1. Կրկնեալ անդրէն Սովփարայ Մինեցւոյ ասէ:
2. Որ շատ խաւսի` ապաքէն ընդ նմին եւ լսիցէ. կամ որ խաւսաւղն իցէ` կարիցէ՞ բանիւք արդարանալ:
3. Աւրհնեալ է ծնունդ կանանց սակաւակեաց: Մի զբազում բանիւք անկանիր. զի ոչ գոյ որ տայցէ քեզ պատասխանի:
4. Մի ասէր թէ սուրբ եմ գործովք, եւ անարատ առաջի Տեառն:
5. Այլ թէ զիա՞րդ Տէր խաւսեսցի ընդ քեզ, եւ բացցէ զշրթունս իւր ընդ քեզ:
6. Ապա պատմեսցէ քեզ զաւրութիւն իմաստութեան, զի կրկին եղիցի քան զքոյն. եւ ապա գիտասցես` թէ արժանի ըստ որոց մեղարն անց ընդ քեզ ի Տեառնէ:
7. Եթէ զհետս Տեառն գտանիցե՞ս, կամ ի վերջինսն հասանիցե՞ս զոր արար ամենակալն:
8. Բարձր են երկինք` եւ զի՞ գործիցես. խոր են դժոխք` եւ դու զի՞ խելամտեսցես.
9. երկայն է չափ երկրի. լայն է ծով:
10. Եւ եթէ տապալեսցէ զամենայն, ո՞վ ասասցէ ցնա թէ զինչ գործեցեր:
11. Ինքն գիտէ զգործս անաւրինաց. տեսեալ զանարժանս ոչ արասցէ անտես:
12. Բայց մարդ ի խաւսել ընդ վայր, ղաւղի բանիւք: այր կանանցածին` հանգոյն է ցռոյ անապատականի:
13. Իսկ եթէ դու սուրբ եդիր զսիրտ քո, տարածեա առ նա զձեռս քո:
14. Ապա թէ իցէ ի ձեռին քում անաւրէնութիւն, հեռի արա զայն ի քէն. եւ անաւրէնութիւն ի յարկի քում մի ագցի:
15. Ապա ծագեսցեն երեսք քո իբրեւ զջուր յստակ: մերկասցես զաղտեղութիւն` եւ ոչ երկիցես.
16. եւ մոռասցիս զաշխատութիւն իբրեւ զալիս անցեալս, եւ ոչ զարհուրեսցիս:
17. Աղաւթք քո իբրեւ զարուսեակն: ի միջաւրէի ծագեսցեն քեզ կեանք. վստահացեալ լիցիս` զի կայ քո յոյս. ի հոգւոց եւ ի տատամսութենէ երեւեսցի քեզ խաղաղութիւն:
18. Հանդարտեսցես` եւ ոչ ոք իցէ որ պատերազմիցի ընդ քեզ:
19. Դարձցին բազումք` եւ աղաչեսցեն զքեզ: փրկութիւն պակասեսցէ ի նոցանէ, զի յոյս նոցա կորուստ է անձանց իւրեանց. աչք ամպարշտաց հալեսցի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: