Գիրք` 30. Յովբ

Գլուխ 10

   
1. Հեծեծելով հասուցից ի նա զբանս իմ. խաւսեցայց դառնութեամբ անձին թախծեալ:

2. Եւ ասացից` Տէր մի ուսուցաներ զիս ամպարշտել. եւ ընդէ՞ր այսպէս դատեցար զիս:

3. Կամ թէ բարւո՞ք թուիցի քեզ թէ անիրաւ իցեմ. զի մերժեցեր զգործս ձեռաց քոց, եւ ի խորհուրդս ամպարշտաց հայեցար:

4. Միթէ որպէս հայի՞ այր` հայիցիս. կամ որպէս տեսանիցէ՞ մարդ` տեսանիցես:

5. Կամ թէ ամք քո իբրեւ զա՞ռն.

6. զի վերստին խնդրեցեր զանաւրէնութիւնս իմ, եւ զմեղս իմ քննեցեր:

7. Գիտես զի ոչ ամպարշտեցայ. այլ ով է որ ի ձեռաց քոց հանիցէ:

8. Ձեռք քո արարին զիս եւ ստեղծին. եւ ապա շրջեցար հարեր զիս:

9. Յիշեա զի կաւ ստեղծեր զիս, եւ յերկիր միւսանգամ դարձուցանես զիս:

10. Կամ թէ ո՞չ իբրեւ զկաթն կթեցեր զիս. եւ մածուցեր զիս իբրեւ զպանիր:

11. Մորթ` եւ միս զգեցուցեր ինձ. ոսկերաւք եւ ջլոք հանար զիս:

12. Զկեանս եւ զողորմութիւն եդիր ի վերայ իմ. այցելութիւն քո պահեաց զոգի իմ:

13. Զայս ամենայն ունիս ի քեզ: գիտեմ զի յամենայնի կարաւղ ես, եւ ոչ ինչ տկարանայ քեզ:

14. Թէ եւ մեղանչեմ` պահես զիս. եւ յանաւրէնութենէ անարատ ոչ արարեր զիս:

15. Եթէ ամպարշտեցայց` վայ է ինձ. եւ եթէ արդարացայց` ոչ կարեմ հայել ի վեր, զի լի եմ անարգանաւք:

16. Որսացեալ եմ իբրեւ զառեւծ ի սպանումն: Դարձեալ կրկնեալ չարաչար սատակես զիս.

17. նորոգես ի վերայ իմ զհարուածս իմ: Բարկութեամբ մեծաւ ձեռնարկեր յիս. եւ ածեր ի վերայ իմ հէն:

18. Ընդէ՞ր հաներ զիս յորովայնէ, եւ ոչ անդէն մեռայ. եւ ական չէր տեսեալ զիս,

19. եւ իբրեւ զչեղեալ լինէի: Ընդէ՞ր յարգանդէ ի գերեզման ոչ վճարեցայ:

20. Կամ թէ ո՞չ սակաւ իցէ ժամանակ կենաց իմոց: թոյլ արա ինձ սակաւիկ մի հանգչել,

21. մինչչեւ երթեալ իցեմ` ուստի ոչ դառնայցեմ: Յերկիր խաւարին եւ մթին.

22. յերկիր աղջամղջին յաւիտենական, ուր ոչ գոյ լոյս, եւ ոչ տեսանել զկեանս մարդկան: