1. Կրկնեալ անդրէն Յոբայ ասէ:
2. Յո՞ մաւտիցիս, կամ ո՞ւմ աւգնական լինելոց իցես. Ո՞չ ապաքէն այնմ որոյ բազում է զաւրութիւն, եւ որոյ հզաւր է բազուկ իւր:
3. Ընդ ո՞ւմ խորհրդակից լինիցիս. ո՞չ ընդ այնմ որոյ ամենայն իմաստութիւն է:
4. Զո՞յր զհետ երթիցես, եթէ ոչ որոյ մեծ է զաւրութիւն: ո՞ւմ պատմեցեր բան. եւ ո՞յր շունչ ել ի քէն:
5. Միթէ սկայք ծնանիցին ի ներքուստ ջրոյ, եւ ի դրացեաց նորա:
6. Մերկ են դժոխք առաջի նորա` եւ չիք զգեստ կորստեան:
7.Ձգեաց զհիւսւսի զոչընչիւ. կախեաց զերկիր ի վերայ ոչնչի:
8. Ծրարէ զջուրս յամպս իւր, եւ ոչ պատառեցաւ մէգ ի ներքոյ նորա:
9. Որ ունի զերեսս աթոռոյ, թռուցանէ նովաւ զմեգ իւր:
10. Հրաման պատեաց զերեսաւք ջրոյ` մինչ ի վախճան լուսոյ ընդ խաւարի:
11. Սիւնք երկնից թռեան. եւ զարհուրեցան ի սաստէ նորայ:
12. Զաւրութեամբ հանդարտեցոյց զծով. իմաստութեամբ նորա տարածեալ է համատարածն:
13. Աղխ երկնից սարսեցին ի նմանէ: հրամանաւ իւրով սպան զվիշապն ապստամբ:
14. Ահա այս է մասն ճանապարհի նորայ: Եւ տակաւին զշիթս բանից նորա լուիցուք նովաւ: զզաւրութիւն որոտման նորա ո՞ գիտէ` յորժամ առնիցէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: