1. Կրկնեալ անդրէն Եղիուս ասէ:
2. Մնա ինձ տակաւին սակաւիկ մի, զի ուսուցից քեզ զոր դու ոչ գիտես. զի տակաւին գոյ յիս բանք.
3. առեալ ի հեռաստանէ զհանճար իմ: Արդեամբք զիրաւունս իմ խաւսեցայց:
4. ճշմարտութեամբ, եւ ոչ անիրաւ բանս տարապարտուց իմացեալ:
5. Գիտեա զի Տէր ոչ մերժէ զանմեղն: Հզաւր է զաւրութեամբ:
6. ի սիրտ ամպարշտի ոչ կենդանացուսցէ. եւ իրաւունս տացէ աղքատի:
7. Ոչ արկցէ զաչս իւր յարդարոյ: եւ որ գտանի առաջի նորա` ընդ թագաւորս է յաթոռ. եւ նստուսցէ զնոսա ի սպառ` եւ բարձրասցին:¡
8. Եւ չարք կապեալք ձեռակապաւք` վարակեսցին տոռամբք տնանկութեան:
9. Եւ պատմեսցէ նոցա զգործս նոցա, եւ զյանցանս նոցա` թէ զաւրացան:
10. Եւ արդարոյն լուիցէ, եւ ասասցէ` զի դարձցին յանիրաւութենէ:
11. Եթէ լուիցեն` եւ ծառայեսցեն նմա, կատարեսցեն զաւուրս իւրեանց ի բարութեան, եւ զամս իւրեանց ի վայելչութիւնս:
12. Բայց զամպարիշտս ոչ կեցուսցէ, զի ոչ կամեցան նոքա ճանաչել զՏէր. եւ զի խրատեալք եւ անհնազանդք էին:
13. Կեղծաւորք սրտիւք գրգռեսցեն զսրտմտութիւն. ¡ոչ գուժեսցեն զի կապեաց զնոսա:
14. Մեռցի յերիտասարդութիւն անձն նոցա. եւ կեանք նոցա խոցոտեալք ի հրեշտակաց:
15. Փոխանակ զի նեղեցին զտկարն եւ զանզաւրն: Եւ իրաւունս հեզոց հանցէ.
16. եւ զերծոյց զքեզ ի բերանոյ թշնամւոյ: Անդունդք որոյ տարածումն ի ներքոյ իւր. եւ էջ սեղան քո լի պարարտութեամբ:
17. Մի պակասեսցեն իրաւունք արդարոյ. սրտմտութիւն ի վերայ ամպարշտաց հասցէ,
18. վասն ամպարշտութեան կաշառաց` զոր ընդունէին անիրաւութեամբ:
19. Մի թիւրեսցեն զքեզ միտք կամակորութեան խնդրուածոց` յորժամ ի վիշտս իցեն տկարք:
20. Եւ զամենայն զաւրաւորս զաւրութեամբ. մի ձգեսցես ի գիշերի ելանել ժողովրդոց փոխանակ նոցա:
21. Այլ զգոյշ լեր, գուցէ գործեսցես զանպատեհս: Քանզի զնա փրկեցեր յաղքատութենէ:
22. ահա հզաւրն զաւրացուսցէ զաւրութեամբ իւրով: Քանզի ո՞վ է իբրեւ զնա զաւրաւոր.
23. կամ ո՞վ է որ քննէ զգործս նորա. կամ ով է որ ասիցէ, անիրաւս գործեաց զոր գործեաց:
24. Յիշեա զի մեծամեծ են գործք նորա, զոր սկսան արք արդարք:
25. Ամենայն մարդ ետես ինքեամբ, որչափ խոցոտեալ են մարդիկ:
26. Ահա հզաւրն սաստիկ է, եւ ոչ իմասցուք: թիւ ամաց նորա անսպառ:
27. Թուեալ են նմա շիթք անձրեւի, եւ զեղցին անձրեւով յամպս:
28. Բղխեսցեն հնացեալք: հովանեցոյց զամպս ի վերայ անբաւ մարդկան, մի գացին ի վերայ բազում մարդկան: Ժամանակ եդ անասնոց. եւ գիտեն զկարգ ծննդեան: Ի վերայ այսր ամենայնի ո՞չ իցեն զարմացեալ միտք քո, ո՞չ սարսիցէ սիրտ քո ի մարմնի քում. զի արար զմեծամեծս զոր ոչ գիտէաք: Հրաման տայ ձեան թէ լեր ի վերայ երկրի. եւ ձմերայնւոյ անձրեւաց զզաւրութիւնս իւրեանց: Ի ձեռն ամենայն մարդոյ կնքէ, զի ծանիցէ ամենայն մարդ զիւր տկարութիւն:
29. Եթէ իմանայցե՞ս զտարածանել ամպոց, զհաւասարութիւն խորանի նորա:
30. Ահ ձգէ ի վերայ նորա ճանապարհաւ, զարմատս ծովու ծածկեաց:
31. զի նոքաւք դատեսցի զժողովուրդս: տացէ կերակուր զաւրացելոյն:
32. Ի ձեռս ծածկեաց զլոյս. եւ ետ պատուէր վասն նորա պատահելոյ:
33. Պատմեսցէ զնա բարեկամաց իւրոց, եւ զստացուածոց եւ զանիրաւութենէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: