1. Բայց աղէ դու Յոբ` լուր զբանս իմ, եւ ունկն դիր խաւսից իմոց:
2. Ահաւասիկ բացի զբերան իմ, եւ խաւսեցաւ լեզու իմ:
3. Սուրբ է սիրտ իմ բանիւք. իմաստութիւն շրթանց իմոց յստակ իմասցի:
4. Հոգի աստուածեղէն է որ արար զիս` եւ շունչ ամենակալի է որ ուսուցանէ զիս:
5. Եթէ կարաւղ ես տուր ինձ առ այս պատասխանի. ապա թէ ոչ` հանդարտ լեր.
6. կաց ընդ իս` եւ ես ընդ քեզ: Ի կաւոյ կազմեալ ես եւ դու իբրեւ զիս, անդըստին կազմեալ եմք:
7. Արդ` մի ահ իմ զարհուրեցուսցէ զքեզ, եւ մի ձեռն իմ ծանրասցի ի վերայ քո:
8. Սակայն խաւսեցար յականջս իմ, եւ զբարբառ բանից քոց լուայ:
9. զի ասացեր թէ սուրբ եմ, եւ ոչ մեղայ. անարատ եմ զի ոչ անաւրինեցի:
10. Մեղադրութիւն եգիտ զինէն, համարեցաւ զիս իբրեւ զհակառակորդ:
11. եդ ի կոճեղ զոտն իմ. պահեաց զամենայն ճանապարհս իմ:
12. Զիա՞րդ ասես թէ արդար եմ, եւ ոչ լուաւ ինձ. զի յաւիտենական է որ ի վերայ մարդկան է:
13. Եւ ասես` թէ ընդէ՞ր տակաւին դատաստանի իմում ոչ լուաւ: ամենայն բանի
14. ի միում նուագի խաւսեսցի Տէր: եւ յերկրորդումն երազով,
15. կամ զբաղմամբ գիշերականաւ. յորժամ անկանիցին արհաւիրք անհնարինք ի վերայ մարդկան` նիրհմամբ յանկողնի.
16. յայնժամ յայտնին միտք մարդկան: Այնպիսի տեսլեամբ ահի զարհուրեցոյց զնոսա:
17. դարձուցանել զմարդ յանիրաւութենէ, եւ զմարմին նորա փրկեաց ի կործանմանէ:
18. Խնայեաց զանձն նորա ի մահուանէ, չանկանել նմա ի պատերազմի:
19. Դարձեալ կշտամբեաց զնա հիւանդութեամբ անկողնի. եւ զբազմակոյտ ոսկերաց նորա ընդարմացոյց:
20. ամենայն ուտելի կերակրոց ոչ կարասցէ ակն ունել. եւ անձն նորա ցանկասցի կերակրոց,
21. մինչչեւ նեխեսցին մարմինք նորա, եւ ցուցցէ զոսկերս նորա սոսկ:
22. Մերձեցաւ ի մահ անձն նորա, եւ կեանք նորա ի դժոխս:
23. Եթէ իցեն հազար հրեշտակք մահաբերք, մի ի նոցանէ զնա մի խոցեսցէ:
24. եթէ իմասցի սրտիւ իւրով դառնալ առ Տէր: Պատմեսցէ մարդ զվնաս իւր, եւ ցուցցէ զանմտութիւն իւր: պաշտպանեսցէ առ ի չանկանելոյ նմա ի մահ:
25. Նորոգեսցէ զմարմին նորա իբրեւ զծեփ որմոյ, եւ ոսկերք նորա լցցին ուղղով: Փափկացուսցէ զմարմին նորա իբրեւ զտղայոյ. հաստատեսցէ զնա երիտասարդացեալ ի մէջ մարդկան:
26. Յաղաչել իւրում առ Տէր ընդունելի եղիցի նմա. մտցէ լուրջ երեսաւք դաւանութեան, հատուսցէ մարդկան զարդարութիւն:
27. Ապա մեղադիր լիցի մարդ` ինքն ցինքն ասիցէ. թէ զորպիսիս վճարէի, եւ ոչ արժանի ըստ որոց մեղայն պատժեաց զիս:
28. Փրկեաց զանձն իմ զի մի մտցէ յապականութիւն, եւ կեանք իմ տեսցեն զլոյս:
29. Ահա զայս ամենայն գործէ հզաւրն. երիս ճանապարհս ընդ առն:
30. Այլ փրկեաց զանձն իմ ի մահուանէ. ¡զի կեանք իմ ի լոյս աւրհնեսցեն զնա:
31. Ունկնդիր Յոբ եւ լուր ինձ, կարկեաց եւ ես խաւսեցայց:
32. Եթէ գուցէ բան` տուր ինձ պատասխանի. քանզի կամիմ թէ արդարասցիս:
33. Ապա թէ ոչ` լուր ինձ դու, կարկեաց` եւ ուսուցից քեզ զիմաստութիւն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: