Գիրք` 3. Ղեւտական

Գլուխ 11

   

1. Խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ընդ Ահարովնի` եւ ասէ.

2. Խաւսեցարուք ընդ որդիսդ Իսրայէլի` եւ ասացէք. Այս անասունք են զոր ուտիցէք յամենայն անասնոց որ են ի վերայ երկրի.

3. Զամենայն անասուն թաթահերձ եւ կճղակաւոր, որոյ յերկուս բաժանեալ իցեն թաթքն` եւ որոճիցէ, յանասնոց` զայն կերիջիք:

4. Բայց յայնցանէ մի ուտիցէք, որք որոճիցեն եւ կճղակահերձ ոչ իցեն: Ուղտ զի որոճայ` եւ թաթն ոչ բաժանի, պիղծ իցէ նա ձեզ:

5. Եւ նապաստակ զի որոճայ` եւ թաթն ոչ բաժանի` պիղծ իցէ նա ձեզ:

6. Եւ ճագար զի որոճայ` եւ թաթն ոչ բաժանի` պիղծ իցէ նա ձեզ:

7. Եւ խոզ` զի թաթահերձ է` եւ կճղակս ունի` եւ որոճայ ոչ, պիղծ իցէ նա ձեզ:

8. Ի մսոյ նոցա մի ուտիցէք, եւ ի գէշս նոցա մի մերձանայցէք. քանզի պիղծ իցէ ձեզ այն:

9. Եւ այս է զոր ուտիցէք` յամենայնէ որ ի ջուրս իցեն. ամենայնի որոյ իցեն թեւք եւ թեփ` ի ջուրս եւ ի ծովս եւ ի վտակս, զայն ուտիցէք:

10. Եւ ամենայնի որոյ ոչ իցեն թեւք եւ թեփ` ի ջուրս եւ ի ծովս եւ ի վտակս, մի ուտիցէք, յամենայնէ զոր ջուրքն բղխիցեն, եւ յամենայն շնչոյ կենդանւոյ որ ի ջուրս: Քանզի պիղծ է այն, եւ պիղծ լինիցի ձեզ.

11. ի մսոց նոցա մի ուտիցէք, եւ ի մեռելոց նոցա գարշեսջիք:

12. Զի ամենայնի որոց ոչ իցեն թեւք եւ թեփ` որ ի ջուրս իցեն, պիղծ իցէ ձեզ այն:

13. Եւ այս իցեն ի թռչնոց` յորոց գարշեսջիք, եւ ոչ ուտիցի` այլ պիղծ իցէ ձեզ. արծուի, եւ պասկուճ, եւ գետարծուի,

14. եւ անգղ, եւ ցին, եւ որ ինչ նման իցէ նոցա.

15. եւ ագռաւ, եւ որ ինչ նման իցէ նմա.

16. եւ ջալեամն, եւ բու, եւ որոր, եւ որ ինչ նման իցէ նոցա.

17. եւ բազէ, եւ որ ինչ նման իցէ նմա. եւ հաւապատիր, եւ հողամաղ:

18. Եւ քաջահաւ, եւ սոխակ, եւ հաւալուսն, եւ կարապ,

19. եւ արագիլ, եւ քարարդ, եւ որ ինչ նման իցէ նոցա. եւ յոպոպ, եւ չիղջ:

20. Եւ ամենայն զեռուն թռչուն` որ գնայցէ ի չորս, պիղծ լիցի ձեզ:

21. Այլ զայն ուտիցէք ի զեռնոց թռչնոց, որ գնայցեն ի չորս. որոյ իցեն կարթք ի վերայ քան զոտսն. ոստոստել նոքաւք յերկրէ:

22. Եւ այս իցեն զոր ուտիցէք ի նոցանէ. եւ զջորեակդ, որ ինչ նման է նմա. եւ զխարագուլ, եւ որ ինչ նման է նմա. եւ

զմարախ, եւ որ ինչ նման է նմա. եւ զաւձամարտ, եւ որ ինչ նման է նմա:

23. Ամենայն զեռուն ի թռչնոց, որ իցեն չորք ոտք, պիղծ իցէ ձեզ, մի նոքաւք պղծիջիք:

24. Ամենայն որ մերձանայցէ ի մեռեալ նոցա` պիղծ լինիցի մինչչեւ ցերեկոյ:

25. Եւ ամենայն որ բառնայցէ զմեռեալ նոցա` լուասցէ զձորձս իւր, եւ պիղծ լիցի մինչչեւ ցերեկոյ:

26. Յամենայն անասնոց որ կճղակահերձ իցէ եւ մագիլս սփռիցէ, եւ որոճիցէ ոչ` պիղծ լիցի ձեզ այն ամենայն. եւ որ մերձեսցի ի մեռեալ նոցա` պիղծ լիցի մինչչեւ ցերեկոյ:

27. Եւ ամենայն որ գնայցէ ի ձեռս իւր, ամենայն գազանաց որ գնայցէ ի չորս, պիղծ լիցի ձեզ այն. ամենայն որ մերձեսցի ի մեռեալ նոցա` պիղծ լիցի մինչչեւ ցերեկոյ:

28. Եւ որ բառնայցէ ի մեռելոյ նոցա, լուասցէ զձորձս իւր, եւ պիղծ լիցի մինչչեւ ցերեկոյ. զի այն ամենայն պիղծ իցէ ձեզ: 29 Եւ այս իցէ ձեզ պիղծ յամենայն սողնոց` որ սողին ի վերայ երկրի. աքիս, եւ մուկն, եւ տիտեռն, յոստին,

30. եւ մկնաքիս, եւ գետնառեւծ, եւ կովադիաց, եւ  մողէզ, եւ խլուրդ:

31. Այս ամենայն պիղծ իցէ ձեզ յամենայն սողնոց որ սողին ի վերայ երկրի. ամենայն որ մերձեսցի ի մեռեալ նոցա` պիղծ լիցի ձեզ մինչչեւ ցերեկոյ:

32. Եւ ամենայնի յորոյ վերայ անկանիցի ի մեռելոյ նոցա` պիղծ լիցի: Յամենայն փայտեղէն անաւթոյ, կամ ի հանդերձէ, կամ ի մաշկէ, կամ ի քրձէ. ամենայն անաւթ յորում գործ ինչ գործիցի ի նմա, ի ջուր թացցի` եւ պիղծ լիցի մինչչեւ ցերեկոյ, եւ ապա սուրբ լիցի:

33. Եւ ամենայն անաւթ խեցեղէն, յոր անկանիցի ինչ ի նոցանէ. եւ որ ինչ ի ներքս կայցէ, պիղծ լիցի. եւ զայն բեկանիջիք:

34. Եւ ամենայն կերակուր որ ուտիցի, եւ անկանիի վերայ նորա ի ջրոյ անտի` պիղծ լիցի. եւ ամենայն ըմպելի որ ըմպիցի յամենայն ամանի` պիղծ լիցի:

35. Եւ յամենայն յոր ինչ անկանիցի ի մեռելոյ նոցա` պիղծ լիցի: Եւ թոնիրք եւ կասկարայք` քակեսցին, քանզի պղծեալ են, եւ պիղծք իցեն ձեզ:

36. Բայց աղբեւրաց ջրոց, եւ ի ջրակուտաց. որ սուրբ լինիցին ձեզ: Եւ ամենայն որ մերձանայցէ ի պղծութիւնս շնչոյ մեռելոյ նոցա, պիղծ լիցի:

37. Իսկ եթէ անկանիցի ի մեռելոյ նոցա ի վերայ ամենայն սերման սերմանելոյ, որ սերմանիցի. սուրբ լիցի:

38. Ապա թէ հեղուցու ջուր ի վերայ ամենայն սերման, եւ անկանիցի ինչ անդր ի մեռելոց նոցա, անսուրբ լիցի ձեզ:

39. Եւ եթէ մեռանիցի ինչ յանասնոց որ ձեզ ուտելի են, որ մերձենայցէ ի մեռեալ նոցա` պիղծ լիցի մինչչեւ ցերեկոյ:

40. Եւ որ բառնայցէ ի մեռելոյ նոցա` լուասցէ զձորձս իւր, եւ պիղծ լիցի մինչչեւ ցերեկոյ:

41 Եւ ամենայն սողուն որ սողի ի վերայ երկրի, պիղծ լիցի ձեզ, եւ մի կերիցի: Ամենայն որ սողի ի վերայ որովայնի իւրոյ:
42. Եւ ամենայն որ գնայցէ ի չորս, մինչչեւ ցամենայն բազմոտանիս, յամենայն զեռնոց` որ զեռայցեն ի վերայ երկրի, մի ուտիցէք. զի պիղծ է այն ձեզ:

43. Եւ մի գարշեցուցանիցէք զանձինս ձեր ամենայն սողունք, որ սողիցին ի վերայ երկրի. եւ մի պղծիցիք նոքաւք, եւ մի լինիցիք անսուրբք նոքաւք:

44. Ես եմ Տէր Աստուած ձեր. եւ սրբիջիք` եւ սուրբք լինիջիք. զի սուրբ եմ ես Տէր Աստուած ձեր. եւ մի պղծիցէք զանձինս ձեր ամենայն զեռնովք` որ շարժիցին ի վերայ երկրի:

45. Զի ես եմ Տէր Աստուած, որ հանի զձեզ յերկրէն Եգիպտացւոց լինել ձեզ Աստուած. եւ եղիջիք սուրբք` զի ես սուրբ եմ:

46. Այս աւրէն լինիցի վասն անասնոց` եւ թռչնոց եւ ամենայն շնչոյ որ շրջիցի ի ջուրս, եւ ամենայն շնչոյ որ շրջիցի ի վերայ երկրի:

47. Որոշել ի մէջ սրբոյն եւ ի մէջ անսրբոյն. եւ խելամուտ առնել զորդիսդ Իսրայէլի ի մէջ ուտելեացն կենդանածնաց. եւ ի մէջ չուտելեացն անասնոց: