Գիրք` 44. Երեմիա

Գլուխ 12

 

1. Արդա́ր ես դու Տէր, եւ մատուցից առաջի քո աղե́րս. բայց խօսեցայց զիրաւո́ւնս։ Զի՞ է զի ճանապարհք ամպարշտաց յաջողեալ են, եւ երջանկացան ամենեքեան որ արհամարհէին զարհամարհանս։
2. Տնկեցեր զնոսա՝ եւ արմատացա́ն. ծնան որդիս՝ եւ արարին պտո́ւղ։ Մե́րձ ես դու տէր ՛ի բերանս նոցա, եւ հեռի ես յերիկամանց նոցա։
3. Եւ դու տէր գիտես զիս. տեսեր զիս՝ եւ փորձեցեր զսիրտ իմ առաջի քո։ Ժողովեա́ զնոսա իբրեւ զոչխար ՛ի սպանումն, եւ նուիրեա́ զնոսա յաւուր սպանման նոցա։
4. Մինչեւ յե՞րբ սո́ւգ ունիցի երկիր, եւ խո́տ ամենայն վայրի ցամաքեսցի́. ՛ի չարեաց բնակչաց երկրին ապականեցան անասուն եւ թռչուն։ զի ասացին թէ ո́չ տեսցէ աստուած զճանապարհս մեր։
5. Ոտք քո ընթանան՝ եւ լքուսցեն զքեզ. զի՞արդ կազմիցիս երիվարօք։ Իսկ արդ՝ յերկի՞րդ խաղաղութեան յուսացեալ ես. զի՞ գործիցես ՛ի վերանալ յորդանան գետոյ։
6. Քանզի եւ եղբարքն քո՝ եւ տուն հօր քոյ. եւ նոքա դաւաճանեցին զքեզ, եւ նոքին աղաղակեցին զկնի քո, կուտեցա́ն ՛ի վերայ քո. մի́ հաւատար նոցա զի խօսեսցին զքէն չարութիւն։
7. Լքի́ զտուն իմ. թողի́ զժառանգութիւն իմ. ետո́ւ զսիրելին անձին իմոյ ՛ի ձեռս թշնամեաց իւրոց։
8. եղեւ ժառանգութիւն իմ ինձ իբրեւ առեւծ յանապատի. ե́տ ՛ի վերայ իմ զբարբառ իւր, վասն այնորիկ ատեցի զնա։
9. Միթէ որջ բորենւո՞յ իցէ ժառանգութիւն իմ ինձ, կամ ա́յրք շուրջ զնովաւ, շրջեցարուք ժողովեցէ́ք զամենայն գազանս անապատի՝ եւ եկեսցեն ուտե́լ զնոսա։
10. Հովիւք բազումք ապականեցին զայգի իմ. եղծի́ն զբաժին իմ։ Արարին զվիճակն իմ ցանկալի́ յանապատ անկոխ. եդաւ յապականութիւն կորստեան։ Վասն իմ ապականեցաւ ապականութեամբ ամենայն երկիր. զի ո́չ ընդ հուպ արարի հատուցանել. զի ո́չ գոյ մարդ որ դնէ ՛ի սրտի։
11. Ընդ ամենայն ելս անապատի անցի́ն չուառացեալք. զի սուր տեառն կերիցէ́ ՛ի ծագաց մինչեւ ՛ի ծագս երկրի, եւ ո́չ գոյ խաղաղութիւն ամենայն մարմնոյ։
12. ցորեան սերմանեցէք, եւ փո́ւշ հնձեսջիք. եւ վիճակքն ձեր ո́չ եղիցին ձեզ յօգուտ։ Յամօ́թ լերուք ՛ի պարծանաց ձերոց՝ ՛ի նախատանաց առաջի տեառն։
13. զի ա́յսպէս ասէ տէր, վասն ամենայն դրացեացդ չարաց որ մերձենան ՛ի ժառանգութիւն իմ, զոր բաշխեցի ժողովրդեան իմում իսրայէլի։ Ահաւասիկ ես կորզեցի́ց զնոսա յերկրէն իւրեանց, եւ զտունն յուդայ հանից ՛ի միջոյ նոցա.
14. եւ եղիցի յետ հանելոյն զնոսա. դարձա́յց եւ ողորմեցայց նոցա. եւ բնակեցուցից զնոսա՝ իւրաքանչիւր ՛ի ժառանգութեան իւրում, եւ իւրաքանչիւր յերկրի իւրում։
15. Եւ եղիցի եթէ ուսանելով ուսանիցին զճանապարհ ժողովրդեան իմոյ, երդնուլ յանուն իմ թէ կենդանի́ է տէր. որպէս ուսուցին զժողովուրդն իմ երդնուլ ՛ի բահաղ. եւ շինեսցին ՛ի մէջ ժողովրդեան իմոոյ։
16. Եւ եթէ ո́չ դառնայցեն՝ ջնջեցի́ց զազգն զայն, եւ բարձի́ց կորստեամբ ասէ տէր։