Գիրք` 30. Յովբ

Գլուխ 5

   
1. Արդ աղէ կարդա, թէ ոք տայցէ՞ քեզ ձայն, կամ թէ զոք ի հրեշտակաց սրբոց տեսցե՞ս:

2. Քանզի եւ զանզգամ սպանանէ բարկութիւն, եւ զմոլորեալն մեռուցանէ նախանձ:

3. Նա` ես տեսի անզգամաց արմատս ձգեալ, այլ վաղվաղակի հարան յարկք նոցա:

4. Հեռի լիցին որդիք նոցա ի փրկութենէ. կողկողեսցին առ դրունս վատթարաց, եւ ոչ ոք իցէ որ փրկիցէ:

5. Զի զոր նոքայն ժողովեցին` արդարք կերիցեն, եւ նոքա մի եղիցին ապրեալք ի չարեաց. ծծեսցի զաւրութիւն նոցա:

6. Զի ոչ եթէ յերկրէ ելանիցէ աշխատութիւն, եւ ոչ ի լերանց բուսանիցին ցաւք:

7. Այլ մարդ աշխատութեամբ ծնանի. ձագք արծուեաց ի բարձունս թռչին:

8. Բայց սակայն ես խնդրեցից ի Տեառնէ, եւ զՏէր զամենեցուն իշխանն կարդացից:

9. Որ առնէ զմեծամեծս եւ զանքնինս, եւ զփառաւորս եւ զհրաշակերտս որոց ոչ գոյ թիւ:

10. Որ տայ անձրեւ յերկիր, առաքէ զջուրս ի ներքոյ երկնից:

11. Որ առնէ զխոնարհս ի բարձունս, եւ կանգնէ զկորուսեալս:

12. Եւ փոփոխէ զխորհուրդս խորամանգաց, եւ ոչ գործեսցեն ձեռք նոցա զճշմարտութիւն:

13. Որ հասանէ իմաստնոց հանճարով, եւ զխորհուրդս բազմանիւթաց յիմարեցոյց:

14. Ի տուէ պատահիցէ նոցա խաւար, եւ ի միջաւրէի իբրեւ ի գիշերի խարխափեսցեն: Սատակեսցին պատերազմաւ.

15. եւ աղքատն ապրեսցի ի ձեռանէ հզաւրին:

16. Եղիցի յոյս տկարի. բերան անիրաւի խցցի:

17. Երանեալ է մարդ զոր յանդիմանեաց Տէր ի վերայ երկրի. եւ ի խրատու է ամենակալին մի հրաժարեսցես:

18. Զի նա ցաւեցուցանէ, եւ միւս անգամ անդրէն հաստատէ. եհար` եւ ձեռք նորա բժշկեցին:

19. Վեցիցս ի վշտաց փրկեսցէ զքեզ, եւ յեւթներորդումն ոչ մերձեսցի առ քեզ չար:

20. Ի սովի` փրկեսցէ զքեզ ի մահուանէ: ի պատերազմի ի ձեռաց երկաթոյ արձակեսցէ զքեզ:

21. Ի տանջանաց լեզուի` ծածկեսցէ զքեզ. եւ մի երկիցես ի չարեաց եկելոց ի վերայ քո:

22. Զանիրաւս եւ զանաւրէնս արհամարհեսցես: Ի գազանաց վայրենեաց ոչ երկիցես: զի ընդ քարինս վայրի դաշինք քո. եւ գազանք վայրենիք խաղաղասցին ընդ քեզ:

24. Ապա գիտասցես թէ խաղաղութիւն է տան քո, եւ բնակութիւն յարկի քոյ մի վրիպեսցի:

25. Եւ ծանիցես զի բազում է զաւակ քո. եւ որդիք քո եղիցին իբրեւ զբանջար վայրի:

26. Եւ երթիցես ի գերեզման իբրեւ զցորեան հասեալ ի ժամանակի հնձեալ, կամ իբրեւ զշիղջ կալոյ ի ժամանակի ամփոփեալ:

27. Ահաւասիկ զայս այսպէս քննեցաք. այս է զոր լուաքն: բայց դու գիտասջիր յանձն քո զինչ գործեցեր: