1. Զի որ մերձենայ ի ձիւթ` շաղախի. եւ որ հաւատայ այնպիսւոյն` ապականի:
2. Որդեակ` ծանր ինչ քան զքեզ ի վեր մի առնուր, եւ որ մեծատուն է եւ հզաւր` ընդ նա մի հակառակիր:
3.Զի՞նչ հաւասար է պոյտ ընդ կատսայի, զի ի բախել առ իրեարս` ի կաթսայէն մանրի կաւն:
4. Մեծն զրկէ զաղքատն` եւ դարձեալ մռնչէ. ի մեծէն աղքատն զրկի, եւ ի նմանէ սասանի:
10. Զգոյշ լեր` մի մոլորիցիս եւ յուրախութեան մի կորանայցես:
11. Յորժամ ուրախութեան միջի իցես` չարաց զգոյշ կաց, զի չարն ընդ բարին շոյտ խառնի:
12. Եթէ հանդիպեսցիս չարաց մարդոց` եւ կոչեսցեն զքեզ ի խրախութիւն, հեռացիր ի նոցանէ` եւ մի հասցեն քեզ:
13. Մի անձամբ ի ներքս անկանիր` զի մի կործանեսցիս,
14. եւ բազմադէմ խաւսից նոցա մի հաւատար, զի ի բազում խաւսից փորձէ քննէ` եւ ծիծաղի զքեզ:
15. Որդեակ` որ ոչ պահեսցէ զբանս բարեկամի` անիմաստ է.
19. զի սիրէ անասունն զնմանիս իւր, եւ մարդ զհաւասար իւր:
20. Ազգ յազգ երթայ, եւ մարդ ի նմանիս իւր:
21. Գայլոյ ընդ գառին զի՞նչ նմանութիւն, սոյնպէս չիք մեղաւորի ընդ արդարոյ:
22. Բորենի ընդ շան զի՞նչ հաւասարութիւն, սոյնպէս չիք խաղաղութիւն աղքատաց ընդ մեծատան:
23. Որս առիւծու յանապատի` էշ վայրենի, սոյնպէս ճարակք մեծատանց` տնանկք:
24. Գարշի ամբարտաւանն ի խոնարհէն, սոյնպէս մեծատունն յաղքատէն:
25. Եթէ շարժի մեծն` ի բարեկամաց իւրոց հաստատի, իսկ աղքատն յիւրոց բարեկամաց անկանի:
26. Եթէ յանցանէ մեծն` աւգնականք նմա բազում են, եւ թէ անարժան խաւսի` արդարացուցանեն զնա:
27. Եւ իբրեւ յանցանէ աղքատն` յարուցեալ ի վերայ պատուհասակոծ առնեն զնա, եւ եթէ իմաստուն բան խաւսի` ծիծաղին եւ չտան թոյլ նմա:
28. Խաւսեցաւ մեծն` եւ ամենեքեան լռեցին, եւ բարձրացուցին զբան նորա մինչչեւ յամպս:
29. Բայց զայս գիտասջիր` զի սոցա եւ նոցա հատուցումն կայ` եւ Տէր:
30. Մեծութիւն բարի է` ուր ոչ գոն մեղք, եւ աղքատութիւն չար ի բերան ամբարշտաց:
31. Եթէ չար եւ եթէ բարի`
32. դէմք մարդոյ ցուցանեն զզուարթն եւ զբարկն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: