1. Դարձեալ յաւելեալ Յոբայ յառակի իւրում ասէ:
2. Ո առնէր զիս ըստ ամսոց աւուրցն առաջնոց, յորս Աստուած պահէր զիս:
3. Յորժամ լուսաւոր էր ճրագ նորա ի վերայ գլխոյ իմոյ: Յորժամ լուսով նորա գնայի ի խաւարի:
4. Յորժամ կայի զուարճացեալ ի ճանապարհի: Յորժամ Տէր այցելութիւն առնէր տան իմում:
5. Յորժամ զգածեալն էի մեծութեամբ, եւ շուրջ զինեւ ծառայք:
6. Յորժամ թանային ճանապարհք իմ կոգւով, եւ ոռոգանէին լերինք իմ կաթամբ:
7. Յորժամ ելանէի ընդ առաւաւտս ի քաղաքն, եւ արկանէր ի հրապարակս աթոռ իմ:
8. Տեսանէին զիս երիտասարդք` եւ թաքչէին. եւ ծերք` եւ յոտն կային:
9. Ճոխք դադարէին ի խաւսելոյ, եւ դնէին մատունս ի վերայ բերանոյ իւրեանց:
10. Ոյք լսէին զինէն` երանէին ինձ. եւ լեզուք նոցա ի քիմս իւրեանց կցեցան:
11. Զի ունկն որ լսէր` երանի տայր ինձ. եւ ակն որ տեսանէր` խորշէր յինէն:
12. Զի փրկեցի զաղքատն ի ձեռանէ հզաւրին. եւ որբոյ որոյ ոչ էր աւգնական` աւգնեցի:
13. Աւրհնութիւն կորուսելոյն ի վերայ իմ եկեսցէ. եւ բերան այրւոյն զիս աւրհնեաց:
14. Զարդարութիւն զգեցեալ էի, եւ արկեալ զիրաւունս հանգոյն կրկնոցի:
15. Աչք էի կուրաց, եւ ոտք կաղաց: հայր էի ես տկարաց: Դատաստան զոր ոչ գիտէի քննէի:
16. Խորտակէի զկզակս անիրաւաց, եւ ի միջոյ ժանեաց նոցա կորզէի զյափշտակութիւն:
18. Ասէի` թերեւս հասակ իմ ծերասցի, եւ իբրեւ զծառ արմաւոյ բազում ժամանակս կեցից:
19. Արմատ ընդարձակեալ ի վերայ ջրոց. եւ ցաւղ հանգիցէ ի վերայ հնձոց իմոց:
20. Կարծիքն իմ ընդունայն եղեն ինձ.¡ գործիք իմ եւ աղեղն իմ ի ձեռին նորա գնաց:
21. Յինէն լուեալ անսային, եւ կարկէին ի խորհրդեան իմում.
22. ի բանս իմ ոչ յաւելուին: Խնդալից լինէին յորժամ խաւսէի ընդ նոսա:
23. Իբրեւ զերկիր ծարաւի որ սպասիցէ անձրեւի` եւ նոքա իմոց խաւսից:
24. Եթէ ծիծաղէի ընդ նոսա, ¡ոչ հաւատային. եւ լոյս երեսաց իմոց ոչ նուազէր:
25. Ընտրէի զճանապարհս նոցա, եւ նստէի իշխան. եւ բնակէի իբրեւ զթագաւոր ի մէջ զաւրականաց: Զոր աւրինակ գրգանաւքն մխիթարէի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: