Գիրք` 30. Յոբ

Գլուխ 23

ԱՍՏՈՒԱԾ ՀԵՌՈՒ Է, ԵՒ ՉԱՐԸ ՅԱՂԹԱՆԱԿՈՒՄ
   

1. Յոբը նորից խօսեց ու ասաց.
2. «Ես էլ գիտեմ, որ իմ երեսից եմ յանդիմանւում ես. իմ հեծութեան մէջ ծանրացել է այդ ձեռքը ինձ վրայ:
3. Իսկ ո՞վ կ՚իմացնի՝ կը գտնե՞մ Նրան, եւ ես վերջապէս կը հասնե՞մ նրան:
4. Կը ներկայացնեմ ես նրա առաջ դատս ու փաստեր:
5. Ու կ՚իմանամ ես բուժիչ խօսքերը, որ ինձ կ՚ասի նա. լաւ կը հասկանամ, ինչ որ խօսի ինձ:
6. Թէկուզ մեծ ուժով գայ նա ինձ վրայ՝ իր պատուհասներն ի գործ չի դնի 623:
7. Ճշմարտութիւնն էլ, յանդիմանանքն էլ գալիս են նոյնից, ուստի վերջապէս իրաւունքներս մէջտեղ կը հանի:
8. Թէ առաջ գնայ, ու ես չլինեմ՝ ինչպէ՞ս կ՚իմանամ դէպքերը վերջին:
9. Իր ձախ ձեռքը, որ ստեղծեց նրան, ես չբռնեցի: Թէ որ իջեցնի աջն էլ ի՛նձ վրայ՝ դա, միեւնոյնն է, չեմ նկատի ես,
10. քանի որ ինքը գիտէ իմ վարքը, քննել-կշռել է, կարծես թէ ոսկի:
11. Կ՚ըմբռնեմ նրա պատուիրանները, կ՚ընթանամ նրա ճանապարհներով ու էլ չեմ շեղուի:
12. Պատուիրաններից դուրս չեմ գայ բնաւ, որ չմեռնեմ ես: Խօսքերը նրա ծոցումս կը պահեմ:
13. Հապա եթէ նա այսպէս դատ անի՝ էլ ո՞վ կը լինի, որ դիմադարձի,
որովհետեւ նա ինչ որ կամեցել՝ այն էլ արել է:
14. Ահա թէ ինչու կը փութամ մօտը ու խրատուելով՝ կը մտմտամ ես միայն իր մասին:
15. Ի լրումն սրանց՝ տագնապ կ՚ապրեմ ես նրա առաջին ու խելքի գալով՝ ես կը զարհուրեմ:
16. Սիրտս Տէրն էր, որ հիւանդացրեց, Ամենակալը նեղը լծեց ինձ:
17. Չէի իմանում, թէ իջնելու էր խաւարը վրաս. թանձր մէգով է ծածկուել դիմացս»: