1. Յետ դադարելոյ Եղիուսայ ի խաւսելոյ, ասէ Տէր ցՅոբ ի մրրկէ եւ յամպոյ:
2. Ո՞վ է դա` որ թաքուցանէ յինէն զխորհուրդս, ժողովեալզբանս ի սրտի. եւ համարի յինէն թաքուցանել:
3. Պնդեա իբրեւ այր զմէջ քո, հարցից զքեզ` եւ տուր ինձ պատասխանի:
4. Ո՞ւր էիր մինչ ես հիմունս արկանէի երկրի: պատմեա ինձ եթէ խելամուտ ես հանճարոյ:
5. Ո՞վ եդ զչափ դորա թէ գիտիցես. կամ ո՞վ արկ ի վերայ դորա լար:
6. Յէ՞ր վերայ հաստատեցան աղխք դորա: ո՞վ է որ արկ զվէմն անկեան ի դմա:
7. Յորժամ եղեն աստեղք ծերք, ամենայն հրեշտակք աստեղաց աւրհնեցին զիս մեծաձայն. ¡եւ ամենայն հրեշտակք իմ գովեցին:
8. Փակեցի զծով դրամբք, յորժամ ծնաւ յորովայնէ մաւր իւրոյ ելանել:
9. Եդի նմա զմէգ ի հանդերձ, եւ զմառախուղ նմա ի խանձարուրս:
10. Եդի նմա սահմանս` եդեալ փականս եւ դրունս:
11. Ասացի` ցայդ վայր եկեսցես` եւ այլ մի անցանիցես, այլ այդրէն ի քեզ խորտակեսցին ալիք քո:
12. Եթէ առ քե՞ւ կարգեցի զլոյսն առաւաւտին: Արուսեակն ետես զկարգ իւր
13. հասանել ի վերայ թեւոց երկրի: թաւթափել զամպարիշտս ի նմանէ:
14. Կամ թէ քո՞ առեալ զհողն կաւ` ստեղծեր կենդանի` եւ խաւսուն եդիր զնա յերկրի:
15. Եւ մերժեցե՞ր զլոյսն յամպարշտաց, զբազուկս ամբարտաւանից խորտակեցե՞ր:
16. Հասեա՞լ իցես յակն ծովու, եւ ընդ հետս անդնդոց շրջեցա՞ր:
17. Բանայցե՞ն քեզ ահիւ դրունք մահու: բարապանաց դժոխոց ի տեսանել զքեզ սարսիցե՞ն:
18. Խելամո՞ւտ իցես լայնութեան առ ի ներքոյ երկնիցս: աղէ` պատմեա ինձ ո՞րչափ իցէ:
19. Զի՞նչ երկիր իցէ յորում լոյսն ագանիցի, կամ զի՞նչ տեղի խաւարի:
20. Տանիցի՞ս զիս ի սահմանս նոցա. եթէ խելամո՞ւտ իցես շաւղաց նոցա:
21. Թերեւս գիտիցե՞ս` եւ ընդ այն ժամանակս իսկ ծնեալ իցես. եւ թիւ աւուրց քոց բազում իցէ:
22. Երթեա՞լ իցես ի շտեմարանս ձեան: եւ զգանձս կարկտի տեսեա՞լ իցես:
23. Համբարեա՞լ կայցէ քեզ ի ժամանակս թշնամեաց, յաւր մարտի եւ պատերազմի:
24. Ուստի՞ ելանիցէ եղեամն. կամ սփռեսցի հարաւ ի ներքոյ երկնից:
25. Ո՞ պատրաստեաց զհոսանս սաստիկս անձրեւաց, եւ զճանապարհս ամպրոպաց տեղեալ յերկիր:
26. ուր ոչ գոյ մարդ յանապատ յանմարդի,
27. յագեցուցանել զանկոխն եւ զանշէն, եւ բղխեցուցանել զբոյս դալարւոյ:
28. Ո՞ է հայր անձրեւի, եւ ո՞վ է որ ծնաւ զշաղս ցաւղոյ:
29. Յո՞յր արգանդէ ելանէ սառն, եւ զեղեամն ո՞ ծնաւ յերկինս`
30. որ իջանէ իբրեւ զջուր ծորեալ: եւ զերեսս երկնից ո՞ հալեաց:
31. Խելամո՞ւտ իցես կարգի բազմաստեղաց. եւ քո բացեա՞լ իցէ զպատրուակ հայկին:
32. Կամ բանայցես զմազարովթն ի ժամանակի իւրում: եւ զգիշերավարն ի վերայ վարսից իւրոց ածիցե՞ս ընդ նոսայ:
33. Գիտիցե՞ս զշրջանակս երկնից, կամ առհասարակ զլեալսն ի ներքոյ երկնից:
34. Կոչիցե՞ս զմէգ բարբառով. եւ դողութեամբ լի սաստիկ ջրով լուիցէ քեզ:
35. Արձակիցե՞ս շանթս` եւ գնայցեն. եւ ասիցեն ցքեզ թէ զի՞նչ է:
36. Ո՞վ ետ կանանց իմաստութիւն ոստայնանկութեան` կամ հանճար նկարակերտութեան:
37. Ո՞ թուէ զամպս իմաստութեամբ, եւ զերկինս յերկիր խոնարհեցոյց:
38 եւ հեղեալ կայ իբրեւ զհող փոշի. մածուցի զնա իբրեւ զվիմաւ խորանարդ:
39 Որսայցե՞ս առիւծուց կերակուր. եւ զանձինս վիշապաց յագեցուցանիցե՞ս:
40 Սարսեցին ի խշտիս իւրեանց. եւ նստիցին դարանակալք ի մայրիս:
41 Ո՞ պատրաստեաց ագռաւուց կերակուր` զի ձագք նորա առ Տէր աղաղակեցին. մոլորեալք խնդրեն կերակուր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: