1. Խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի` եւ ասէ.
2. Խաւսեաց ընդ որդիսն Իսրայէլի եւ ասասցես ցնոսա. Ես եմ Տէր Աստուած ձեր.
3. ըստ ամենայն գնացից յերկրին եգիպտացւոց, յորում պանդխտեցարուք` մի առնիցէք. եւ ըստ գնասցից երկրին Քահանացւոց, յորս տարայց զձեզ` մի առնիցէք. եւ ըստ աւրինաց նոցա մի գնայցէք:
4. Զիրաւունս իմ արասջիք եւ զհրամանս իմ պահեսջիք` գնալ ի նոսա: Ես եմ Տէր Աստուած ձեր.
5. եւ պահեսջիք զամենայն հրամանս իմ եւ զամենայն զիրաւունս իմ. եւ արասջիք զնոսա` զոր արարեալ մարդոյ կեցցէ նոքաւք. ես եմ Տէր Աստուած ձեր:
6. Մարդ ոք մարդ` առ ամենայն ընդանութիւն մարմնոյ իւրոյ մի մերձեսցի` յայտնել զառականս. զի ես եմ Տէր:
7. Զառականս հաւր քո եւ զառականս մաւր քո մի յայտնեսցես, զի մայր քո է. եւ մի յայտնեսցես զառականս նորա:
8. Զառականս կնոջ հաւր քո մի յայտնեսցես, զի առականք հաւր քո են:
9. Զառականս քեռ քո` թէ առ ի հաւրէ իցէ, թէ առ ի մաւրէ` ի տան ծնեալ կամ արտաքոյ, մի յայտնեսցես զառականս նորա:
10. Զառականս դստեր ուստեր քո, կամ դստեր քո` մի յայտնեսցես զառականս նոցա. զի առականք քո են:
11. Զառականս դստեր կնոջ հաւր քո մի յայտնեսցես, զի համհաւրեայ քոյր քո է. մի յայտնեսցես զառականս նորա:
12. Զառականս հաւրաքեռ քո մի յայտնեսցես. զի ընդանի հաւր քո է:
13. Զառականս մաւրաքեռ քո մի յայտնեսցես. զի ընդանի մաւր քո է:
14. Զառականս հաւրեղբաւր քում մի յայտնեսցես եւ առ կին նորա մի մտանիցես. զի ազգական քո է:
15. Զառականս նուոյ քո մի յայտնեսցես. զի կին որդւոյ քո է. մի յայտնեսցես զառականս նորա: Եւ զդուստր ուստեր նորա կամ զդուստր դստեր նորա` մի առնուցուս յայտնել զառականս նոցա, զի ընդանի են քո. ամպարշտութիւն է:
16. Զառականս կնոջ եղբաւր քո մի յայտնեսցես. զի առականք եղբաւր քում են:
17. Զառականս կնոջ եւ դստեր իւրոյ մի յայտնեսցես: Զուստր դստեր նորա եւ զդուստր դստեր նորա` մի առնուցուս յայտնել զառականս նոցա. զի ընդանի քո են. ամպարշտութիւն է:
18. Կին առ քերբ իւրով մի առնուցուս նախանձ ընդդէմ` յայտնել զառականս նորա, առ նովաւ կենդանւոյն:
19. Եւ առ կին դաշտանի ի պղծութեան իւրոյ մի մտանիցես` յայտնել զառականս նորա:
20. Եւ ի կին ընկերի քո մի տայցես զարութիւն սերման քո` առ ի պղծելոյ ընդ նմա:
21. Եւ ի սերմանէ քումմէ մի տայցես ծառայել իշխանին, եւ մի պղծեսցես զանուն իմ սուրբ. զի ես եմ Տէր:
22. Եւ ընդ նուի մի մտանիցես զմուտ կանանցի, զի պղծութիւն է այն:
23. Եւ յամենայն անասուն ոչ տացես զարութիւն սերման քո` առ ի պղծելոյ ընդ նմա: Եւ կին մի կայցէ առաջի ամենայն անասնոյ` մտաբերել ի նա. զի գարշելի է այն:
24. Եւ մի պղծիցիք այնու ամենայնիւ. զի այնու ամենայնիւ պղծեցան ազգքն, զոր ես մերժեցից յերեսաց ձերոց:
25. Եւ եղեւ գարշելի երկիրն, եւ հանդէս արարի անաւրէնութեան նորա ի նմանէ. եւ տաղտակացաւ երկիրն ի բնակչաց իւրոց:
26. Եւ պահեցէք զաւրէնս իմ եւ զամենայն հրամանս իմ. եւ մի առնիցէք յամենայն պղծութեանցն այնոցիկ` բնակն եւ եկն եւ պանդուխտն, որ ի ձեզ իցէ:
27. Զի զայն ամենայն պղծութիւնս արարին մարդիկ երկրին, որ էին անդ յառաջ քան զձեզ. եւ պղծեցաւ երկիրն.
28. զի մի տաղտկանայցէ եւ ձեզ երկիրն` ի պղծել ձեր զնա. որպէս տաղտկացաւ առ ազգաւքն` որ էին յառաջ քան զձեզ. եւ պղծեցաւ երկիրն.
29. Զի ամենայն մարդ` որ արասցէ յամենայն պղծութեանցն այնոցիկ, սատակեսցին անձինքն` որ առնիցեն զայն ի միջոյ ժողովրդեան իւրեանց:
30. Եւ պահեսջիք զպահպանութիւնս իմ, զի մի առնիցէք յամենայն պղծութեանցն աւրինացն` որ գործեցան յառաջ քան զձեզ. եւ մի պղծիցիք նոքաւք, զի ես եմ Տէր Աստուած ձեր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: