1․ Խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ.
2․ Խաւսեաց ընդ ժողովրդեան որդւոցն Իսրայէլի եւ ասասցես ցնոսա. Սուրբ եղերուք. զի սուրբ եմ ես` Տէր Աստուած ձեր:
3․ Իւրաքանչիւր ի հաւրէ եւ ի մաւրէ իւրմէ երկնչիջիք: Եւ զշաբաթս իմ պահեսջիք. զի ես եմ Տէր Աստուած ձեր:
4․ Մի երթայցէք զհետ կռոց. եւ աստուածս ձուլածոյս մի առնիցէք ձեզ, զի ես եմ Տէր Աստուած ձեր:
5․ Եւ եթէ զոհիցէք զոհ փրկութեան Տեառն, զընդունելիս ձեր զոհեսջիք:
6․ Յաւուր յորում մատուցանիցէք` կերիցի, եւ ի վաղիւ անդր. եւ եթէ մնասցէ մինչչեւ ցրն եւթներորդ` հրով այրեսցի:
7․ Ապա թէ ուտելով ուտիցի յաւուրն երրորդի` անզոհ է, մի ընկալցի.
8․ եւ որ ուտիցէ զայն` մեղս առցէ, զի զսրբութիւն Տեառն պղծեաց. սատակեսցին անձինքն որ ուտիցեն` ի ժողովրդենէ իւրեանց:
9․ Եւ ի հնձել հնձաւղաց ձերոց զհունձս երկրին ձերոյ, մի սպառիցէք զհունձս անդւոց ձերոց` մաւտ հանձելով. եւ զանկեալն ի հնձոց քոց մի ժողովեսցես:
10․ Եւ զյայգիս քո ճռաքաղ մի առնիցես. եւ պտղաքաղ այգոյ քո մի առնիցես` տնանկին եւ պանդխտին թողցես զայն. ես եմ Տէր Աստուած ձեր:
11․ Մի գողանայցէք եւ մի ստիցէք եւ զրպարտիցէք իւրաքանչիւր զընկեր իւր:
12․ Եւ մի երդնուցուք սուտ յանուն իմ, եւ մի պղծիցէք զանուն Տեառն Աստուծոյ ձերոյ. ես եմ Տէր:
13․ Մի զրկեսցես զընկեր քո, եւ մի յափշտակեսցես: Մի ագցին վարձք վարձկանի առ քեզ մինչչեւ ցառաւաւտ:
14․ Զհամրն մի զզուեսցես եւ առաջի կուրին գայթագղութիւն մի դնիցես. եւ երկնչիցիս ի Տեառնէ Աստուծոյ քումմէ:
Ես եմ Տէր Աստուած քո:
15․ Անիրաւութիւն ի դատաստանի մի առնիցես. եւ ակն աղքատի մի առնուցուս. եւ մի երեսաց աչառիցես հարստի. արդարութեամբ դատեսցես զընկեր քո:
16․ Եւ նենգութեամբ ընդ ազգի քում մի գնայցես. եւ յարիւն ընկերի քո մի յաւժարեսցիս: Ես եմ Տէր Աստուած ձեր.
17․ մի ատեսցես զեղբայր քո ի մտի քում: Յանդիմանութեամբ յանդիմանեսցես զընկեր քո եւ մի ընդունիցիս վասն նորա զմեղս:
18․ Եւ մի խնդրեսցէ վրէժ ձեռն քո. եւ ընդ որդեաց ժողովրդեան քո ոխս մի ունիցիս: Եւ սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո. զի ես եմ Տէր.
19․ զաւրէնս իմ պահեսջիք: Զանասուն քո յաւտարախառնս մի խառնեսցես: Եւ զայգի քո մի վարեսցես այլեւ այլ: Եւ զձորձս երկդիմիս գարշելիս մի արկանիցես զքեւ:
20․ Եթէ ոք ննջիցէ ընդ կնոջ արութեամբ սերման, եւ նա` իցէ աղախին պահեալ առն, եւ փրկանաւք չիցէ փրկել եւ ազատութեամբ չիցէ ազատեալ. հարց եւ փորձ եղիցի նոցա. եւ մի մեռանիցին` զի չէր ազատեալ:
21․ Եւ մատուսցէ ընդ յանցանաց իւրոց Տեառն, առ դրան խորանին վկայութեան` խոյ յանցանաց.
22․ եւ քաւեսցէ վասն նորա քահանայն խոյիւն յանցանաց առաջի Տեառն` վասն մեղացն զոր մեղաւն. եւ թողցին նմա մեղքն` զոր մեղաւ:
23․ Եւ յորժամ մտանիցէք յերկիրն` զոր Տէր Աստուած տացէ ձեզ, եւ տնկիցէք զամենայն փայտ ուտելի, սրբեսջիք զպղծութիւն նորա. եւ պտուղ նոցա զերեամ պիղծ լիցի ձեզ եւ մի կերիցի:
24․ Եւ յամին չորրորդի եղիցի պտուղ նորա սուրբ, աւրհնեալ Տեառն.
25․ եւ յամին հինգերորդի կերիջիք զպտուղ նորա. յաւելուածս ձեզ լինիցին բերք նորա:Ես եմ Տէր Աստուած ձեր.
26․ ի վերա լերանց մի ուտիցէք: Եւ մի հմայիցէք. եւ մի հաւագէտ լինիցիք:
27․ Ցցունս ի վարսից գլխոց ձերոց մի առնիցէք. եւ մի ապականիցէք զտեսիլ մաւրուաց ձերոց:
28․ Եւ վէտս ի վերայ ոգւոց մի առնիցէք ի մարմինս ձեր: Եւ գիր կտեալ մի առնիցէք ի ձեզ: Ես եմ Տէր Աստուած ձեր:
29․ Մի պղծեսցես զդուստր քո պոռնկութեամբ զնա. զի մի պոռնկեսցի երկիրն եւ լցցի երկիրն անաւրէնութեամբ:
30․ Զշաբաթս իմ պահեսջիք եւ ի սրբութեանց իմոց երկնչիջիք, զի ես եմ Տէր Աստուած ձեր:
31․ Զհետ վհկաց մի երթայցէք եւ ի գէտս մի յարիցիք` պղծել նոքաւք: Ես եմ Տէր Աստուած ձեր.
32․ առաջի ալեաց յառնիցես եւ պատուեսցես զերեսս ծերոյն:Եւ երկնչիցիս յԱստուծոյ քումմէ. ես եմ Տէր Աստուած քո:
33․ Եթէ յարեսցի առ ձեզ եկ` յերկրի ձերում, մի նեղիցէք զնա.
34․ իբրեւ զբնակն ձեր լինիցի ձեզ եւ եկն յարեալ ի ձեզ: Եւ սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո, զի պանդուխտք եղերուք եւ դուք յերկրին Եգիպտացւոց. ես եմ Տէր Աստուած ձեր:
35․ Մի առնիցէք անիրաւութիւն ի դատաստանի, ի չափս եւ ի կշիռս եւ ի զոյգս:
36․ Զոյգք արդարք եւ կշիռք արդարք եւ չափք արդարք եւ կապիճ արդար լինիցի ձեզ: Ես եմ Տէր Աստուած ձեր` որ հանի զձեզ յերկրէն Եգիպտացւոց.
37․ եւ պահեսջիք զամենայն աւրէնս իմ եւ զամենայն հրամանս իմ. եւ արասջիք զնոսա` զի ես եմ Տէր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: