ԱՍՏԾՈՒ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԶՕՐՈՒԹԻՒՆԸ
1. Բաղդատ Սոքեցին նորից խօսեց ու ասաց.
2. «Արդ, մի՞թէ առասպել է, որ երկիւղում են նրանից, ով բարձունքներում ամէն ինչ անում է:
3. Ոչ ոք թող չկարծի, թէ նրա գնդերը կը յապաղեն պատժել. ո՞ւմ վրայ չի իջնի նրա որոգայթը:
4. Մահկանացուն ինչպէ՞ս արդար կը լինի Տիրոջ առաջ, կամ կնոջից ծնուածներից ո՞վ կը մաքրի իր հոգին,
5. որովհետեւ եթէ լուսնին հրամայի Նա՝ չի ծագի: Աստղերն իսկ մաքուր չեն Նրա առաջ,
6. ուր մնաց մարդը, որ ապականուած է, եւ մարդու որդին, որ որդ է»:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: