Յաղագս հայցողական խնդրուածոց։
1.Ողորմեաց մեզ Տէր Աստուած ամենայնի, եւ հայեաց ի մեզ։
2.Արկ զահ քո ի վերայ ամենայն հեթանոսաց.
3.ամբարձ զձեռն քո ի վերայ ազգաց աւտարաց։
5.Զի ծանիցեն զքեզ՝ որպէս եւ մեք ծանեաք, զի ոչ է այլ Աստուած բաց ի քէն Տէր։
6.Դարձո զսքանչելիս՝
7.եւ փառաւորեա զաջ քո։
8.Զարթո զսրտմտութիւնս քո, եւ հեղ՝ զբարկութիւն քո,
9.բարձ զհակառակորդն՝ եւ ջնջեա զթշնամի։
10.Ճեպ տուր ժամանակի, եւ յիշեա զդատաստան։
11.Ի բարկութիւն հրոյ սատակեսցի թշնամին։ Եւ որ չարչարեն զժողովուրդ քո՝ գտցեն զկորուստ ապականութեան։
12.Խորտակեա զգլուխս չար իշխանաց, որք ասեն՝ չիք այլ ոք բաց ի մէնջ։
13.Ժողովեա զցրուեալ ազգս Յակոբայ՝ զի քո են Տէր, եւ զքեզ աւրհնեսցեն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: