1. Մի՛ խռովեսցին սիրտք ձեր. այլ հաւատացէք յԱստուած, եւ յի՛ս հաւատացէք:
2. Ի տան հաւր իմոյ աւթեվանք բազո՛ւմ են. ապա թէ ոչ՝ ասացեա՛լ էր իմ ձեզ, եթէ երթամ եւ պատրաստեմ ձեզ տեղի:
3. Եւ եթէ երթամ եւ պատրաստեմ ձեզ տեղի, դարձեալ գա՛մ եւ առնում զձեզ առ իս. զի ուր ե՛սն իցեմ, եւ դուք անդ իցէք:
4. Եւ ուր երթամն՝ գիտիցէ՛ք, եւ զճանապա՛րհն գիտիցէք:
5. Ասէ ցնա Թո՛վմաս. Տէր՝ ո՛չ գիտեմք յո՛վ երթաս, եւ զիա՞րդ զճանապարհն կարասցուք գիտել:
6. Ասէ ցնա Յիսուս. Ե՛ս եմ ճանապարհն՝ եւ ճշմարտութիւն եւ կեա՛նք. ո՛չոք գայ առ հայր՝ եթէ ոչ ինե՛ւ:
7. Եթէ զիս գիտէիք, ապա եւ զհայր իմ գիտէիք, եւ այսուհետեւ գիտասջի՛ք զնա, եւ տեսէք զնա՛:
8. Ասէ ցնա Փիլիպպոս. Տէր՝ ցո՛յց մեզ զհայր՝ եւ շա՛տ է մեզ:
9. Ասէ ցնա Յիսուս. Այսչափ ժամանակս՝ ընդ ձե՛զ եմ, եւ ոչ ծանեար զիս Փիլի՛պպէ. որ ետե՛ս զիս՝ ետե՛ս զհայրն. եւ դու զիա՞րդ ասես՝ եթէ ցո՛յց մեզ զհայր:
10. Ո՞չ հաւատաս եթէ ես ի հայր՝ եւ հայր յիս է: Բանն զոր ես խաւսիմ ընդ ձեզ, ո՛չ եթէ յանձնէ ինչ խաւսիմ, այլ հայրն որ յիս բնակեա՛լ, նա՛ գործէ զգործսն:
11. Հաւատա՞յք ինձ՝ եթէ ես ի հայր՝ եւ հա՛յր յիս:
12. Ապա թէ ոչ՝ գոնէ վասն գործոցն հաւատացէ՛ք ինձ: Ամէն ամէն ասե՛մ թէ որ հաւատա՛յն յիս, զգործս զոր ես գործեմ, եւ նա՛ գործեսցէ, եւ մեծամեծս ե՛ւս քան զնոյնս գործեսցէ. զի ես առ հա՛յր երթամ:
13. Եւ զոր ինչ խնդրիցէք յանո՛ւն իմ, արարից զայն. զի փառաւորեսցի՛ հայր յորդի:
15. Եթէ սիրէք զիս՝ զպատուիրա՛նս իմ պահեսջիք:
16. Եւ ես աղաչեցից զհայր, եւ ա՛յլ մխիթարիչ տացէ զի ընդ ձե՛զ բնակե՛սցէ ի յաւիտեան.
17. զհոգի՛ն ճշմարտութեան. զոր աշխարհս ո՛չ կարէ ընդունել, զի ո՛չ տեսանէ զնա՝ եւ ո՛չ ճանաչէ զնա: Բայց դուք ճանաչէք զնա, զի առ ձեզ բնակեսցէ, եւ ընդ ձե՛զ եղիցի:
18. Ո՛չ թողից զձեզ որբս. գա՛մ առ ձեզ:
19. Փոքր մեւս եւս, եւ աշխարհս ո՛չ եւս տեսանէ զիս. բայց դուք տեսանիցէք զիս. զի ես կենդանի՛ եմ, եւ դուք՝ կենդանի՛ լինելոց էք:
20. Յայնմ աւուր գիտասջիք դուք, զի ես ի հա՛ւր իմում, եւ դուք յիս, եւ ես ի ձեզ:
21. Որ ունի զպատուիրանս իմ՝ եւ պահէ զնոսա, նա՛ է որ սիրէ զիս: Եւ որ սիրէն զիս՝ սիրեսցի՛ ի հաւրէ իմմէ. եւ ես սիրեցի՛ց զնա, եւ երեւեցուցի՛ց նմա զիս.
22. Ասէ ցնա Յուդա՝ ո՛չ Սկարիովտացին. Տէր՝ զի՞ եղեւ՝ զի մե՛զ յայտնելո՛ց ես զքեզ՝ եւ ո՛չ աշխարհի:
23. Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնա. Եթէ ոք սիրէ զիս՝ զբա՛նն իմ պահեսցէ, եւ հայր իմ սիրեսցէ՛ զնա. եւ առ նա՛ եկեսցուք, եւ աւթեվա՛նս առ նմա արասցուք.
24. Եւ որ ոչն սիրէ զիս՝ զբանս իմ ո՛չ պահէ: Եւ բանն իմ զոր լսէք՝ ո՛չ է իմ, այլ հա՛ւրն՝ որ առաքեացն զիս:
25. Զայս խաւսեցա՛յ ընդ ձեզ՝ մինչ առ ձե՛զս եմ:
26. Իսկ մխիթարիչն հոգին սուրբ՝ զոր առաքեսցէ հայր յանուն իմ, նա՛ ուսուսցէ ձեզ զամենայն, որ ինչ ասացի ձեզ, եւ յիշեցուսցէ՛ ձեզ:
27. Խաղաղութի՛ւն թողում ձեզ, զխաղաղութիւն զիմ տամ ո՛չ որպէս աշխարհս տայ՝ տա՛մ ես ձեզ: Մի՛ խռովեսցին սիրտք ձեր, եւ մի՛ զանգիտեսցեն.
28. Լուա՛յք զի ասացի ես ձեզ՝ թէ երթամ եւ գա՛մ առ եթէ սիրէիք զիս՝ ապա ուրա՛խ լիեալ էր ձեր՝ եթէ ես առ հայր երթամ, զի հայր իմ մե՛ծ է քան զիս:
29. Եւ ա՛յժմ ասացի ձեզ մինչչե՛ւ եղեալ. զի յորժամ լինիցի, հաւատասջի՛ք:
30. Ո՛չ եւս այլ շատ խաւսեցայց ընդ գա՛յ իշխան աշխարհիս այսորիկ, եւ յիս ինչ ո՛չ գտանէ:
31. Ա՛յլ զի ծանիցէ աշխարհ՝ եթէ սիրեմ զհայր. եւ որպէս պատուիրեաց ինձ հայրն ա՛յսպէս առնեմ: Ա՛ւն արիք գնասցո՛ւք աստի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: