Գիրք` 4. Ըստ Հովհաննու

Գլուխ 17

   
1. Զայս իբրեւ խաւսեցաւ Յիսուս, ամբա՛րձ զաչս իւր յերկինս՝ եւ ասէ. Հա՛յր՝ հասեա՛լ է ժամ, փառաւորեա՛ զորդի քո, զի եւ որդի քո փառաւորեսցէ՛ զքեզ:

2. Որպէս ետուր նմա իշխանութիւն ամենայն մարմնոյ, զի ամենայնի զոր ետուր նմա, տացէ զկեա՛նսն յաւիտենականս:

3. Ա՛յս են յաւիտենական կեանք, զի ծանիցեն զքեզ միայն ճշմարիտ Աստուած, եւ զոր առաքեցեր զՅիսուս Քրիստոս:

4. Ես զքեզ փառաւորեցի՛ յերկրի. զգործն կատարեցի՛՝ զոր ետուր ցիս զի արարից:

5. Եւ այժմ փառաւորեա՛ զիս հայր առ ի քէն, փառաւքն զոր ունէի յառաջ քան զլինելն աշխարհի առ ի քէն:

6. Յայտնեցի՛ զանուն քո մարդկան, զորս ետո՛ւր ինձ յաշխարհէ. քո՛ էին, եւ ինձ ետուր զնոսա. եւ զբանն քո պահեցի՛ն:

7. Արդ գիտացին՝ եթէ զամենայն ինչ զոր ետուր ինձ,

8. ետո՛ւ նոցա. եւ նոքա ընկալա՛ն, եւ ծանեա՛ն ճշմարտութեամբ՝ թէ առ ի քէ՛ն ելի. եւ հաւատացին՝ եթէ դո՛ւ առաքեցեր զիս:

9. Արդ ես՝ վասն նոցա աղաչեմ, եւ ո՛չ վասն աշխարհի աղաչեմ. այլ վասն նոցա՛ զորս ետուրն ինձ. զի քո՛ էին:

10. Եւ որ ինչ ի՛մ է, ամենայն քո՛ եւ որ ինչ քո՛ է, այն ի՛մ եւ փառաւորեա՛լ եմ ի նոսա:

11. Եւ ես՝ ոչ եւս եմ յաշխարհի, եւ նոքա յաշխարհի՛ են, եւ ես՝ առ քե՛զ գամ. Հա՛յր: Սո՛ւրբ պահեա՛ զնոսա յանուն քո, որով ետուրն ինձ. զի եղիցին մի՛, որպէս եւ մեք մի՛ եմք:

12. Մինչ էի յաշխարհի ընդ նոսա, ե՛ս պահէի զնոսա յանուն քո՝ որով ետուրն ինձ. եւ պահեցի՛. եւ ոչոք ի նոցանէ կորեաւ, բայց որդին կորստեան, զի գիրն լցցի՛:

13. Բայց արդ առ քե՛զ գամ: Եւ զայս խաւսիմ յաշխարհի, զի ունիցին զուրախութիւնն իմ լիո՛վ յանձինս իւրեանց:

14. Ես ետո՛ւ նոցա զբանն քո, եւ աշխարհս ատեա՛ց զնոսա. զի չե՛ն յաշխարհէ, որպէս եւ ես չե՛մ յաշխարհէ:

15. Ո՛չ զայս աղաչեմ զի բարձցես զնոսա յաշխարհէ, այլ զի պահեսցե՛ս զնոսա ի չարէ:

16. Յաշխարհէ աստի չե՛ն, որպէս եւ ես՝ չե՛մ յաշխարհէ:

17. Սո՛ւրբ արա՝ զնոսա ճշմարտութեամբ քով. զի քո բանդ ճշմարտութիւն՝ է:

18. Որպէս զիս առաքեցեր յաշխարհ. եւ ե՛ս առաքեցի զնոսա յաշխարհ.

19. եւ ի վերայ նոցա ես սո՛ւրբ առնեմ զանձն իմ, զի եղիցին եւ նոքա՛ սրբեալք ճշմարտութեամբ:

20. Այլ ո՛չ վասն նոցա միայն աղաչեմ, այլ եւ վասն ամենա՛յն հաւտացելոց բանիւն նոցա

21. զի ամենեքին մի՛ իցեն, որպէս դու Հայր յիս՝ եւ ես ի քեզ, զի եւ նոքա ի մե՛զ իցեն: Զի եւ աշխարհ հաւատասցէ՛ եթէ դու առաքեցեր զիս:

22. Եւ ես զփառսն զոր ետուր ինձ՝ ետո՛ւ նոցա, զի իցեն մի՛՝ որպէս եւ մեք մի՛ եմք:

23. Ե՛ս ի նոսա, եւ դու՝ յի՛ս, զի եղիցին կատարեա՛լք ի մի: Եւ գիտասցէ՛ աշխարհ՝ եթէ դո՛ւ առաքեցեր զիս. եւ սիրեցի՛ զնոսա որպէս դու զիս սիրեցեր:

24. Հա՛յր, զորս ետուրն ինձ, կամիմ՝ զի ուր ես եմ, եւ նոքա՛ իցեն ընդ իս. զի տեսանիցե՛ն զփառսն զիմ, զոր ետուրն ցիս. զի սիրեցե՛ր զիս յառաջ քան զլինելն աշխարհի:

25. Հա՛յր արդար՝ եւ աշխարհ զքեզ ո՛չ ծանեաւ. այլ ես զքեզ ծանեա՛յ: Եւ նոքա ծանեան՝ եթէ դու առաքեցեր զիս:

26. Եւ ծանուցի՛ նոցա զանուն քո՝ եւ ծանուցի՛ց. զի սէրն զոր սիրեցեր զիս՝ ի նոսա՛ իցէ, եւ ե՛ս ի նոսա: