1․ Եւ եղեւ իբրեւ բնակեալ էր Դաւիթ ի տան իւրում, խաւսել կալաւ Դաւիթ առ Նաթան մարգարէ եւ ասէ, արդ այս իրաւունք են, ես բնակեալ եմ ի տաճարս Մայրակոփեայս, եւ տապանակ կտակարանաց Տեառն վրանաւք արտաքոյ:
2․ Ետ պատասխանի Նաթան Դաւթի եւ ասէ զամենայն ինչ զոր ասէ սիրտ քո արար, զի Աստուած քո ընդ քեզ է:
3․ Եւ եղեւ ի գիշերին յայնմի պատգամ Տեառն առ Նաթան մարգարէ եւ ասէ,
4․ գնա դու ասա ցԴաւիթ ծառայ իմ այսպէս ասէ Տէր. Ոչ եթէ դու շինեսցես ինձ տաճար, զի բնակեցայց ես ի նմա,
5․ զի ոչ եմ ես բնակեալ ի տան յաւրէ յանմանէ յորմէ հետէ հանի ես զորդիսն Իսրայէղի յերկրէն եգիպտացւոց մինչչեւ ցայսաւր ժամանակի եւ էի ես անդ բնակեալ ի վրանայարկ աւթեվանի
6․ ընդ ամենայն տեղիս ընդ որ անցանիցես ի ժամանակս Իսրայէղացւոց, ոչ է երբէք ասացեալ իմ ցմի ոք յազգաց անտի իսրայէլացւոց, եւ որոց պատուէր ետու հովուել ժողովրդեան իմում այսմիկ եթէ ընդէր ոչ շինէք դուք ինձ տաճարս մայրակոփս
7․ եւ արդ այսպէս ասասցես դու ցծառայ իմ Դաւիթ, եթէ այսպէս ասէ Տէր զաւրութեանց ես առի զքեզ ի գոմաց ի մակաղատեղէ խաշանց զի կացուցից զքեզ առաջնորդ ժողովրդեան Տեառն Իսրայէղի,
8․ եւ եղեց ես ընդ քեզ յամենայնի ուր եւ գնասցես դու, եւ սատակեցի ես զամենայն թշնամիս քո առաջի երեսաց քոց: Եւ արարի ես քեզ անուն մի ըստ մեծամեծաց, որ ի վերայ երկրի էին յառաջ քան զքեզ
9․ եւ հաստատեցից ես տեղի ժողովրդեան իմոյ Իսրայէղի, եւ տնկեցից զնա, եւ բնակեսցէ խաղախութեամբ առանձինն եւ մի խռովեսցի, եւ մի յաւելցէ որդի անաւրէնութեան մեղանչել նմա որպէս յառաջ,
10․ եւ յաւուրց անտի յայնցանէ յորմէ հետէ կարգեցի ես դատաւորս ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայէղի, եւ նկուն արարի զամենայն թշնամիս նորա առաջի նորա, արդ աճեցուցից զքեզ եւ շինեսցես տաճարս ասէ Տէր:
11․ Եւ եղիցի իբրեւ լցցին աւուրք քո եւ ննջեսցես դու առ հարս քո, եւ կանգնեցից ես զզաւակ քո զկնի քո եւ եղիցի որ իցէ յորովայնէ քումմէ, եւ պատրաստեցից ես զարքայութիւն նորա,
12․ նա շինեսցէ ինձ տուն, եւ հաստատեցից եւ կանգնեցից ես զաթոռ նորա մինչչեւ յաւիտեանս ժամանակաց
13․ եւ ես եղէց նոցա հայր, եւ նա եղիցի իմ որդի, եւ զողորմութիւն իմ ոչ դարձուցից ի նմանէ, որպէս դարձուցի յայնցանէ, որ յառաջն էին քան զնա
14․ եւ հաստատեցից զնա, եւ կացուցից զնա ի թագաւորութեան իմում, եւ աթոռ նորա եղիցի հաստատեալ մինչչեւ յաւիտեան,
15․ ըստ ամենայն բանիցս այսոցիկ: Այսպէս եկն խաւսեցաւ Նաթան առ Դաւիթ,
16․ եւ եկն արքա Դաւիթ նստաւ առաջի Տեառն եւ ասէ.Ո եմ ես Տէր, կամ զինչ է տուն իմ, զի սիրեցէր դու զիս մինչչեւ յաւիտեան,
17․ եւ թեթացաւ այս ամենայն առաջի քո Տէր Աստուած, եւ խաւսեցար զայս այսպէս ի վերայ տան ծառայի քո յերկար եւ հայեցար դու յիս իբրեւ ի տեսիլ մարդոյ եւ բարձրացուցեր դու զիս Տէր Աստուած
18․ զինչ եւս յաւելցէ Դաւիթ ի քեզ, զի փառաւորեցեր դու զիս ծառայ քո, եւ դու գիտես զծառայ քո
19․ ըստ սրտի քում արարեր զամենայն մեծութիւնս զայս, զի ծանիցեն զամենայն զաւրութիւնս քո Տէր,
20․ ոչ ոք է իբրեւ զքեզ, եւ ոչ այլ Աստուած գոյ բայց ի քեն, ըստ ամենայնի որպէս լուաք մեք ականջաւք մերովք,
21․ եւ ոչ գոյ իբրեւ զժողովուրդ քո Իսրայէլ, եւ ոչ ազգ յազգս իբրեւ զազգս, եւ ոչ յուսացեալ եմք յոք իբրեւ յԱստուած մեր, եթէ երթիցէ առաջի մեր եւ փրկեսցէ զժողովուրդ իւր, եւ հաստատեսցէ զանուն իւր մեծ զերեւելի, մերժել յերեսաց ժողովրդեան քո զհեթանոսս,
22․ եւ ետուր դու ժողովրդեան քում Իսրայէղի հաստատութիւն մինչչեւ յաւիտեան, եւ դու Տէր եղեր նոցա Աստուած
23․ եւ արդ Տէր իմ, Տէր իմ բան քո զոր խաւսեցար ընդ ծառայի քում ի վերա տան քո հաստատեսցի յաւիտեան:
24․ Եւ արասցես դու որպէս խաւսեցար, եւ հաստատեսցես, բարձրացուսցես զանուն քո մինչչեւ յաւիտեանս ժամանակաց, զի ասիցեն եթէ Տէր ամենակալ Աստուած Իսրայէղի, եւ տուն Դաւթի ծառայի քո հաստատեալ պատրաստեալ առաջի քո,
25․ զի դու ես Տէր Աստուած իմ, յայտնեցեր դու ունկան ծառայի քո շինել քեզ տաճար: Վասն այսորիկ եգիտ շնորհս ծառայ քո կալ յաղաւթս առաջի քո,
26․ եւ արդ Տէր դու նոյն Աստուած ես եւ խաւսեցար զայս բարիս ամենայն ի վերայ ծառայի քո
27․ զի եղիցի յաւիտեան առաջի քո զի դու Տէր աւրհնեցեր, եւ աւրհնեալ կայցէ յաւիտեան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: