Գիրք` 44. Երեմիա

Գլուխ 45

 

1. Բանն զոր խաւսեցաւ Երեմիա մարգարէ՝ առ Բարուք որդի Ներեայ. յորժամ գրեաց զբանսս զայսոսիկ ի մատենի ի բերանոյ Երեմիայի, յամին չորրորդի Յովակիմայ որդւոյ Յովսիայ արքայի Յուդայ։

2. Այսպէս ասէ Տէր Աստուած Իսրայէլի. Ի վերայ քո Բարուք.

3. որ ասացեր թէ վայ ինձ՝ վայ ինձ, զի յաւել Տէր աշխատութիւն ի վերայ ցաւուց իմոց. ննջեցի հեծութեամբք, եւ հանգիստ ոչ գտի։

4. Այսպէս ասասցես ցնա։ Այսպէս ասէ Տէր. Ահա զոր ես շինեցի, ես ինձէն քակեցից, եւ զոր ես տնկեցի, ես ինձէն խլեցից՝ զամենայն զերկիրն զայն։

5. Եւ դու խնդրես քեզ մեծամե՞ծս. մի խնդրեր. զի ահա ես ածից չարիս ի վերայ ամենայն մարմնոյ՝ ասէ Տէր. եւ տաց քեզ զանձն քո ի գիւտս յամենայն տեղւոջ ուր եւ երթայցես անդր։