2. Եւ դու մի́ առնուցուս քեզ կին. եւ մի́ ծնցին քեզ ուստերք եւ դստերք ՛ի տեղւոջդ յայդմիկ։
3. Զի ա́յսպէս ասէ տէր, վասն ուստերաց եւ դստերաց որ ծնանիցին ՛ի տեղւոջդ յայդմիկ, եւ վասն մարց նոցա որ ծնանին զնոսա, եւ վասն հարց նոցա որ ծնանին զնոսա յերկրիդ յայդմիկ։
4. Ծիւրեալ ախտիւ մեռցին, մի́ կոծեսցին՝ եւ մի́ թաղեսցին, այլ խայտառա́կ եղիցին ընդ երեսս երկրի. սրո́վ անկցին, եւ սովով սպառեսցին։ եւ եղիցին դիակունք նոցա ՛ի կերակուր թռչնոց երկնից եւ գազանաց երկրի։
5. Ա́յսպէս ասէ տէր. յաշխարումն նոցա մի́ մտանիցես, եւ ՛ի կոծ նոցա մի́ երթիցես, եւ սուգ ՛ի վերայ նոցա մի́ առնուցուս. զի ՛ի բա́ց արարի զխաղաղութիւն իմ ՛ի ժողովրդենէն յայնմանէ՝ ասէ տէր. եւ զողորմութիւնս եւ զգթութիւնս։
6. Եւ մեռանիցին մեծամեծք եւ փոքունք յերկրին յայնմիկ. մի́ կոծեսցին, եւ մի́ ցտեսցին, եւ մի́ խզեսցին, եւ մի́ լացցին, եւ մի́ թաղեսցին։
7. եւ մի́ բեկցի հաց սգոյ նոցա ՛ի մխիթարութիւն ՛ի վերայ մեռելոյ. եւ մի́ արբուսցեն բաժակ մխիթարութեան ՛ի վերայ հօր եւ մօր իւրոյ։
8. ՛Ի տուն ըմպելեաց մի́ մտանիցես նստել ընդ նոսա՝ ուտե́լ եւ ըմպել։
9. զի ա́յսպէս ասէ տէր զօրութեանց աստուած իսրայէլի. ահաւասիկ՝ ես խափանեցից ՛ի տեղւոջէդ յայդմանէ առաջի աչաց իմոց՝ եւ ՛ի ձե́ր իսկ աւուրս, զձայն ցնծութեան եւ զձայն ուրախութեան, զձայն փեսայի եւ զձայն հարսին։
10. Եւ եղիցի յորժամ պատմեսցե́ս ժողովրդեանն այնմիկ զամենայն պատգամսդ զայդոսիկ, եւ ասասցեն զքեզ. ընդէ՞ր խօսեցաւ տէր ՛ի վերայ մեր զայդ ամենայն չարիս մեծամեծս. զի՞նչ անիրաւութիւն է ՛ի մեզ, կամ ո՞ր մեղք զոր մեղաք առաջի տեառն աստուծոյ մերոյ։
11. Եւ ասասցես ցնոսա. փոխանակ զի թողին զիս հարքն ձեր՝ ասէ́ տէր, եւ գնացին զհետ աստուածոց օտարաց, եւ ծառայեցին նոցա, եւ երկիրպագին նոցա. եւ զիս թողին, եւ զօրէնս իմ ո́չ պահեցին։
12. Եւ դուք անզգամեցայք առնել առաւե́լ քան զհարսն ձեր։ եւ ահաւադիկ դուք երթայք իւրաքանչիւր զհետ հաճոյից սրտից ձերոց չարաց առ ՛ի չլսե́լ ինձ։
13. Եւ ընկեցից զձեզ յերկրէդ յայդմանէ յերկիր՝ զոր ո́չ գիտիցէք դուք եւ հարքն ձեր. եւ ծառայեսջիք անդ աստուածոց օտարաց՝ ՛ի տուէ եւ ՛ի գիշերի, եւ ո́չ արասցեն ձեզ ողորմութիւն։
14. Վասն այսորիկ ահա աւուրք գա́ն ասէ տէր.եւ ո́չ եւս ասասցեն՝ կենդանի է տէր որ եհան զորդիսն իսրայէլի յերկրէն եգիպտացւոց։
15. այլ թէ կենդանի́ է տէր որ եհան զորդիսն իսրայէլի յերկրէն հիւսւսոյ, եւ յամենայն աշխարհաց ոեր եւ մերժեցան անդ. եւ պատսպարեսցէ զնոսա անդրէն յերկրին իւրեանց զոր ե́տ հարցն նոցա։
16. Ահաւասիկ ես առաքեմ ձկնորսս բազումս՝ ասէ տէր, եւ որսասցեն զնոսա. եւ յետ այնորիկ առաքեցից որսո́րդս բազումս, եւ որսասցեն զնոսա ՛ի վերայ ամենայն լերանց՝ եւ ՛ի վերայ ամենայն բլրոց՝ եւ ՛ի ծակուց վիմաց։
17. Զի աչք իմ ՛ի վերայ ամենայն ճանապարհաց նոցա, եւ ո́չ թաքեան յերեսաց իմոց, եւ ո́չ ծածկեցան անիրաւութիւնք նոցա առաջի աչաց իմոց։
18. Եւ հատուցից նոցա նա́խ կրկին զանիրաւութիւնս նոցա. եւ զմեղս նոցա որովք պղծեցին զերկիր իմ մեռելոտւովք գարշելեացն իւրեանց. եւ անօրէնութեամբք նոցա՝ որովք լցի́ն զժառանգութիւն իմ։
19. Տէր զօրութիւն իմ՝ եւ օգնութիւն իմ եւ ապաւէն իմ յաւուր չարեաց։ առ քեզ հեթանոսք եկեսցեն ՛ի ծագա́ց երկրէ եւ ասասցեն. որպէս սո́ւտ գործէին հարքն մեր կուռս, եւ ո́չ գոյր օգո́ւտ ՛ի նոցանէ։
20. եթէ առնիցէ մարդ անձամբ անձին աստուածս՝ եւ նոքա չե́ն աստուածք։
21. Վասն այնորիկ ահաւասիկ ես ցուցից նոցա ՛ի ժամանակի յայսմիկ զձեռն իմ, ծանուցից նոցա եւ զզօրութիւն իմ. եւ գիտասցեն՝ թէ անուն իմ տէր է։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: