Գիրք` 29. Գիրք Սիրաքայ

Գլուխ 8

   
1. Մի հակառակիր ընդ առն հզաւրի, գուցէ անկցիս ի ձեռս նորա:

2. Ընդ մեծատան մի հակառակիր,

3. զի ոսկի եւ մեծութիւն թիւրեաց զմիտս թագաւորաց:

4. Ընդ առն լեզուանւոյ մի կռուիր, զի ի վերայ հրոյ փայտ դիզես:

5. Ընդ առն անմտի մի խաղար` գուցէ զնախնիս քո նախատէ:

6. Որ դարձեալ իցէ ի մեղաց` մի զնա նախատեր, զի եւ մեք ըստ մեղաց պահու եմք:

7. Ի ծերութեան զմարդ մի անարգեր, զի եւ քո ծերանալ է:

14. Որդեակ` ընդ առն թշնամանողի զբերան քո մի բանար, զի իբրեւ զդարանակալ արշաւեսցէ ի վերայ քո:

15. Առն հզաւրի փոխ մի տար, եւ թէ տաս` համարեա թէ կորուսեր:

16. Առն հարստի երաշխաւոր մի մտցես, ապա թէ ոչ` տուժել հոգասջիր:

17. Ընդդէմ դատաւորի ոսոխ մի կար, զի մի ըստ փառաց նորա դատեսցեն զքեզ:

18. Ճանապարհ ընդ համարձակ մարդոյ մի երթար, զի մի զամենայն ինչ ի վերայ քո ծանրացուսցէ. զի նա զոր առնէ` ըստ կամս իւր առնէ, եւ դու յանմտութենէ նորա կորնչիս:

19. Մի գնար մէն ընդ առն բարկացողի, եւ մի կագիր ընդ նմա. զի յաչս նորա թեթեւ թուի արիւն:

20. Որդեակ` ի խորհուրդ մի մտաներ ընդ առն մորոսի, զի յինքն ոչ կարէ պահելզբանս քո:

21. Աւտարաց առաջի զգաղտնի գործ մի գործեր, զի զպատահումն քո ի նոցանէ ոչ գիտես:

22. Զսիրտ քո ամենայն մարդոյ մի տարածաներ, զի մի տարապարտուց շնորհս վարկանիցեն քեզ: