Գիրք` 30. Յովբ

Գլուխ 18

   
1.Կրկնեալ անդրէն Բաղդատայ Սաւքեցւոյ ասէ:

2.Մինչչեւ յեր՞բ ոչ դադարիցես. հանդարտեա, զի մեք խաւսեսցուք:

3. Ընդէ՞ր իբրեւ զչորքոտանիս լռեալ եմք առաջի քո,

4. եւ դու մխեալ ես բարկութեամբ: Իսկ արդ եթէ դու մեռանիցիս` անշէ՞ն մնայցէ առ ի ներքոյ երկնից. կամ թէ եւ լերինք ի հիմանէ տապալեսցի՞ն:

5. Եւ լոյս ամպարշտաց շիջանիցի, եւ ոչ պատահեսցէ նոցա բոց:

6. Եւ լոյս նորա խաւար ի յարկի իւրում, եւ ճրագ ի վերայ նորա շիջցի:

7. Որսասցեն յետինք զինչս նորա. սխալեալ են խորհուրդք նորա:

8. Անկցի ոտն նորա յորոգայթ, եւ շաղեսցի ի  թակարդի:

9. Եկեսցեն ի վերայ նորա որոգայթք. զաւրացուսցէ ի վերայ նորա զծարաւիս:

10. Զի թաքուցեալ են յերկրի տոռունք նորա, եւ կալանք նորա շուրջանակի ի վերա շաւղաց նորա:

11. Սատակեսցեն զնա ցաւք շուրջանակի. բազումք զոտիւք նորա պատեսցին

12. ի նեղութեան սովոյ: Պատրաստեալ է նմա կործանումն ահագին. կերիցին կնիք ոտից նորա:

13. Կերիցէ մահտարաժամ զգեղեցկութիւն նորա:

14. վարեսցի բժշկութիւն ի յարկաց նորա: հասցէ նմա տագնապաւ պատուհաս արքունի:

15. Եւ բնակեսցէ իբրեւ ի գիշերի ի յարկի իւրում.  ցրուեսցին վայելչութիւնք նորա ծծմբով:

16. Ի ներքուստ արմատք նորա ցամաքեսցի, եւ ի վերուստ անկցին հունձք նորա:

17. Յիշատակ նորա կորիցէ յերկրէ, եւ ոչ գտցի անուն նորա առ երեսաւք արտաքնովք:

18.Մերժեսցեն զնա ի լուսոյ ի խաւար. եւ մի եղիցի նմա ծանաւթ ի ժողովրդեան իւրում:

19. Մի լիցի ապրեալ ի ներքոյ երկնից տուն նորա. այլ նորայն կացցեն աւտարք:

20. Հեծեծեսցեն ի վերայ նորա յետինք. զառաջինս կալան զարմանք:

21. Թէ ա՞յս են տունք անիրաւաց, եւ ա՞յս տեղի այնոցիկ որք զՏէր ոչ ճանաչիցեն: