն զոր ասաց. Խնդրեցէք զիս՝ եւ ո՛չ գտանիցէք. եւ ուր եսն երթամ, դուք ո՛չ կարիցէք գալ:
37. Ի վերջնում աւուր մեծի՛ տաւնին, կայր Յիսուս՝ աղաղակէ՛ր եւ ասէր. Եթէ ոք ծարաւի իցէ, եկեսցէ առ իս՝ եւ արբցէ:
38. Որ հաւատայ յիս՝ որպէս եւ ասեն գիրք, գե՛տք յորովայնէ նորա բղխեսցեն ջրո՛ց կենդանութեան:
39. Զայս ասէր՝ վասն հոգւո՛յն զոր ընդունելոց էին որ հաւատային ի նա. զի չե՛ւ էր հոգի, քանզի Յիսուս չե՛ւ էր փառաւորեալ:
40. Ոմանք ի ժողովրդենէն իբրեւ լսէին զբանս զայս, ասէին. Սա՛ է ճշմարիտ մարգարէն:
41. Այլքն ասէին՝ սա՛ է Քրիստոսն: Իսկ կէսքն ասէին՝ մի՞թէ ի Գալիլեէ՞ գալոց իցէ Քրիստոս:
42. Ո՞չ գիրք ասեն՝ եթէ ի զաւակէ Դաւթի, եւ ի Բեթղահէմ գեղջէ՝ ուր Դաւիթն էր, գալո՛ց է Քրիստոս:
43. Եւ եղեւ հերձուած ի մէջ ժողովրդեանն վասն նորա:
44. Եւ ոմանք ի նոցանէ կամեցան ունե՛լ զնա. այլ ո՛չ ոք մխեաց ի նա ձեռն:
45. Եւ եկին անդրէն սպասաւորքն առ քահանայապետսն եւ փարիսեցիս. եւ ասե՛ն սոքա ցնոսա. Ընդէ՞ր ո՛չ ածէք զնա այսր:
46. Պատասխանի ետուն սպասաւորքն՝ եւ ասեն. Ո՛չ երբէք խաւսեցաւ մարդ. որպէս այրն այն:
47. Պատասխանի ետուն փարիսեցիքն՝ եւ ասեն. Մի՞թէ՝ եւ դուք մոլորեցարո՞ւք:
48. Մի՞թէ ոք յիշխանացն հաւատա՞ց ի նա՝ կամ ի փարիսեցւոցն.
49. այլ այն խաժամո՛ւժ ամբոխ՝ որ ո՛չ գիտէ զաւրէնս, եւ նզովեա՛լք են:
50. Ասէ Նիկոդեմոս ցնոսա՝ որ եկեալն էր առ նա ի գիշերին յառաջագոյն՝ եւ մի՛ էր ի նոցանէ:
51. Մի՞թէ աւրէնքն մեր՝ դատի՞ն զմարդ՝ եթէ ոչ լսեն ինչ նա՛խ ի նմանէ, կամ գիտեն զի՛նչ գործէ:
52. Պատասխանի ետուն նմա եւ ասեն. Մի՞թէ՝ եւ դո՛ւ եւս ի Գալիլեէ՛ իցես. քննեա՛ եւ տե՛ս, զի մարգարէ ի Գալիլեէ ո՛չ յառնէ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: