1. Խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ.
2. Խաւսեաց դու ընդ Ահարոնի եւ ընդ որդիս նորա եւ ընդ ամենայն որդիսն Իսրայէլի եւ ասասցես ցնոսա. Այս բան է, զոր պատուիրեաց Տէր. եւ ասէ.
3. Այր ոք այր` յորդւոցն Իսրայէլի, որ սպանանիցէ արջառ կամ ոչխար կամ այծ` ի բանակի. եւ որ ոք սպանանիցէ արտաքոյ բանակին:
4. Եւ ի դուռն խորանին վկայութեան ոչ ածիցէ զայն` առնելոյ զնա ողջակէզ վասն փրկութեան Տեառն յանդիման խորանին վկայութեան Տեառն, յարիւն համարեսցի մարդոյն այնմիկ` որպէս թէ արիւն եհեղ. սատակեսցի անձն այն ի ժողովրդենէ իւրմէ:
5. Որպէս զի ածիցեն որդիքն Իսրայէլի զզոհս իւրեանց, զորս ինքեանք սպանանիցեն ի դաշտի եւ մատուսցեն առաջի Տեառն ի դուռն խորանին վկայութեան առ քահանայն. եւ զենուցուն զնոսա զենումն փրկութեան Տեառն:
6. Եւ հեղցէ քահանայն զարիւն առ սեղանովն յանդիման Տեառն` առ դրան խորանին վկայութեան. եւ հանցեն զճարպն ի հոտ անուշից Տեառն:
7. Եւ ոչ եւս զոհեսցեն զզոհս իւրեանց սնոտեաց` զորոց զհետ ինքեանք պոռնկէին. աւրէն յաւիտենական եղիցի ձեզ յազգս ձեր:
8. Եւ ասասցես ցնոսա. Մարդ ոք մարդ` յորդւոցդ Իսրայէլի եւ յորդւոց եկաց յեցելոց ի ձեզ` որ առնիցէ ողջակէզ կամ զոհ.
9. եւ ի դուռն խորանին վկայութեան ոչ ածիցէ զնա առնել Տեառն, սատակեսցի մարդն այն ի ժողովրդենէ իւրմէ:
10. Եւ մարդ ոք մարդ` յորդւոցդ Իսրայէլի կամ յեկաց յեցելոց ի ձեզ` որ ուտիցէ զամենայն արիւն, հաստատեցից զերեսս իմ ի վերայ անձինն որ ուտիցէ զարիւնն. եւ կորուսից զնա ի ժողովրդենի իւրմէ:
11. Զի շունչ ամենայն մարմնոյ արիւն իւր է. եւ ես ետու ձեզ զայն ի սեղանն` քաւել վասն անձանաց ձերոց. զի արիւն նորա փոխանակ անձին նորա քաւեսցի:
12. Վասն այսորիկ ասացի ցորդիսն Իսրայէլի. Ամենայն անձն ի ձէնջ` արիւն մի կերիցէ. եւ եկն` որ յեցեալ իցէ ի ձեզ` արիւն մի կերիցէ:
13. Եւ մարդ ոք մարդ` յորդւոցդ Իսրայէլի, կամ յեկաց յեցելոց ի ձեզ. որ որսայցէ երէ ինչ կամ թռչուն` որ ուտիցի, հեղցէ զարիւն նորա եւ ծածկեսցէ հողով.
14. զի շունչ ամենայն մարմնոյ արիւնն իւր է: Եւ ասացի ցորդիսն Իսրայէլի` Զարիւն ամենայն մարմնոյ մի ուտիցէք, զի շունչ ամենայն մարմնոյ արիւն իւր է. ամենայն որ ուտիցէ զայն` սատակեսցի:
15. Եւ ամենայն անձն որ ուտիցէ զմեռելոտի կամ զգազանաբեկ ի բնակաց կամ ի պանդխտոց, ողողեսցէ զհանդերձս իւր եւ լուասցէ զմարմին իւր. եւ պիղծ լիցի մինչչեւ ցերեկոյ. եւ ապա սուրբ լիցի.
16. Եւ թէ ոչ ողողեսցէ զհանդերձս իւր եւ ոչ լուասցէ զմարմին իւր ջրով, ընկալցի զանաւրէնութիւնս յանձն իւր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: