1. Խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի` եւ ասէ.
2. Խաւսեաց ընդ որդիսն Իսրայէլի` եւ ասասցես ցնոսա. Կին ոք` եթէ սերմ առցէ եւ ծնանիցի արու, պիղծ լիցի զեւթն աւր, ըստ աւուրց զատանելոյ դաշտանին իւրոյ պիղծ լիցի:
3. Եւ յաւուրն ութերորդի թլփատեսցէ զմարմին անթլփատութեան նորա:
4. Եւ զերեսուն եւ զերիս աւուրս նստցի ի սրբութեան արեան իւրոյ: Յամենայն ինչ սուրբ` նա մի մերձանայցէ. եւ ի սրբութիւնն մի մտցէ. մինչչեւ լցցին աւուրք սրբութեան նորա:
5. Ապա թէ էգ ծնանիցի` պիղծ լիցի զեւթն աւր ըստ դաշտանին. եւ զվաթսուն եւ զվեց աւր նստցի ի սուրբ արեանն իւրում:
6. Եւ յորժամ լնուցուն աւուրք սրբութեան նորա ի վերայ ուստերն` կամ դստերն, ածցէ գառն տարեւոր յողջակէզս. եւ զոյգս աղաւնւոյ կամ տատրակի վասն մեղաց ի դուռն խորանին վկայութեան առ քահանայն:
7. Եւ մատուսցէ առաջի Տեառն. եւ քաւեսցէ վասն նորա քահանայն, եւ սրբեսցէ զնա յաղբերէ արեան նորա: Այս աւրէն իցէ այնորիկ` որ ծնանիցին արու կամ էգ:
8. Ապա թէ ոչ գտանիցէ ձեռն նորա բաւական լինել գառամբ` առցէ երկուս տատրակս կամ երկուս ձագս աղաւնեաց, զմին յողջակէզ` եւ զմիւսն վասն մեղաց. եւ քաւեսցէ վասն նորա քահանայն, եւ սրբեսցի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: