Գիրք` 30. Յովբ

Գլուխ 40

   
1. Դարձեալ կրկնեալ Տեառն յամպոյն ասէ ցՅոբ:

2. Ոչ այդպէս` այլ պնդեա իբրեւ այր զմէջ քո. ես հարցից` եւ դու տուր ինձ պատասխանի:

3. Մի զընկենուր զդատաստան իմ, եւ մի համարիր այլ ինչ ազգ արարեալ առ քեզ յայտնութիւն. բայց եթէ զի երեւեսցիս արդար:

4. Եթէ բազուկ առ բազուկ իցէ քո Տեառն: եթէ բարբա՞ռ հանգոյն նմա որոտայցես:

5. Արդ աղէ առ բարձրութիւն. եւ զաւրութիւն եւ փառս եւ պատիւ զգեցիր:

6. Առաքեա զհրեշտակս բարկութեամբ, եւ զամենայն հպարտս խոնարհեցո` եւ շիջո զամբարտաւանս:

7. Փտեա վաղվաղակի զամպարիշտս:

8. Եւ ծածկեա յերկրի բացէ ի բաց առհասարակ. եւ լից զերեսս նոցա անարգանաւք:

9. Իսկ յանձի՞ն կալայց արդեւք եթէ կարաւղ փրկել աջ քո:

10. Իսկ այդ քո առաջի է, զի գազանք իբրեւ զարջառ խոտ ճարակին:

11. Ահաւանիկ ոյժ իւր զմիջով իւրով, եւ զաւրութիւն զպորտիւ որովայնի իւրոյ:

12. Կանգնեաց զտտուն իւր իբրեւ զնոճի.

13.ջիլք իւր զմիմեամբք պատեալ. կողք իւր պղնձիք. եւ ողն իւր ձոյլ երկաթոյ:

14. Նա է սկիզբն արարածոց Տեառն, արարեալ խաղալիք հրեշտակաց նորա:

15. Հասեալ ի վերայ առապար լերին, արար խնդութիւն չորքոտանեաց ի տարտարոսն:

16. Ընդ ազգի ազգի ծառովք ննջէ, առ պրտուով եւ եղեգամբ եւ կնիւնով:

17. Հովանոցանան ընդ նովաւ ծառք մեծամեծք հանդերձ անտառաւք` եւ ձողք հանգնւոյ:

18. Եթէ լինիցի հեղեղ` ոչ զգնասցէ: յանձնապաստան է, զի թէ Յորդանան դիմեսցէ ի վերայ նորա,

19. յակնակապիճս իւր ընկալցի զնա. ի խուսափել նորա ծակիցե՞ս զռնգունս նորա:

20. Վերացուցանիցե՞ս զվիշապն կարթիւ. դնիցե՞ս պախուցս շուրջ զցռկով նորա:

21. Եթէ կապիցե՞ս անուր ի քիթս նորա. անցուցանիցես դանդանաւանդ ընդ կզակս նորա:

22. Խաւսիցի՞ ընդ քեզ հեզութեամբ. եւ կակուղ բարբառով դնիցէ ընդ քեզ ուխտ:

23. Նուաճիցե՞ս զնա ծառայ յաւիտենական:

24. Խաղայցե՞ս դու նովաւ իբրեւ հաւու. եւ կապիցե՞ս զնա իբրեւ զձագ կապով:

25. Կերակրեսցին նովաւ ազինք, եւ բաժանեսցեն զնա ազգք փիւնիկեցւոց:

26. Ամենայն նաւալուղակն ի մի վայր ժողովեալ, ոչ բարձցեն թեփ մի ի տտնոյ նորա,¡ եւ ի նաւս ձկնորսաց խալամ նորա:

27. Դնիցես դու զձեռն քո ի վերայ նորա: յիշատակեալ զպատերազմ որ լինելոց է ի մարմնի նորա, զի այլ ոչ եւս լինիցի:

28. Ոչ տեսեր զնա, եւ ոչ ի վերայ բանիցս ասացելոց զարմանայցես: