Գիրք` 30. Յոբ

Գլուխ 17

ԱՆՅՈՒՍՈՒԹԻՒՆ
   
1․ «Կորչում եմ հողմավար. կարօտ եմ շիրիմի, բայց դրան չեմ հասնում 619:
2․ Նեղւում, տանջւում եմ. ի՞նչ եմ անելու: Գողացան օտարներն ինչքերս:
3․ Այն ո՞վ է, որ ձեռքն իր իմ ձեռքի մէջ դնի:
4․ Քանի որ սրտները հեռու է դատումից, ուստի չես բարձրացնի Դու նրանց:
5․ Նրանց փոխարէն են պատմելու չարիքները բիւր: Աչքերս որդոցս համար հալուեցին:
6․ Ողջ սերունդների չարախօսութեան ենթարկեցիր ինձ. նրանց ծաղրանքի առարկան դարձայ:
7․ Բարկութիւնից իմ մթնեցին աչքերս. խիստ պաշարուած եմ բոլորի կողմից:
8․ Ճշմարիտ մարդիկ զարմացած են այս ամենի վրայ. արդարը հիմա վեր է կենալու անիրաւի դէմ:
9․ Հաւատարիմը թող հաստատ մնայ իր ճանապարհին, իր մաքուր ձեռքով քաջալերութիւն ստանայ թող միշտ:
10․ Բայց դուք էլ, ամէնքդ, վե՛ր կացէք, եկէ՛ք. ձեր մէջ չեմ գտնում ճշմարտութիւն ես:
11․ Իմ օրերը խիստ շարաւոտ եղան. սրտիս երակներն ամէն պայթեցին:
12․ Գիշերս ցերեկուայ տեղ դրին նրանք. լոյսը մերժուեց մութի երեսից:
13․ Թէ համբերեմ ես՝ դժոխք կը դառնայ ինձ համար տունս: Խաւարի մէջ է փռուած մահիճս:
14․ Մահը ինձ համար ես հայր կոչեցի, նեխուածքը՝ 620 մայր, քոյր:
15․ Ո՞ւր է յոյսը իմ, կամ բարիքներս պիտի տեսնե՞մ ես:
16․ Թէ՞ այդ բոլորը պիտի գերեզման իջեցնեմ հետս. բոլորս իրար հետ հո՞ղն ենք իջնելու»: