Գիրք` 30. Յոբ

Գլուխ 11

   
1․ Սոփար Մինեցին ասաց 613.
2․ «Ով շատ է խօսում, պարտաւոր է նոյն ձեւով էլ լսել. խօսողը կարո՞ղ է խօսքերով արդարանալ:
3․ Օրհնեալ է սակաւակեաց կանանց ծնունդը: Շատ էլ մի՛ շաղակրատիր,
որովհետեւ մէկը չկայ, որ քեզ պատասխան տայ:
4․ Մի՛ ասա՝ «Գործերովս մաքուր ու անարատ եմ Տիրոջ առաջ»:
5․ Այլ մտածի՛ր, թէ ինչպէ՛ս է Տէրը շրթունքները բաց անելու եւ հետդ խօսելու:
6․ Քեզ կը հասկացնի իմաստութեան զօրութիւնը, որ կը լինի կրկնակի, քան քոնը: Ապա կ՚իմանաս, թէ ինչ որ գլխիդ բերել է Տէրը՝ արժանի էր քո գործած մեղքերին:
7․ Կը գտնե՞ս Տիրոջ ճանապարհը, կամ վերահասու կը լինե՞ս այն դէպքերին,
որ սահմանել է քեզ համար Ամենակալը:
8․ Բարձր է երկինքը. ի՞նչ կարող ես անել: Խորն է դժոխքը. ի՞նչ կ՚իմանաս:
9․ Երկար են երկրի չափերը. լայն է ծովը:
10․ Եւ եթէ Աստուած կործանի այդ բոլորը, ո՞վ կ՚ասի նրան՝ այդ ի՞նչ արեցիր:
11․ Ինքը գիտէ անօրէնների գործերը. անարժան բաներ տեսնելով՝ անտես չի առնի:
12․ Դատարկաբան մարդը խօսքերի մէջ է թաքնւում: Կնոջից ծնուած մարդը նման է անապատի վայրի էշի:
13․ Իսկ եթէ դու մաքուր ես պահել քո սիրտը՝ ձեռքդ մեկնի՛ր դէպի Աստուած:
14․ Եւ եթէ քո մէջ անօրէնութիւն կայ՝ հեռո՛ւ վանիր այն քեզանից,
եւ անօրէնութիւնը քո յարկի տակ թող չիջեւանի:
15․ Եւ ահա քո դէմքը կը փայլի վճիտ ջրի պէս, կը մերկանաս աղտեղութիւնից ու երկիւղ չես կրի,
16․ կը մոռանաս նեղութիւններդ, ինչպէս անցած ալիքը, ու չես զարհուրի 614:
17․ Աղօթքդ քեզ համար արուսեակի պէս կը լինի. կէսօրին կը ծագի կեանքը քո, ու վստահ կը լինես, որ յոյս ունես. հոգսերի ու տարակուսանքների միջից խաղաղութիւնը կ՚երեւայ քեզ:
18․ Անդորր կը գտնես, եւ ոչ ոք չի պատերազմի քեզ հետ:
19․ Շատերը շուռ կը գան ու քո հաճութիւնը կը փնտռեն. փրկութիւնը կը վրիպի նրանցից,
20․ որովհետեւ նրանց յոյսն իրենց իսկ կորուստն է: Ամբարիշտների տեսողութիւնը կը սպառուի»: