1․ Իբրեւ գիտաց Յիսուս՝ եթէ լուան փարիսեցիքն՝ եթէ Յիսուս բազում աշակերտս առնէ, եւ մկրտէ քան զՅովհաննէս.
2․ քանզի ո՛չ եթէ Յիսուս ինքնին մկրտէր, այլ աշակերտքն նորա:
3․ Եթող զՀրէաստան երկիր. եւ եկն միւսանգամ ի Գալիլեա:
4․ Եւ էր նմա անցանել ընդ Սամարիա:
5․ Գա՛յ նա ի քաղաք մի սամարացւոց՝ որում անուն էր Սեքար. մե՛րձ ի գեղն զոր ետ Յակովբ որդւոյ իւրում Յովսեփայ:
6․ Եւ ա՛նդ էր աղբեւր մի Յակովբայ: Եւ Յիսուս վաստակեալ ի ճանապարհէն, նստէ՛ր ի վերայ աղբերն, եւ էր ժա՛մ իբրեւ վեցերո՛րդ:
7․ Գայ կին մի ի Սամարեայ հանել ջուր: Ասէ ցնա Յիսուս. Տո՛ւր ինձ ըմպել:
8․ Զի աշակերտքն նորա երթեալ էին ի քաղաք անդր՝ զի կերակուրս գնեսցեն:
9․ Ասէ ցնա կինն սամարացի. Դու՝ որ հրէա՛յդ ես, զիա՞րդ յինէն ըմպե՛լ խնդրես ի կնոջէ սամարացւոյ: Զի ոչ երբէք խառնակին հրէայք ընդ սամարացիս:
10․ Պատասխանի՛ ետ նմա Յիսուս՝ եւ ասէ. Եթէ գիտէի՛ր դու զպարգեւսն Աստուծոյ, եւ ո՞վ է՝ որ ասէդ ցքեզ՝ թէ տուր ինձ ըմպել, դո՛ւ արդեւք խնդրէիր ի նմանէ, եւ տա՛յր քեզ ջուր կենդանի:
11․ Ասէ ցնա կինն. Տէր՝ դու քանզի եւ դոյլ իսկ ո՛չ ունիս, եւ ջրհորս խոր իսկ արդ՝ ուստի՞ ունիցիս զջուրն կենդանի:
12․ Մի՞թէ դու մեծ ինչ ոք իցես քան զհայրն մեր Յակովբ՝ որ զայս ջրհոր ետ մեզ, եւ ինքն աստի արբ՝ եւ որդիք նորա, եւ խաշինք նորա:
13․ Պատասխանի ետ նմա Յիսուս՝ եւ ասէ. Ամենայն որ ըմպէ՛ ի ջրոյ յայդմանէ, միւսանգամ ծարաւէ՛. բայց որ ըմպէ ի ջրոյն զոր ես տաց նմա, մի՛ ծարաւեսցէ յաւիտեան:
14․ Այլ ջուրն զոր ես տաց նմա, եղիցի նմա աղբեւր ջրոյ բղխելոյ ի կեանսն յաւիտենականս:
15․ Ասէ ցնա կինն. Տէր՝ տո՛ւր ինձ զջուրն զայն, զի մի՛ ծարաւեցից՝ եւ մի՛ եկից այսր հանել ջուր:
16․ Ասէ ցնա Յիսուս. Ե՛րթ կոչեա զայր քո՝ եւ ե՛կ այսր:
17․ Պատասխանի ետ նմա կինն՝ եւ ասէ. Չի՛ք իմ այր: Ասէ ցնա Յիսուս. Բարւո՛ք ասացեր՝ թէ չի՛ք իմ այր.
18․ զի հի՛նգ այր փոխեալ է քո, եւ զոր այժմ ունիս՝ չէ՛ քո այր. զայդ արդա՛ր ասացեր:
19․ Ասէ ցնա կինն. Տէր՝ թուի ինձ թէ մարգարէ՛ իցես դու:
20․ Հարքն մեր ի լերի՛նս յայսմիկ երկիր պագին. եւ դուք ասէք՝ թէ յԵրուսաղէմ եւեթ՝ է՛ տեղի ուր արժան իցէ երկիր պագանել:
21․ Ասէ ցնա Յիսուս. Կի՛ն դու՝ հաւատա՛ ինձ, զի եկեսցէ ժամանակ՝ յորժամ ո՛չ ի լերինս յայսմիկ, եւ ո՛չ յԵրուսաղէմ երկիր պագանիցեն հաւր:
22․ Դուք երկիր պագանէք՝ որում ո՛չն գիտէք, մեք երկիր պագանեմք որում գիտե՛մքն. զի փրկութիւն ի հրէից է:
23․ Այլ եկեսցէ ժամանակ, եւ ա՛յժմ իսկ յորժամ ճշմարիտքն երկրպագուք՝ երկիր պագանիցեն հաւր՝ հոգւո՛վ եւ ճշմարտութեամբ. քանզի եւ հայր՝ այնպիսի՛ երկրպագուս իւր խնդրէ: դևե
24․ Հոգի՛ է Աստուած, եւ երկրպագուացն նորա՝ հոգւո՛վ եւ ճշմարտութեամբ պա՛րտ է երկի՛ր պագանել:
25․ Ասէ ցնա կինն, գիտեմ զի մեսսիա գա՛յ՝ անուանեալն Քրիստոս. յորժամ եկեսցէ, նա՛ պատմեսցէ մեզ զամենայն:
26․ Ասէ ցնա Յիսուս. Ե՛ս եմ, որ խաւսիմս ընդ քեզ:
27․ Եւ յա՛յն բան եկին աշակերտքն նորա, եւ զարմանայի՛ն զի ընդ կնոջն խաւսէր. բայց ո՛չոք ասաց ի նոցանէ թէ զի՛նչ խնդրես, կամ զի՛նչ խաւսիս ընդ դմա:
28․ Եթո՛ղ կինն զսափորն իւր՝ եւ չոգաւ ի քաղաքն, եւ ասէ ցմարդիկն:
29․ Եկայք տեսէ՛ք զայր մի որ ասա՛ց ինձ զամենայն՝ որ ինչ ի՛մ գործեալ մի՞թէ՝ նա՛ իցէ Քրիստոսն:
30․ Ելին ի քաղաքէն՝ եւ գայի՛ն առ նա:
31․ Եւ մինչչե՛ւ եկեալ էին նոքա, աղաչէին զնա աշակերտքն եւ ասէին. Ռա՛բբի՝ հա՛ց կեր:
32 Նա՝ ասէ ցնոսա. Ես՝ կերակո՛ւր ունիմ ուտել, զոր դուքն ո՛չ գիտէք:
33․ Ասէին աշակերտքն ընդ միմեանս. Մի՞թէ՝ եբե՛ր ինչ ոք դմա ուտել:
34․ Ասէ ցնոսա Յիսուս. Իմ կերակուր ա՛յն է զի արարի՛ց զկամս այնորիկ որ առաքեացն զիս, եւ կատարեցի՛ց զգործն նորա:
35․ Ո՞չ դուք ասէք՝ եթէ ա՛յլ եւս չո՛րք ամիսք են՝ եւ հո՛ւնձք գան. ահաւասիկ ես՝ ասե՛մ ամբարձէք զա՛չս ձեր, եւ տեսէ՛ք զարտորայն, զի սպիտակացեա՛լ են՝ եւ ի հո՛ւնձս հասեալ:
36․ Եւ որ հնձէն՝ վա՛րձս առնու, եւ ժողովէ զպտուղ ի կեանսն յաւիտենականս: Զի որ սերմանէն՝ եւ որ հնձէ, հասարակա՛ց ցնծասցեն:
37․ Յա՛յսմ իսկ է բանն ճշմարիտ. զի ա՛յլ է որ սերմանէ, եւ ա՛յլ է որ հնձէ:
38․ Ես առաքեցի զձեզ հնձել՝ զոր ո՛չ դուք սերմանեցէք. այլք վաստակեցին, եւ դուք ի վաստա՛կս նոցա մտէք:
39․ Եւ ի քաղաքէն յայնմանէ սամարացւոց՝ բազո՛ւմք հաւատացին ի նա, վասն բանի կնոջն վկայելոյ՝ եթէ ասա՛ց ինձ զամենայն, որ ինչ իմ գործեալ էր:
40․ Իսկ իբրեւ եկի՛ն առ նա սամարացիքն, աղաչէին զնա լինե՛լ առ նոսա: Եւ եղեւ անդ աւո՛ւրս երկուս:
41․ Եւ եւս բազումք հաւատացին ի նա վասն բանին նորա:
42․ Եւ ասէին ցկինն թէ ո՛չ այսուհետեւ վասն քո խաւսիցդ հաւատամք. զի մեզէ՛ն իսկ լուաք ի դմանէ. եւ գիտեմք եթէ դա՛ է ճշմարտիւ փրկիչ աշխարհաց: դևզ
43․ Եւ յետ երկուց աւուրց ե՛լ անտի եւ գնա՛ց ի Գալիլեա:
44․ Զի ինքն իսկ Յիսուս վկայեաց, եթէ մարգարէ յիւրում գաւառի պատիւ ո՛չ ունի:
45․ Այլ յորժամ եկն նա ի Գալիլեա, ընկալա՛ն զնա գալիլեացիքն. զի տեսեալ եւս էր զամենայն նշանսն զոր արար յԵրուսաղէմ ի տաւնին. քանզի եւ նոքա՛ եկեալ էին ի տաւնն:
46․ Ե՛կն դարձեալ ի Կանա գալիլեացւոց՝ ուր արար զջուրն գինի. եւ ա՛նդ էր: ԺԲ Թագաւորա՛զն մի, որոյ որդի նորա հիւա՛նդ կայր ի Կափառնաում:
47․ Նա՝ իբրեւ լուաւ, եթէ Յիսուս եկեալ է ի Հրէաստանէ ի Գալիլեա, ե՛կն առ նա, եւ աղաչէր զի իջցէ եւ բժշկեսցէ՛ զորդի նորա. քանզի մե՛րձ էր ի մեռանել:
48․ Ասէ ցնա Յիսուս. Եթէ ոչ նշանս ինչ եւ արուեստս տեսանէք, ո՛չ հաւատայք:
49․ Ասէ ցնա թագաւորազն. Տէր՝ է՛ջ մինչչե՛ւ մեռեալ իցէ մանուկն իմ:
50․ Ասէ ցնա Յիսուս. Ե՛րթ, որդին քո կենդանի՛ է: Եւ հաւատա՛ց այրն բանին զոր ասաց նմա Յիսուս, եւ գնա՛ց:
51․ Եւ մինչդեռ իջանէր, ընդառաջ եղեն նմա ծառայքն նորա. աւետիս ետուն՝ եւ ասեն, թէ մանուկն նորա կենդանի՛ է:
52․ Հարցանէ՛ր ցնոսա վասն ժամուն՝ յորում ապաքինեաց: Եւ ասեն ցնա. Երէ՛կ յեւթներո՛րդ ժամու եթող զնա ջերմն:
53․ Գիտա՛ց հայրն նորա՝ թէ յայնմ ժամու՝ յորում ասացն ցնա Յիսուս՝ թէ որդին քո կենդանի եւ հաւատա՛ց ինքն եւ ամենայն տուն իւր:
54․ Զայս դարձեալ՝ երկրո՛րդ նշա՛ն արար Յիսուս՝ եկեալ ի Հրէաստանէ ի Գալիլեա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: