Գիրք` 4. Ըստ Հովհաննու

Գլուխ 13

   
1. Յառաջագոյն քան զտաւնն զատկի, գիտա՛ց Յիսուս՝ թէ հասեալ է ժամ նորա զի փոխեսցի յաշխարհէ՛ աստի առ հայր: Սիրեա՛ց զիւրսն՝ որ յաշխարհի ա՛ստ են. ի սպա՛ռ սիրեաց զնոսա:

2. Եւ ի լինե՛լ ընթրեա՛ցն, սատանայի՛ իսկ արկեալ էր ի սիրտ՝ զի մատնեսցէ զնա Յուդա Սիմովնի Իսկարիովտացւոյ:

3. Գիտա՛ց Յիսուս՝ զի զամենայն ինչ ե՛տ հայր ի ձեռս նորա եւ թէ յԱստուծո՛յ ել՝ եւ առ Աստուած երթայ,

4. յառնէ՛ յընթրեաց անտի, եւ դնէ զհանդերձսն, եւ առեալ զենջեա՛կ մի՝ սփածա՛ւ:

5. Եւ ապա առեալ ջուր՝ ա՛րկ ի կոնք, եւ սկսաւ լուանա՛լ զոտս աշակերտացն, եւ սրբէ՛ր զենջեկա՛ւն զոր սփածեալ էր:

6. Գա՛յ առ Սի՛մովն Պե՛տրոս: Եւ նա ասէ ցնա. Տէր՝ դու զիմ զոտս՝ լուանա՞ս:

7. Պատասխանի ետ նմա Յիսուս՝ եւ ասէ. Զոր ինչ ե՛սս գործեմ, դու այժմ ո՛չ գիտես, բայց ապա գիտասջի՛ր:

8. Ասէ ցնա Պե՛տրոս. Ո՛չ լուասցես զոտս իմ յաւիտեան: Պատասխանի ետ Յիսուս. Եթէ ո՛չ լուացից զքեզ, ո՛չ ունիս ընդ իս մասն:

9. Ասէ ցնա Սի՛մովն Պե՛տրոս. Տէր՝ մի՛ միայն զոտս իմ, այլ եւ զձե՛ռս՝ եւ զգլուխ:

10. Ասէ ցնա Յիսուս. Լուացելոյն չէ՛ ինչ պիտոյ, բայց զի զո՛տսն լուանայցէ: Քանզի ամենեւի՛ն սուրբ եւ դուք սուրբ էք, այլ ո՛չ ամենեքեան:

11. Զի գիտէ՛ր զայն որ մատնելոցն էր զնա. վասն այնորիկ ասաց՝ թէ ո՛չ ամենեքեան սուրբ էք:

12. Եւ յորժամ լուաց զոտս նոցա, ա՛ռ զհանդերձսն իւր՝ եւ դարձեա՛լ բազմեցաւ, եւ ասէ ցնոսա. Գիտէ՛ք զինչ արարիդ ձեզ:

13. Դուք կոչէք զիս վարդապե՛տ եւ Տէր, եւ բարւո՛ք առնէք. քանզի ե՛մ իսկ:

14. Իսկ արդ՝ եթէ ես լուացի զոտս ձեր՝ Տէրս եւ վարդապետս, եւ դուք պարտիք զմիմեա՛նց ոտս լուանալ:

15. Զի աւրինա՛կ մի ետո՛ւ ձեզ, զի որպէս ե՛ս ձեզ արարի, եւ դո՛ւք առնիջիք:

16. Ամէն ամէն ասե՛մ ո՛չ է ծառայ՝ մեծ քան զՏէր իւր. եւ ո՛չ առաքեալ՝ մե՛ծ քան զայն որ առաքեացն զնա:

17. Եթէ զայս գիտէք, երանելի՛ եւս էք՝ եթէ առնիցէք զայս:

18. Ո՛չ վասն ամենեցուն ձեր ասեմ. զի ես գիտե՛մ զորս ընտրեցիդ. այլ զի լցցի՛ գիրն, թէ որ ուտէր ընդ իս հաց՝ արա՛ր ինձ խաբէութիւն:

19. Յայսմ հետէ իսկ ասեմ ձեզ մինչչե՛ւ եղեալ, զի յորժամ լինիցի՝ հաւատասջիք թէ ե՛ս եմ:

20. Ամէն ամէն ասե՛մ որ ընդունի զոր ոք ես առաքեցից, զի՛ս ընդունի. եւ որ զիս ընդունի՝ ընդունի՛ զայն որ առաքեացն զիս:

21. Զայս իբրեւ ասաց Յիսուս, խռովեցա՛ւ յոգի իւր, վկայեա՛ց եւ ասէ. Ամէն ամէն ասե՛մ ձեզ, զի մի ոմն ի ձէնջ մատնելոց է զիս:

22. Հայէին ընդ միմեանս աշակերտքն տարակուսեալք, թէ զումմէ ասիցէ:
23. Եւ էր մի՛ ոմն յաշակերտացն բազմեա՛լ առ Յիսուսիւ, զոր սիրէրն Յիսուս:

24. Ակնարկէ՛ր նմա Սի՛մովն Պետրոս հարցանել. Ո՞վ իցէ վասն որոյ ասէն:

25. Եւ նա՝ անկեալ զլանջաւքն Յիսուսի, ասէ ցնա. Տէր՝ ո՞վ է:

26. Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ. Ա՛յն է՝ որում ե՛ս թացից զպատառն՝ եւ տաց: Եւ թացեալ զպատառն՝ տա՛յ Յուդայի Իսկարիովտացւոյ:

27. Եւ յետ պատառոյն՝ ապա եմուտ ի նա սատանայ: Եւ ասէ ցնա Յիսուս. Արդ՝ որ զինչ առնելո՛ցն ես՝ արա՛ վաղվաղակի:

28. Եւ զայս ո՛չոք իմացաւ ի բազմականա՛ց անտի՝ թէ առ ի՞նչ ասաց ցնա:

29. Զի ոմանք՝ համարէին թէ զի զա՛րկղն ունէր Յուդա, ասաց նմա Յիսուս, գնեա՛ ինչ որ պիտոյ իցէ մեզ ի տաւնիս. եւ կամ՝ զի աղքատա՛ց ինչ տացէ:

30. Իսկ նորա առեալ զպատառն՝ ե՛լ արտաքս վաղվաղակի, եւ էր գիշե՛ր:

31. Եւ իբրեւ ել, ասէ Յիսուս. Ա՛յժմ փառաւորեցա՛ւ որդի մարդոյ, եւ Աստուած փառաւորեցա՛ւ ի նմա:

32. Զի եթէ Աստուած փառաւորեցա՛ւ ի նմա, եւ Աստուած փառաւորեսցէ զնա յանձն իւր. եւ վաղվաղակի՛ փառաւորեսցէ զնա:

33. Որդեակք իմ, փոքր ինչ ժամանակ ընդ ձե՛զ եմ. խնդրեցէ՛ք զիս: Եւ որպէս ասացի ցհրեայսն, եթէ ուր եսն երթամ դուք ո՛չ կարէք գալ: Եւ արդ՝ ձե՛զ ասեմ:

34. Պատուիրան նոր տա՛մ ձեզ, զի սիրիցէք զմիմեանս. որպէս սիրեցի ես զձեզ, զի եւ դուք սիրեսջիք զմիմեանս:

35. Յա՛յսմ գիտասցեն ամենեքեան՝ եթէ իմ աշակերտք էք, եթէ սիրիցէք զմիմեանս:

36. Ասէ ցնա Սի՛մովն Պետրոս. Տէր յո՞վ երթաս: Պատասխանի ետ Յիսուս. Ուր ե՛սն երթամ, դու՝ ո՛չ կարես այժմ գալ զկնի իմ, բայց ապա եկեսցես զկնի իմ:

37. Ասէ ցնա Պե՛տրոս. Տէր՝ ընդէ՞ր ոչ կարիցեմ գա՛լ այժմ զկնի քո. արդէն զանձն իմ իսկ եդից ի վերայ քո:

38. Պատասխանի՛ ետ Յիսուս. Զա՛նձն քո դիցե՞ս ի վերայ իմ. ամէն ամէն ասե՛մ քեզ. չե՛ւ իցէ հաւու խաւսեալ, մինչ դու երի՛ցս ուրասցիս զիս: