Գիրք` 3. Ղեւտական

Գլուխ 22

   
1. Խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ.

2. Ասասցես ցԱհարոն եւ ցորդիս նորա. եւ զգոյշ լինիցին սրբութեանց` որդւոցն Իսրայէլի. եւ մի պղծեսցեն զանուն իմ սուրբ` զորս նոքայն սրբեն ինձ, զի ես եմ Տէր:

3. Ասասցես ցնոսա. Յազգս ձեր ամենայն այր` յամենայն զաւակէ ձերմէ, որ մերձանայցեն ի սրբութիւնսն, որ սրբիցեն Տեառն որդիքն Իսրայէլի, եւ պղծութիւն իւր ի նմա իցէ, սատակեսցի անձնն այն յերեսաց իմոց, զի ես եմ Տէր:

4. Եւ այր ոք ի զաւակէ Ահարոնի քահանայի, եթէ բորոտ կամ սերմանակաթ իցէ` ի սրբութեանց անտի մի կերիցէ մինչչեւ սրբեսցի: Եւ որ մերձեսցի յամենայն պղծութիւն ոգւոյ եւ կամ այր յորմէ ելանիցէ արութիւն սերման.

5. կամ որ մերձանայցէ յամենայն սողուն պիղծ` զորս պիղծ իցեն, կամ ի մարդ` որով պղծիցեն զնա ըստ ամենայն պղծութեան նորա.

6. Անձն որ մերձանայցէ ի նա` պիղծ լիցի մինչչեւ ցերեկոյ. եւ մի կերիցէ ի սրբութեանց անտի` եթէ ոչ լուանայցէ զմարմին իւր ջրով.

7. եւ մտանիցէ արեգակն` սուրբ լիցի, եւ ապա կերիցէ ի սրբութեանց անդի. զի հացն նորա է այն:

8. Զմեռելոտի եւ զգազանաբեկ մի ուտիցէ, պղծել նմա նոքաւք, զի ես եմ Տէր:

9. Եւ պահեսցեն զպահպանութիւնս իմ, զի մի ընդունիցի նա վասն նոցա մեղս. եւ մեռանիցի վասն այնորիկ` եթէ պղծեսցեն զնոսա. զի ես եմ Տէր` որ սրբեմ զնոսա:

10. Եւ ամենայն աւտարազգի` մի կերիցէ զսրբութիւնսն. պանդուխտ քահանային եւ վարձկանն` մի կերիցէ զսրբութիւնսն:

11. Բայց եթէ քահանային ստասցի ոգիս ստացուածով արծաթի` նա կերիցէ ի հացից անտի նորա. եւ ընդոծինք նորա կերիցեն ի հացից անդի նորա:

12. Եւ դուստր առն քահանայ, եթէ լինիցի առն այլազգոյ, նա ի պտղոյ սրբութեանցն մի կերիցէ:

13. Եւ դուստր առն քահանայի, այրի կամ հանեալ եւ զաւակ ոչ իցէ նմա դառնայցէ անդրէն ի տուն իւր հայրենի, ըստ մանկութեան իւրում ի հացից անդի ի հաւր իւրոյ կերիցէ. եւ ամենայն այլազգի մի կերիցէ ի նոցանէ:

14. Եւ մարդ` որ յանգէտս կերիցէ զսրբութիւնսն, յաւելցէ ի նոյն զհինգերորդ մասն. եւ տացէ զսրբութիւնն ցքահանայն.

15. եւ մի պղծեսցեն զսրբութիւնն սրբութեանցն Իսրայէլի, զորս զատուցին նոքա Տեառն:

16. Եւ ածիցեն ի վերայ իւրեանց անաւրէնութիւն յանցանաց` ուտելով իւրեանց զսրբութիւն սրբութեանցն. զի ես եմ Տէր` որ սրբեմ զնոսա:

17. Խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ.

18. Խաւսեաց ընդ Ահարոնի եւ ընդ որդիս նորա. եւ ընդ ամենայն ժողովրդեան որրդւոցն Իսրայէլի` եւ ասասցես ցնոսա. Այր ոք` այր յորդւոցդ Իսրայէլի. որ մատուցանիցէ զպատարագս իւր ըստ ամենայն խոստովանութեան իւրեանց կամ ըստ ամենայն կամաց իւրեանց` զոր ինչ մատուցանիցեն Տեառն յողջակէզ

19. ընդունելի առ ի ձէնջ` արու, անարատ` յանդւոյ եւ յաւդեաց եւ յայծեաց.

20. զամենայն արատաւորն մի մատուցանիցեն Տեառն, զի ոչ լինիցի ընդունելի առ ի ձէնջ:

21. Եւ այր` որ մատուցանիցէ զպատարագս իւր ըստ ամենայն խոստովանութեան իւրեանց կամ ըստ ամենայն կամաց զոհ փրկութեան Տեառն, ուխտեալ ուխտ կամ ըստ կամաց, կամ ի տաւնս ձեր` յանդւոց կամ յաւդեաց, անարատ լինիցի յընդունելութիւն. ամենայն արատ մի լինիցի ի նմա:

22. Զկոյրն, կամ զբեկն կամ զլեզուատ, կամ զմարմառոտ, կամ զքոսոտ կամ զորքիւնոտ` մի մատուցանիցեն զայն Տեառն. եւ յողջակէզ` ոչ տայցէք ի նոցանէ ի սեղան Տեառն:

23. Զարջառ եւ զոչխար` զականջատ կամ զկրճատ` քեզ արասցես ի զենլիս. եւ յուխտս քո մի լինիցին ընդունելի:

24. Զթաղամսաւորն եւ զմալեալն եւ զքածաւարոտն եւ զհատեալն մի մատուցանիցես Տեառն. եւ յերկրի ձերում մի առնիցէք:

25. Եւ ի ձեռանէ այլազգւոյն մի մատուցանիցէք զպատարագն Աստուծոյ ձերոյ` յամենայնէ յայնպիսեաց անդի. զի խեղութիւնք եւ արատք են ի նոսա. եւ ոչ լինիցի այն ընդունելի առ ի ձէնջ:

26. Խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ.

27. Արջառ կամ ոչխար կամ այծ յորժամ ծնանիցի, կացցէ ընդ մարբն զեւթն աւր. եւ յաւրէն ութերորդէ եւ անդր ընդունելի լիցի պատարագ ընծայ Տեառն:

28. Զարջառ եւ զոչխար եւ զծնունդս իւրեանց մի սպանանիցէք ի միում աւուր:

29. Եւ եթէ զոհիցես զոհ գոհութեան Տեառն, զընդունելին առ ի ձէնջ զոհեսջիք:

30. Ի նմին աւուր կերիջիք, եւ մի թողուցուք ի նմանէ յայգ, զի ես եմ Տէր.

31. եւ պահեսջիք զպատուիրանս իմ եւ արասջիք զնոսա, զի ես եմ Տէր.

32. եւ մի պղծիցէք զանուն իմ սուրբ, զի ես եմ Տէր. եւ սրբեցայց ի մէջ որդւոցն Իսրայէլի: Ես եմ Տէր որ սրբեմ զձեզ.

33. որ հանի զձեզ յերկրէն Եգիպտացւոց` լինել ձեզ Աստուած. ես եմ Տէր: