Գիրք` 29. Գիրք Սիրաքայ

Գլուխ 31

Յաղագս ցնորից հոգոց։
   
1. Տրտմութիւն մեծ ՝ մաշէ զոսկերս.

2. եւ հոգք տրտմութեան մերժէ զննջել։ Հիւանդութիւն ծանր արթուն առնէ ի քնոյ։

3. Ջանացաւ մեծն ժողովել ինչս, եւ ի հանգստեան իւրում յագեցաւ փափկութեամբ։

4. Ջանացաւ աղքատն ի նուազել կենաց իւրոց, եւ ի հանգստեան իւրում կարաւտեալ գտաւ։

5. որ սիրէ զոսկի ՝ ոչ արդարասցի, եւ որ երթայ զհետ անաւրէնութեան ՝ ապականեսցի։

6. Բազումք ի կորուստ մատնեցան վասն ոսկւոյ, եւ եղեւ կորուստ նոցա առաջի նոցա։

8. Երանի մեծատան որ գտանի անարատ, եւ զհետ ոսկւոյ ոչ մոլորեսցի։

14. Ակն մարդոյ չար է,

16. արդ ՝ յի՞նչ եւ հայեսցի նա ՝ մի ձգեր զձեռն քո։

18. խորհեա դու բարի անձին քում, զնոյն կամեաց եւ ընկերին։Զի եթէ դու բարի կամիս քեզ ՝ եւ այլոց չար, ժամանակ ացէ քեզ Տէր եւթնպատիկ չար, զի դու ընկերին բարի կամեցար։Առն անմտի եւ հաց քուլեփի միտս մի դներ, եւ խրատու իմաստութեան հաւանեա։ Որ իմաստուն է եւ խաղաղարար, յամենայն ժամ ցանկայ տեսանել զնա։Մարդ որ յաղմուկ սովորէ ՝ սատանայի նմանէ, զի սատանայ բարի ոչ լինի ՝ եւ ոչ մարդն այն խաղաղարար։Հան զնա ի միջոյ ՝ եւ խաղաղացիր ի նմանէ, այլք որ չգիտէին զինքն ՝ գիտասցեն, եւ զքեզ ոչ պաեեն, աւ ալածեսցեն. մինչեւ վախճանին նա ուր ոչ գիտէ։Ո՞րդեակ ՝ առն անմտի հանդիպեցայ ես ՝ եւ շատ տագնապեցայ ի նմանէ, ր ծառայ սիրուն եւ հաւատարիմ, եւ առրեն.եւ զխաւսս անձին իմոյ ՝ եւ զընկերի արդար ամուսնոյ ՝ պատմէր առաջի թշնամեաց յայպն եւ ի կատականս։Իմաստուն բանիւք խրատեցի զնա, եւ ոչ լուաւ, ատուցի նմա գան ՝ եւ հաւանեցաւ։ Լաւ է առն մորոսի բիր գլխոյն, քան բարձս փետրալիցս, զի իմաստութեամբ ոչ խրատի. մի յապաղեր տալ նմա զաւգուտ նորա. զի թէ վաղ եւ անագան ՝ այսու խրատեսցի նա։

26. որ ինձ որդեակ ՝ եւ մի անարգեր զիս, եւ ի վախճանի գտցես զբանս իմ։
   

Յաղագս արիական գործոց, եւ այլոց խրատուց։
   
27. լեր դու կայտառ ի գործս քո, եւ հիւանդութիւն քեզ ոչ հասցէ։

28. լեր հացիւ առատ ՝ եւ գովեսցեն զքեզ մարդիկ հաւատարիմ։ Ամենայն մարդ ՝ մարդ է, բայց դու ընտրեա զպիտանին ՝ որ ի ժամանակի
նեղութեան աւգնեսցէ քեզ. եւ զհաց քո լիով տուր նմա, եւ լեր կարաւտելոց սեղան, եւ աւրհնութիւն քո ի նոցանէ հասցէ յամենայն տեղիս։

30. նւով մի զայրանար, զի բազումք կորեան ի գինւոյ։

38. Դառնութիւն սրտի ՝ գինի անչափ։ ցնծութիւն եւ ուրախութիւն սրտի ՝ գինի սակաւ։

41. մի կշտամբեր զընկեր քո ի գինարբուս,

42. եւ բանս նախատանաց մի ասեր ընդ նմա, զի մի գինւով չարիք մտցեն ի ձեզ ՝ եւ ատակիցիք ի միմեանց։