Գիրք` 30. Յովբ

Գլուխ 17

   
1. Հողմավար կորնչիմ. կարաւտիմ գերեզմանի` եւ ոչ հասանեմ:

2. Տառապիմ աշխատեալ` եւ զի՞նչ գործեցից:

3. Գողացան աւտարք զստացուածս իմ: ո՞վ է նա ընդ ձեռին իմում կապեսցի:

4. Զի զսիրտս իւրեանց թաքուցին յիմաստութենէ. վասն այսորիկ մի բարձրացուսցէ զնոսա:

5. Մասին իւրում պատմեսցէ զչարութիւնս: աչք իմ ի վերայ որդւոց հալեցան:

6. եդիր զիս բամբասանս ազգաց, եղէ նոցա ծաղր:

7. Շլացան ի բարկութենէ աչք իմ. զի պաշարեալ եմ մեծապէս յամենեցունց:

8. Զարմանք կալան զճշմարիտս ի վերայ այսոցիկ. արդար ի վերայ անաւրինի յարիցէ:

9. Կալցի հաւատարիմն զիւր ճանապարհ. սուրբն ձեռաւք առցէ քաջալերութիւն:

10. Բայց արդ` աղէ դուք եկայք յարեցարուք ամենեքեան. քանզի ոչ գտանեմ ի ձեզ ճշմարտութիւն:

11. Աւուրք իմ անցին շարաւով. պայթեցին երակք սրտի իմոյ:

12. Զգիշեր` տիւ եդին. լոյս մերժեալ յերեսաց խաւարի:

13. Զի եթէ համբերեցից` դժոխք են տուն իմ. ի միգի տարածեալ են անկողինք իմ:

14. Զմահ կոչեցի ինձ հայր, մայր եւ քոյր ինձ` զերր:

15. Արդ ու՞ր է յոյսն իմ. կամ թէ զբարութիւնս իմ տեսանիցե՞մ:

16. Կամ թէ ընդ իս իսկ ի դժո՞խս իջանիցեն. կամ թէ միանգամայն ի հող իջանիցեմք: