1. Զա՛յս իբրեւ ասաց Յիսուս, ե՛լ աշակերտաւքն հանդերձ յայն կոյս ձորոյն Կեդրովնի՝ ուր էր պարտէզ, յոր եմո՛ւտ ինքն եւ աշակերտքն իւր:
2. Գիտէ՛ր եւ Յուդա, որ զնայն մատնելոց էր՝ զտեղին. զի բազում անգամ ժողովեալ էր անդր Յիսուսի աշակերտաւքն հանդերձ:
3. Եւ Յուդայի առեալ ընդ իւր զգունդն, եւ ի քահանայապետի՛ցն եւ ի փարիսեցւոց սպասաւորս, գա՛յ անդր ջահիւք եւ լապտերաւք եւ զինուք:
4. Իսկ Յիսուս իբրեւ ետես զայն ամենայն եկեալ ի վերայ նորա, ե՛լ եւ ասէ՛ ցնոսա. Զո՞ խնդրէք:
5. Պատասխանի ետուն նմա. ԶՅիսուս Նազովրեցի: Ասէ ցնոսա Յիսուս. Ե՛ս եմ: Կա՛յր ընդ նոսա եւ Յո՛ւդա՝ որ մատնէրն զնա:
6. Իբրեւ ասաց՝ թէ ե՛ս եմ, յե՛տս յե՛տս չոգան՝ եւ զարկան զգետնի:
7. Դարձեալ եհարց զնոսա. Զո՞ խնդրէք: Եւ նոքա ասեն. ԶՅիսուս Նազովրեցի:
8. Պատասխանի՛ ետ նոցա Յիսուս. Ասացի ձեզ թէ ե՛ս եմ. արդ՝ եթէ զիս խնդրէք՝ թո՛յլ տուք դոցա երթա՛լ:
9. Զի լցցի՛ բանն՝ զոր ասաց. թէ զորս ետուրն ցիս, ո՛չ կորուսից ի նոցանէ եւ ո՛չ զոք:
10. Իսկ Սի՛մովն Պե՛տրոս քանզի ունէր սուր, ձգեաց զնա՝ եւ եհա՛ր զքահանայապետին ծառայ, եւ ի բա՛ց առ զունկն նորա զաջոյ: Եւ էր անուն ծառային Մաղքոս:
11. Ասէ Յիսուս ցՊե՛տրոս. Ա՛րկ զսուրդ անդրէն ի պատեանս իւր: Զբաժակն զոր ետ ինձ Հայր ո՞չ ըմպիցեմ զնա:
12. Իսկ գունդն եւ հազարապետն եւ սպասաւորք հրէիցն կալան զՅիսուս՝ եւ կապեցի՛ն:
13. Եւ ածին զնա նա՛խ՝ առ Անա՛, որ էր՝ անե՛ր Կայիափայի. որ քահանայապետն էր տարւոյն այնորիկ:
14. Այս՝ ա՛յն Կայիափա էր՝ որ խրատն ետ հրէից, թէ լա՛ւ է ա՛ռն միում մեռանե՛լ ի վերայ ժողովրդեանն:
15. Եւ երթային զհետ Յիսուսի Սի՛մովն Պե՛տրոս՝ եւ մեւս աշակերտն: Եւ աշակերտն այն քանզի ծանա՛ւթ էր քահանայապետին՝ եմուտ ընդ Յիսուսի ի գաւիթ քահանայապետին:
16. Եւ Պե՛տրոս կայր առ դրանն արտաքոյ: Ե՛լ մեւս աշակերտն՝ որ էր ծանաւթ քահանայապետին, եւ ասա՛ց ցդռնապանն՝ եւ եմո՛յծ ի ներքս զՊե՛տրոս:
17. Ասէ աղջիկն որ դռնապանն էր՝ ցՊե՛տրոս. Մի՞թէ՝ եւ դու յաշակերտաց առնն այնորիկ իցես: Եւ նա՛ ասէ. Ո՛չ եմ:
18. Կային անդ ծառայքն եւ սպասաւորք, խարո՛յկ արկեալ՝ քանզի ցո՛ւրտ էր, եւ ջեռնուին. կայր ընդ նոսա եւ Պե՛տրոս՝ եւ ջեռնո՛յր:
19. Եւ քահանայապետն եհա՛րց ցՅիսուս վասն աշակերտացն՝ եւ վասն վարդապետութեան նորա:
20. Պատասխանի ետ նմա Յիսուս. Ես՝ յայտնապէս խաւսեցայ յաշխարհի. ես՝ յամենայն ժամ ուսուցի՛ ի ժողովրդեանն, եւ ի տաճարի անդ՝ ուր ամենայն հրեայք ժողովեալ էին, եւ ի ծածուկ ինչ ո՛չ խաւսեցայ:
21. Զի՞ հարցանես զիս. հա՛րց զայնոսիկ՝ որ լուանն, թէ զի՛նչ խաւսեցայ ընդ նոսա. ահաւասիկ նոքա գիտե՛ն զինչ խաւսեցայ:
22. Իբրեւ նա՝ զա՛յն ասաց, մի ոմն ի սպասաւորացն որ ա՛նդ կայր, ած ապտա՛կ Յիսուսի՝ եւ ասէ. Ա՞յդպէս պատասխանի տաս քահանայապետիդ:
23. Եւ Յիսուս՝ ասէ ցնա. Եթէ չա՛ր ինչ խաւսեցայ, վկայեա՛ վասն չարին, իսկ եթէ բարի, ընդէ՞ր հարկանես զիս:
24. Եւ առաքեաց զնա Անա կապեա՛լ առ Կայիափա քահանայապետ:
25. Եւ Սի՛մովն Պե՛տրոս կա՛յր անդ՝ եւ ջեռնոյր. ասեն ցնա. Մի՞թէ՝ եւ դու յաշակերտա՛ց անտի նորա իցես: Նա՝ ուրացա՛ւ եւ ասէ՝ թէ չե՛մ:
26. Եւ ասէ մի ոմն ի ծառայից քահանայապետին՝ ազգակա՛ն այնորիկ, զորոյ զունկն եհա՛տ Պե՛տրոս. ո՞չ ես իսկ տեսի զքեզ ի պարտիզի անդ ընդ նմա:
27. Դարձեալ ուրացա՛ւ Պետրոս. եւ վաղվաղակի հա՛ւ խաւսեցաւ:
28. Եւ ածե՛ն զՅիսուս ի վանացն Կայիափայ յապարանս դատաւորին. եւ էր այգո՛ւց: Եւ նոքա ո՛չ մտին յապարանսն, զի մի՛ պղծիցին, այլ զի ուտիցե՛ն զզատիկն:
29. Ե՛լ առ նոսա Պեղատոս արտաքս՝ եւ ասէ. Զի՞նչ չարախաւսութիւն մատուցանէք զառնէն զայնմանէ:
30. Պատասխանի ետուն եւ ասեն ցնա. Եթէ չէ՛ր չարագո՛րծ այրն այն, ապա ո՛չ մատնէաք զնա քեզ:
31. Ասէ ցնոսա Պեղատոս. Առէ՛ք զնա դուք, եւ ըստ ձերոց աւրինացն դատեցարո՛ւք: Ասեն ցնա հրեայքն. Մեզ չէ՛ արժան սպանանել զոք:
32. Զի լցցի՛ բանն Յիսուսի զոր ասաց, նշանակեալ թէ որո՞վ մահու մեռանելոց իցէ:
33. Եմո՛ւտ միւսանգամ յապարանսն Պեղատոս, կոչեաց զՅիսուս, եւ ասէ ցնա. Դո՛ւ ես թագաւորն հրէից:
34. Պատասխանի ետ Յիսուս. Ի քէն ասես զայդ, եթէ այլք ասացին քեզ զինէն:
35. Պատասխանի ետ Պեղատոս. Մի՞թէ՝ եւ ես հրեա՞յ իցեմ. ա՛զգն քո եւ քահանայապետք մատնեցին զքեզ ինձ, զի՞նչ գործ գործեալ է քո:
36. Պատասխանի ետ Յիսուս. Ի՛մ արքայութիւն չէ՛ յայսմ աշխարհէ. եթէ յաշխարհէ աստի՛ էր արքայութիւնն իմ, սպասաւորքն իմ մարտնչէի՛ն արդեւք՝ զի մի՛ մատնեցայց հրէից. բայց արդ թագաւորութիւն իմ չէ՛ աստի:
37. Ասէ ցնա Պեղատոս. Ապա թէ այդպէս իցէ, թագաւո՛ր ոմն ես դու: Պատասխանի ետ Յիսուս. Դո՛ւ ասես՝ թէ թագաւոր իցեմ. բայց ես՝ յա՛յդ իսկ ծնեալ եմ, եւ ի դո՛յն իսկ եկեալ եմ յաշխարհ, զի վկայեցից ճշմարտութեանն. ամենայն որ ի ճշմարտութենէ է, լսէ՛ բարբառոյ իմոյ:
38. Ասէ ցնա Պեղատոս. Զի՞նչ է ճշմարտութիւն: Զայս իբրեւ ասաց, դարձեալ ե՛լ առ հրէայսն՝ եւ ասէ ցնոսա. Ես՝ եւ ո՛չ մի՛ ինչ պատճառս գտանեմ ի նմա:
39. Բայց է ձեր սովորութիւն զի զմի ոք արձակեցի՛ց ձեզ ի զատկիս. արդ՝ կամի՞ք զի արձակեցից ձեզ զթագաւորն հրէից:
40. Աղաղակեցին ամենեքեան՝ եւ ասէին. Մի՛ զդա, այլ զԲարա՛բբա: Եւ էր Բարաբբայն այն աւազա՛կ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: