Գիրք` 30. Յովբ

Գլուխ 41

   
1. Ոչ երկնչիցիս` զի եւ ինձ պատրաստեալ է. բայց ո՞վ իցէ որ ինձ հակառակ կայցէ. կամ ո՞վ իցէ որ ինձ ընդդէմ դառնայցէ` եւ հանդարտիցէ:

2. Եթէ ամենայն առ ի ներքոյ երկնից իմ է:

3. ոչ լռեցից վասն նորա. եւ բան հզաւրին ողորմեսցի զուգականին նորա:

4. Ո մերկասցէ զպատրուակ երեսաց նորա. եւ ընդ աղխս պատենից նորա ո մտանիցէ:

5. զդրունս երեսաց նորա ո բանայցէ: Շուրջ զատամամբք նորա ահ:

6. Փոր նորա վահանք պղձիք, յաւդք նորա իբրեւ զվէմ գայլախազ`

7. մի զմիոյ կնի կցեալ, եւ աւդ ոչ անցցէ ընդ նա: Այր զեղբաւր զհետ երթիցէ.

8. զմիմեանց կալցին, եւ մի մեկնեսցին:

9. Ի փռնչելոյ նորա փայլատակունք հատանին. աչք նորա իբրեւ զտեսիլ արուսեկի:

10. Ի բերանոյ նորա լամպարք բորբոքեալք, եւ հատանին անկանին շանթք հրոյ:

11. Ընդ ռընգունս նորա ծուխ ելանէ հնոցի հրոյ կայծականց:

12. Անձն նորա կայծակունք, եւ բոց ի բերանոյ նորա ելանէ:

13. Ի պարանոցի նորա բնակէ զաւրութիւն. առաջի նորա կորուստ ընթանայ:

14. Անդամք մարմնոյ նորա մածեալք. եթէ զեղցէ ի վերայ նորա` ոչ խլրտասցէ:

15. զի սիրտ նորա սալացեալ է իբրեւ զվէմ. եւ հաստատեալ կայ` իբրեւ զսալ դարբնաց անշարժ:

16. Ի խլրտել նորա ահ գազանաց եւ չորքոտանեաց, եւ զեռնոց երկրի:

17. Եթէ պատահեսցեն նմա արդունք, ոչ ստնանեն զէնք եւ նիզակք:

18. Քանզի համարի զերկաթ յարդ. եւ զպղինձ իբրեւ զփայտ փուտ:

19. Ոչ խոցոտէ զնա աղեղն պղնձի. համարի զռըմբաքար խոտ:

20. Եւ իբրեւ զեղէգն համարեցան նմա ուռունք: ծաղր առնէ զշարժումն հրալից:

21. Անկողինք նորա տէգք սրեալք: ամենայն ոսկի ծովու ընդ նովաւ իբրեւ զկաւ անբաւ:

22. Եռացուցանէ զանդունդս իբրեւ զկատսայ: համարի զծով իբրեւ զոչինչ:

23. եւ զտարտարոսն անդնդոց իբրեւ զգերի մի: համարեցաւ զանդունդս իւր ճեմելի:

24. Եւ չիք ինչ յերկրի` որ նման է նմա. արարեալ խաղալիկ հրեշտակաց իմոց:

25. Զամենայն բարձունս տեսանէ. եւ ինքն է թագաւոր ամենայնի` որ ի ջուրսն են: