1. Ընդէ՞ր զՏէր մոռացան ամպարհաւաճք.
2. եւ ամպարիշտք անցին ըստ սահման: Զհաւտ հանդերձ հովուաւք յափշտակեցին.
3. Զէշ որբոյն վարեցին, եւ զեզն այրւոյն գրաւեցին:
4. Խոտորեցուցին զտկարս ի ճանապարհէ արդարութեան: առհասարակ ղաւղեցուցին զհեզս երկրի.
5. դիպեցան իբրեւ զցիռս ի վայրի: Վասն իմ ծախեցին զգործ իւրեանց. քաղցրացաւ նոցա հաց ընդ լկտիս:
6. Զանգ տհաս որ ոչ իւրեանց էր` հնձեցին. տկարք զայգիս ամպարշտաց անհաց եւ անվարձ գործեցին:
7. Զմերկս բազումս ննջեցուցին առանց հանդերձից. զգեստ անձանց նոցա զերծին:
8. Ի ցաւղոյ լերանց տամկանան. քանզի ոչ գոյր նոցա յարկ. արկին զինքեանց ընդ վիմաւ:
9. Յափշտակեցին զորբն ի ստենէ, եւ զանկածն տառապեցուցին:
10. Զմերկն ննջեցուցին առանց հանդերձի տարապարտուց. հատին զհաց քաղցելոց:
11. Յանձուկս դարանակալ եղեն ի տարապարտուց. զճանապարհս արդարութեան ոչ գիտացին:
12. Որք ի քաղաքաց եւ ի տանց իւրեանց զրկեցան, անձինք տղայոց մեծամեծս հեծեծեցին: եւ նա այնմ այցելութիւն ընդէ՞ր ոչ առնիցէ:
13. Յերկրի էին նոքա` եւ ոչ ծանեան. զճանապարհս արդարութեան ոչ գիտացին, եւ ընդ շաւիղս նորա ոչ գնացին:
14. Ծանուցեալ զգործս նոցա մատնեաց զնոսա ի խաւար. եւ զցայգ եղիցին իբրեւ զգողս:
15. Եւ աչք շնացելոյն պահեսցեն զխաւար. եւ ասիցէ թէ ոչ զականիցէ զիս ակն. եւ քաւղ արկ զերեսաւք իւրովք:
16. Փորեաց ընդ մութ զտուն իւր. ի տուէ կնքեցին զանձինս, եւ ոչ ծանեան զլոյս:
17. Եւ եթէ միանգամայն առաւաւտ նոցա ի ստուերս մահու է, եւ եթէ ի միտ առնուցու զխռովութիւն ստուերաց մահու.
18.թեթեւագոյն է ի վերայ ջուրցն երեսաց: Կործանեսցի մասն նոցա ի վերայ երկրի. երեւեսցի տունկ նոցա ի վերայ ցամաք երկրի:
19. Զի զանթանոցիկ որբոյն յափշտակեցին: ընդդէմ յիշատակեցան նմա մեղք: Իբրեւ զմառախուղ ցաւղոյ եղեւ անյայտ. 20 հատուսցի նմա որ ինչ արարն: Խորտակեսցի ամենայն անիրաւ հանգոյն փայտի անբժշկականի:
21. զի ամլոյն բարի ոչ արար, եւ ամուրւոյն ոչ ողորմեցաւ. սրտմտութեամբ կործանեաց զտկարս:
22.Եւ թէպէտ եւ յարիցէ, մի հաւատասցէ կենաց իւրոց:
23. Հիւանդացեալ` եւ մի անկնկալցի ողջանալոյ, այլ անկցի ախտիւ. զի զբազումս չարչարեաց բարձրութիւն նորա:
24. Թարշամեսցի իբրեւ զբանջար ի տաւթի. կամ իբրեւ զհասկ ինքնին անկեալ ի ցաւղնոյ:
25. Ապա թէ իցէ ոք որ ասիցէ զինէն սուտ խաւսել, դիցէ զբանս իմ յոչինչ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: