Գիրք` 30. Յովբ

Գլուխ 23

   
1. Կրկնեալ անդրէն Յոբայ ասէ:

2. Նա` եւ ես գիտեմ զի ի ձեռանէ իմմէ է յանդիմանութիւն իմ: եւ ձեռն նորա ծանրացաւ ի վերայ հեծութեան իմոյ:

3. Իսկ ո՞վ ծանուսցէ եթէ գտից զնա, եւ հասից նմա ի սպառ:

4. Եւ ասացից առաջի նորա զիրաւունս. լցից զբերան իմ յանդիմանութեամբ:

5. Ծանեայց զողոքանս զոր ընդ իս խաւսիցի. խելամուտ եղէց այնմ զոր ինձն պատմիցէ:

6. Եւ բազում զաւրութեամբ եկեսցէ ի վերայ իմ. եթէ զպատուհաս իւր ի գործ ոչ արկանիցէ:

7. Զի ճշմարտութիւն եւ յանդիմանութիւն ի նմանէ է. հանցէ ի սպառ զիրաւունս իմ:

8. Եթէ յառաջագոյն երթայցէ` ոչ եւս իցեմ. եւ զվերջինս զի՞ գիտիցեմ:

9. Զձախ այնորիկ որ արարն զնա` ոչ կալայ. ¡ եւ եթէ արկցէ զաջ իւր զինեւ` եւ այնպէս ոչ տեսից:

10. Զի ինքն գիտէ զճանապարհս իմ, եւ քննեաց զիս իբրեւ զոսկի:

11.Հասից ի պատուիրանս նորա. զճանապարհս նորա պահեցից եւ ոչ եւս թիւրեցայց:

12. Զպատուիրանաւք նորա ոչ անցից` զի մի մեռանիցիմ. ի ծոց իմ թաքուցից զբանս նորա:

13. Ապա թէ նա այնպէս դատեցաւ, ո՞ իցէ որ ընդդէմ դառնայցէ նմա. զի զոր ինքն կամեցաւ եւ արար:

14. Վասն այնորիկ առ նա փութացայց. խրատեալ զնորին հոգացայց:

15. Ի վերայ այսոցիկ յերեսաց նորա տագնապեցայց, եւ ի միտ առից եւ զարհուրեցայց ի նմանէ:

16.Զի Տէր հիւանդացոյց զսիրտ իմ, եւ ամենակալն պագնապեաց զիս:

17. Զի ոչ գիտէի թէ գայցէ ի վերայ իմ խաւար. առաջի երեսաց իմոց ծածկեաց մէգ: