Օրենքներ որդեծնող կանանց մասին
1. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Եթե մի կին հղիանա և արու զավակ ծնի, նա անմաքուր պիտի լինի յոթ օր. իր դաշտանի օրերի ողջ ընթացքում անմաքուր պիտի լինի։
3. Եվ ութերորդ օրը պիտի թլփատվի արու զավակի անթլփատության մարմինը:
4. Եվ կինը պետք է սպասի երեսուներեք օր, մինչև որ մաքրվի իր արյունը և բնավ պիտի չդիպչի որևէ մաքուր բանի, ոչ էլ պիտի սրբարան մտնի, մինչև որ լրանան իր մաքրվելու օրերը։
5. Բայց եթե աղջիկ ծնի, երկու շաբաթ անմաքուր պիտի լինի ինչպես իր դաշտանի շրջանում և պետք է սպասի վաթսունվեց օր, մինչև որ մաքրվի իր արյունը։
6. Եվ երբ լրանան տղա կամ աղջիկ զավակի համար իր մաքրվելու օրերը, թող նա վկայության խորանի մուտքի մոտ որպես ողջակեզ քահանայի մոտ բերի մեկ տարեկան գառ և մեղքի քավության համար աղավնու մի ձագ կամ մի տատրակ։
7. Եվ թող քահանան այն մատուցի Տիրոջը, քավություն անի նրա համար, և նա կմաքրվի իր արյան աղբյուրից։
8. Այս է տղա կամ աղջիկ զավակ ծնողի համար օրենքը։ Եվ եթե նա գառ բերելու կարողություն չունի, այնժամ թող երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ առնի՝ մեկը ողջակեզի, իսկ մյուսը մեղքի քավության համար։ Քահանան թող քավություն անի նրան, և նա մաքուր կլինի”»։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: