Գիրք` 30. Յովբ

Գլուխ 16

   
1. Կրկնեալ անդրէն Յոբայ ասէ:

2. Լուայ այդպիսի ինչս բազումս. մխիթարիչք չարեաց ամենեքեան:

3. Իսկ արդ` միթէ կա՞րգ ինչ իցէ բանից հողմոյ. կամ թէ թախանձիցէ՞ ոք զքեզ, զի տացես պատասխանի:

4. Եւ ես ընդ ձեզ խաւսեցայց` եթէ հնազանդէր անձն ձեր ըստ իմում անձին:

5. Արդ` զկծեցուցի՞ց եւ ես զձեզ բանիւք. շարժեցի՞ց եւ ես իբրեւ զձեզ զգլուխ իմ:

6. Թերեւս լիցի զաւրութիւն ի բերան իմ. զշարժել շրթանց իմոց ոչ խնայեցից:

7. Զի եթէ խաւսեցայց` ոչ փարատեսցեն ցաւք վիրաց իմոց, եւ եթէ լռիցեմ, նուազագո՞յն ինչ վիրաւորիցիմ:

8. Այժմ կոտորեալ արար զիս, փտեալ` ընդարմացեալ:

9. եւ բուռն հարեալ զինէն ի վկայութիւն եղեւ ինձ:  Եւ յարոյց ինձ զստութիւն իմ. քանզի արար ինձ ընդդէմ պատասխանի:

10. Բարկութեամբ վարեալ կործանեաց զիս. կրճտեաց ի վերայ իմ զատամունս: Նետք հինից նորա խաղացին ի վերայ իմ. տիգաւ աչաց խաղաց ի վերայ իմ:

11. Արագարագ եհար զիս ի ծունկս: միանգամայն ասպատակեցին ի վերայ իմ:

12. Քանզի մատնեաց զիս Տէր ի ձեռս անիրաւին, եւ ի մէջ ամպարշտաց ընկէց զիս:

13. Մինչդեռ ի խաղաղութեան էի, քայքայեաց զիս: առեալ զվարսից իմոց փետտեաց զիս: Կացոյց զիս իբրեւ զդէտ.

14. պատեցին զիս տէգք: Յանխնայ խոցոտեցին զերիկամունս իմ. եհեղ յերկիր զմաղձ իմ:

15. կործանեցին զիս հարուածովք ի վերայ հարուածոց: Յարձակեցան ի վերայ իմ զաւրաւորք:

16. կարեցին քուրձ ընդ մորթ իմ: Զաւրութիւն իմ յերկիր շիջաւ:

17. խարշեցաւ փոր իմ ի լալոյ: եւ ի վերայ արտեւանանց իմոց ստուերք մահու:

18. Անիրաւութիւն ինչ ոչ էր ի ձեռին իմում. աղաւթք իմ սուրբ էին:

19. Երկիր` մի ծածկէր զարիւն մարմնոյ իմոյ, եւ մի լիցի տեղի աղաղակի իմոյ:

20. Եւ արդ ահա յերկինս է վկայն իմ, եւ իրաւագէտն իմ ի բարձունս:

21. Հասցեն խնդրուածք իմ առ Տէր, եւ յանդիման նորա կաթեցուսցէ ակն իմ:

22. Եղիցի յանդիմանութիւն առն առաջի Տեառն, եւ որդւոյ մարդոյ առ ընկերի իւրում:

23. Ամք թուով հասին ինձ. ընդ ճանապարհ անդարձ գնացին: