1. Եւ ապա ուր ուրեմն Յոբ եբաց զբերան իւր, եւ անէծ զաւրն իւր,
2. եւ ասէ:
3. Կորիցէ աւրն յորում ես ծնայ, եւ գիշերն յորում ասացին թէ ահա արու:
4. Խաւարեսցի գիշերն այն, եւ մի խնդրեսցէ զնա Տէր ի վերուստ: Մի եկեսցէ ի վերա նորա լոյս.
5. ընկալցի զնա խաւար` եւ ստուերք մահու: եկեսցէ ի վերա նորա մէգ:
6. Անիծեալ լիցի աւրն այն եւ գիշերն, եւ տարցի զնա խաւար: մի եղիցի յաւուրս տարւոյ, եւ մի թուեսցի յաւուրս ամսոց:
7. Այլ գիշերն այն եղիցի ի ցաւս, եւ մի եկեսցէ ի վերա նորա ուրախութիւն եւ մի ցնծութիւն:
8. Այլ նզովեսցէ զնա որ նզովելոցն է զաւրն զայն. որ զբռամբ ածելոցն իսկ է զմեծ վիշապն:
9. Խաւարեսցին աստեղք գիշերոյն այնորիկ, սպասեսցէ, եւ ի լոյս մի տեսցէ, եւ մի տեսցէ զարուսեակն ծագեալ:
10. Զի ոչ փակեաց զդրունս արգանդի մաւր իմոյ, զի թերեւս մերժէր զցաւս յաչաց իմոց:
11. Իսկ ընդէ՞ր յորովայնի ոչ վախճանեցայ. այլ ելի յարգանդէ եւ ոչ անդէն վաղվաղակի կորեայ:
12. Ընդէ՞ր դիպեցան ինձ ծնունդք, կամ ընդէ՞ր դիեցի ես զստինս մաւր իմոյ:
13. Զի այժմ հանդարտեալ դադարէի, եւ ննջեցեալ հանգչէի
14. ընդ թագաւորս եւ ընդ խորհրդականս երկրի` ոյք հպարտացեալ էին ի սուրս իւրեանց:
15. Կամ ընդ իշխանս որոց բազում էր ոսկի, որք լցին զտունս իւրեանց արծաթով:
16. Կամ իբրեւ զանցուցեալն, որ ելանէ յարգանդէ մաւր իւրոյ, կամ իբրեւ զտղայս որ ոչ տեսին զլոյս:
17. Անդ ամպարիշտք որ բորբոքեցին զսրտմտութիւն բարկութեան: Անդ հանգեան աշխատեալքն մարմնով,
18. ի միասին յաւիտենականք` որք ոչ լուան զձայն հարկահանի:
19. Փոքր եւ մեծ անդ են, եւ ծառայ աներկեւղ ի Տեառնէ իւրմէ:
20. Իսկ ընդէ՞ր տուեալ իցէ անձանց դառնացելոց լոյս, եւ կեանս ցաւագնելոց ոգւովք.
21. որ ցանկան մահու, եւ ոչ հասանեն: փորեն իբրեւ զգանձս,
22. եւ խնդալից լինին եթէ գտանիցեն: Մահ`
23. մարդոյ հանգիստ է յորմէ ճանապարհն թաքեաւ ի նմանէ. զի փակեաց զնովաւ Աստուած:
24. Յառաջ քան զկերակուրս իմ հեծութիւն եհաս, արտասուաւք եւ ահիւ նեղեալ եմ:
25. Զի երկեւղն յորմէ խիթային եկն ի վերայ իմ, եւ յորմէ կասկածէին պատահեաց ինձ:
26. Ոչ խաղաղեցայ ոչ հանդարտեցի` ոչ հանգեայ. քանզի եկն ի վերայ իմ բարկութիւն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: